«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2002 թվականի N 1858-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային պետական ծառայության տարբերանշանի նկարագիրը և ձևը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ՁԵՎԸ
1. Հայաստանի Հանրապետության հարկային պետական ծառայության տարբերանշանի նկարագիրը՝
Հայաստանի Հանրապետության հարկային պետական ծառայության տարբերանշանը դեղին գույնի վահան է՝ կապույտ եզրաշերտով։ Կապույտ եզրաշերտի վրա սպիտակ գույնով գրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»։ Վահանի կենտրոնում կապույտ գույնով պատկերված են Հայաստանի Հանրապետության հարկային պետական ծառայությունը խորհրդանշող բանալին և կշեռքը, որոնք շրջապատված են արևի կարմիր ճառագայթներով։ Արևի ճառագայթների ստորին մասն ուրվագծում է Արարատ լեռը։
Վահանի ստորին մասը եզրափակում է Հայաստանի Հանրապետության դրոշը։
Տարբերանշանի բարձրությունը կազմում է լայնության 1.14-րդ մասը։
2. Հայաստանի Հանրապետության հարկային պետական ծառայության տարբերանշանի ձևը.
(ձևը բացակայում է):
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |