ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 մայիսի 2022 թ. ք. Երևան |
N 07-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 18-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ պարբերության և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «2022 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը սահմանելու մասին» N 18-Ն hրամանի հավելվածի «4.3» կետի՝ «Անվանագինը (դրամ)» սյունակի «290» թիվը փոխարինել «380» թվով:
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Միջազգային. «ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ստանձնում» թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՊԿ-ՈՒՄ. ПРЕДСЕДАТЕЛЬСТВО РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ В ОДКБ» 1 նամականիշի, համաձայն հավելվածի:
3. Գործողության մեջ դնել` Միջազգային. «ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ստանձնում» թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՊԿ-ՈՒՄ. ПРЕДСЕДАТЕЛЬСТВО РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ В ОДКБ» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Դ. ՍԱՀԱԿՅԱՆ |
Հավելված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2022 թ. մայիսի 30-ի թիվ 07-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հունիսի 2022 թվական: