Գլխավոր տեղեկություն
Համար
N 543
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.15/28
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

28 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 1997 թվականի N 543

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Մոսկվա քաղաքում 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում ռուս-հայկական համալսարանի հիմնադրման ու գործունեության պայմանների մասին համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքում հիմնադրել ռուս-հայկական համալսարան:

2. Ռուս-հայկական համալսարանի` Երևանի Հովսեփ Էմինի փողոցի N 123 շենքի հիմնանորոգման աշխատանքների պատվիրատու ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`

ա) ռուս-հայկական համալսարանի ուսումնական շենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքների առաջին փուլն ավարտել մինչև 1998 թվականի հունիսի 1-ը.

բ) 10-օրյա ժամկետում ստեղծել աշխատանքային խումբ` Ռուսաստանի Դաշնության ընդհանուր և մասնագիտական կրթության նախարարության աշխատանքային խմբի հետ համատեղ ռուս-հայկական համալսարանի նյութատեխնիկական, ֆինանսական և ուսումնամեթոդական գործունեության ապահովման, ինչպես նաև դիմորդների մրցութային կարգով ընդունելության քննությունների անցկացման կարգի ու պայմանների սահմանման հետ կապված հարցերի լուծման համար:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել ռուս-հայկական համալսարանի գործունեությունն ապահովող, ինչպես նաև նշված համալսարանի ուսումնական շենքի հիմնանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան