ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 օգոստոս 2024 թ. |
N 259-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊՐԵՍԲԻԱԿՈՒԶԻՍՈՎ (ԾԵՐՈՒՆԱԿԱՆ ԾԱՆՐԱԼՍՈՒԹՅՈՒՆ) ԵՎ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել պրեսբիակուզիսով (ծերունական ծանրալսություն) և լսողության կորստով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12.08.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «12» օգոստոս 2024 թվականի N 259-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՊՐԵՍԲԻԱԿՈՒԶԻՍՈՎ (ԾԵՐՈՒՆԱԿԱՆ ԾԱՆՐԱԼՍՈՒԹՅՈՒՆ) ԵՎ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
H91.1 |
Պրեսբիակուզիս (ծերունական ծանրալսություն) Պրեսբիակուզիա |
2) |
H91.9 |
Լսողության կորուստ` չճշտված Խլություն` ԱՀՃ, բարձր հաճախականության, ցածր հաճախականության |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
ա. թեթև` 26-40 դԲ, բ. միջին` 41-55 դԲ, գ. ծանր ` 56- 70 դԲ, դ. խորը ` 71-90 դԲ, ե. ծայրահեղ խորը` 90 դԲ և ավել: |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան |
8) |
Գանգատներ |
Լսողության կորուստ, ականջի փակվածություն, ականջում խշշոցի զգացում, գլխապտույտ |
9) |
Անամնեզ |
Բարձր տարիքային խումբ, գենետիկ նախատրամադրվածություն, ուղեկցող հիվանդություններ՝ սիրտ-անոթային, էնդոկրին, նյարդաբանական |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Նորմալ օտոմիկրոսկոպիկ պատկեր |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Կիրառելի չէ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Նյարդաբանի խորհրդատվություն |
0.2 |
0.9 |
2) |
Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն |
0.1 |
0.2 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն և Էրիթրոցիտների նստեցման արագության (ԷՆԱ) որոշում |
0.5 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Արյան մեջ խոլեստերինի մակարդակի որոշում |
0.5 |
0.8 | |
3) |
Առկա չէ |
Արյան մեջ գլյուկոզի մակարդակի որոշում |
0.5 |
0.8 | |
4) |
Առկա չէ |
Արյան մակարդելիության որոշում |
0.5 |
0.8 | |
|
Գործիքային հետազոտություններ | ||||
5) |
Առկա չէ |
Զարկերակային ճնշման որոշում |
0.5 |
0.8 |
Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնի հայտնաբերում |
6) |
Առկա չէ |
Օտոմիկրոսկոպիա |
1 |
1 |
Արտաքին և միջին ականջի գնահատում |
7) |
Առկա չէ |
Տոնալ շեմքային աուդիոմետրիա |
1 |
1 |
Լսողության կորստի աստիճանի որոշում |
8) |
Առկա չէ |
Իմպեդանսոմետրիա |
1 |
1 |
Թմբկաթաղանթի շարժունակության և միջին ականջի վիճակի գնահատում |
9) |
Առկա չէ |
Աուդիոմետրիկ հետազոտություն |
1 |
1 |
Կոնդուկտիվ և սենսոնևրալ ծանրալսության տարբերակում |
10) |
Առկա չէ |
Գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա |
- |
0.05 |
Գլխուղեղային բարդությունների հայտնաբերում |
11) |
Առկա չէ |
Քունքոսկրի համակարգչային տոմոգրաֆիա |
0.2 |
1 |
Քունքոսկրի վիճակի գնահատում |
12) |
Առկա չէ |
Վեստիբուլոմետրիա |
- |
0.05 |
Վեստիբուլյար ապարատի խանգարումների հայտնաբերում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
- |
- |
- |
- |
8․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Լսողական ապարատային բուժում |
0.7 |
0.8 |
2) |
Կոխլեար իմպլանտացիա |
- |
0.001 |
9․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://shop-elsevier-com.translate.goog/books/cummings-otolaryngology/flint/978-0-323-61179-4?_x_tr_sl=en&_x_tr_tl=hy&_x_tr_hl=hy&_x_tr_pto=sc&_x_tr_hist=true
2. https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK559220/
3. https://www.ncoa.org/adviser/hearing-aids/presbycusis-age-related-hearing-loss/
4. https://www.mdpi.com/2077-0383/9/1/218
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 օգոստոսի 2024 թվական: