ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորների որակավորման դասեր սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցնել «ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների դատարանների դատավորների համար որակավորման դասեր սահմանելու մասին» ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 2-ի որոշման գործողությունը:
3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ մշակել և երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հաստատմանը ներկայացնել դատավորներին որակավորման դասեր շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին կանոնադրությունը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|