«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2007 թվականի N 266-Ա
«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Վանդ-Սա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն արտադրական կարիքների համար մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) ճայթիչ-պայթիչ (ԿԴ-8Ս)` |
300000 (երեք հարյուր հազար) հատ, | |
2) էլեկտրադետոնատոր (ԷԴ-8Ժ 2մ)` |
100000 (հարյուր հազար) հատ, | |
3) էլեկտրադետոնատոր (ԷԴ-3-Ն 2մ)` |
50000 (հիսուն հազար) հատ, | |
4) կրակատար լար (ՕՇԱ)` |
400000 (չորս հարյուր հազար) գծմ, | |
5) դետոնացիոն քուղ (ԴՇԷ-12)` |
300000 (երեք հարյուր հազար) գծմ, | |
6) պիրոտեխնիկական ռելե (ՌՊ-92-0)` |
1000 (հազար) հատ, | |
7) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ` |
| |
|
ա. սարք «Ունս-Պա-0-100»` |
60 (վաթսուն) հատ, |
|
բ. սարք «Ունս-Պա-40-8»` |
1800 (հազար ութ հարյուր) հատ, |
|
գ. սարք «Ունս-Պա-65-8»` |
4200 (չորս հազար երկու հարյուր) հատ, |
|
դ. սարք «Ունս-Պա-450-24»` |
6000 (վեց հազար) հատ, |
|
ե. սարք «Ունս-Պա-500-19»` |
6000 (վեց հազար) հատ, |
8) տրոտիլային պայթաղյուսիկ (Տ-400-Գ)` |
24000 (քսանչորս հազար) հատ, | |
9) ամոնիտ 6ԺՎ փամփշտավորված` |
60000 (վաթսուն հազար) կգ, | |
10) ամոնիտ 6ԺՎ փոշի` |
30000 (երեսուն հազար) կգ: |
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «Վանդ-Սա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթուցիկ նյութերի ստացման, փոխադրման, պահեստավորման և պահպանության ու անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը երրորդ կողմին վաճառելու դեպքում «Վանդ-Սա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. մարտի 13 |