ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
Հ Ր Ա Մ Ա Ն N 170
11.05.1994 թ.
ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՌԵԺԻՄԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Զվարթնոց» օդանավակայանում գործող օպերատիվ շտաբի 21.02.94 թ. որոշման ՀՀ լիազոր-ներկայացուցչի հ.27 9.05.94 թ., ինչպես նաև օդանավակայանի հատուկ և արտաքին ռեժիմային գոտիների պահպանության բարելավման նպատակով
Հրամայում եմ`
1. «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ ռեժիմային և արտաքին ռեժիմային գոտիների պահպանությունը բոլոր հսկիչ անցակետերով իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից:
2. Սկսած 1994 թ. մայիսի 11-ից «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ ռեժիմային և արտաքին ռեժիմային գոտիների պահպանությունը լրիվ ծավալով դնել «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության վրա:
3. «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրենի ավիացիոն անվտանգության գծով տեղակալ Վ. Խաչատրյանին և անվտանգության բաժնի պետ Գ. Հակոբյանին` տասնօրյա ժամկետում վերահաստատման համար ներկայացնել ավիացիոն անվտանգության աշխատակիցների պաշտոնեական հրահանգները, ծառայության իրականացման համար անհրաժեշտ նորմատիվ փաստաթղթերը:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Վ. Ա. Խաչատրյանի վրա:
5. Գլխավոր տնօրենի օգնական Լ. Ջավադյանին` սույն հրամանը ծանոթացնել կատարողների հետ:
գլխավոր տնօրեն` |
ԺՎ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ |