«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2005 թվականի N 753-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի
N 120 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափը հաստատելու մասին» N 120 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
որոշման մեջ`
ա) վերնագիրը, 1-ին կետի «բ» ենթակետը և 3-րդ կետը «փոխհատուցման» բառից հետո լրացնել «առավելագույն» բառով.
բ) 1-ին կետից հանել «(ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով)» բառերը.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին կետով.
«11. Սահմանել, որ սույն որոշման հավելվածներում նշված (դրամով արտահայտված) գումարները եվրոզոնայի երկրներում ծառայող դիվանագետներին վճարվելու են եվրոյով, այլ պետություններում ծառայող դիվանագետներին` ԱՄՆ-ի դոլարով».
դ) NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացման կարգը (սահմանելով ՄԱԿ-ի չափանիշների հիման վրա ԱՄՆ-ի դոլարով կամ եվրոյով վճարվող գումարների չափը, ինչպես նաև արտարժույթով և Հայաստանի Հանրապետության արժույթով արտահայտված գումարների տարբերության արդյունքում առաջացած գումարների տնօրինման մեխանիզմը)` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունիսի 16 |
Հավելված N 1 |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ
Պաշտոնը |
Դրույքաչափը |
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան |
132000 |
Գլխավոր հյուպատոս |
105600 |
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար |
105600 |
Խորհրդական |
99000 |
Առաջին քարտուղար |
92400 |
Երկրորդ քարտուղար |
85800 |
Երրորդ քարտուղար |
79200 |
Կցորդ |
72600 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
Պաշտոնը Գտնվելու վայրը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն Շվեյցարիայի Համադաշնություն Ֆրանսիայի Հանրապետություն Իսպանիայի Թագավորություն ԱՄՆ Նյու Յորք Կանադա Ավստրիայի Հանրապետու-թյուն Գերմանիայի Դաշնային Հանրապետու-թյուն Արգենտինայի Հանրապե-տություն Շվեդիայի Թագավո-րություն Իտալիայի Հանրապետու-թյուն Վատիկան Հունաստանի Հանրապետու-թյուն Բուլղարիայի Հանրապետություն Ռումինիայի Հանրապետություն Եգիպտոսի Արաբական Հանրապետություն Ուկրաինա Բելառուսի Հանրապետություն Վրաստան Լոս Անջելես Սան Պաուլո Սանկտ Պետերբուրգ Հալեպ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 1,240,124 1,648,754 1,140,114 990,090 1,316,344 890,089 1,183,380 790,079 540,054 390,039 Գլխավոր հյուպատոս ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար 990,099 1,316,344 910,091 790,079 1,050,416 710,071 944,044 630,063 440,044 310,031 910,091 660,066 Խորհրդա-կան 925,093 1,229,917 850,085 740,074 983,934 665,067 884,211 590,059 400,040 290,029 665,067 475,048 Առաջին քարտուղար 860,086 1,143,490 795,080 690,069 917,452 620,062 824,377 550,055 375,038 275,028 620,062 445,045 Երկրորդ քարտուղար 800,080 1,063,712 735,074 640,064 850,970 575,058 764,543 510,051 345,035 250,025 575,058 410,041 Երրորդ քարտուղար 740,074 983,934 680,068 590,059 784,488 530,053 704,709 470,047 320,032 230,023 530,053 380,038 Կցորդ 685,069 910,803 620,062 540,054 718,006 485,049 644,875 430,043 295,030 210,021 485,049 345,035
Բելգիայի Թագավորություն Եվրախորհուրդ
Իրանի Իսլամական Հանրապետություն
Սիրիայի Արաբական Հանրապետություն
Լիբանանի Հանրապետություն Միացյալ Արաբական Էմիրություններ
Հնդկաստանի Հանրապետություն
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Ռուսաստանի Դաշնություն
Իրաքի Հանրապետություն Թուրքիայի Հանրապետութուն
Թուրքմենստան Ղազախստանի Հանրապետու-թյուն
Դոնի Ռոստով
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |