ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Իրականացնել Հայաստանի Հանրապետության փոստային էմիսիաներ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
- 1992 թվականից ապահովել Հայաստանի Հանրապետության փոստային էմիսիաների իրականացումը.
- 1992 թվականից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսել Հայաստանի Հանրապետության փոստային էմիսիաների իրականացմամբ պայմանավորված ծախսերը և եկամուտները:
3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի լրատվության հարցերի մշտական հանձնաժողովին` վերահսկել Հայաստանի Հանրապետության առաջին նամականիշների, փոստային ծախսերի և բացիկների ստեղծման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար |
Բ. Արարքցյան |
24 դեկտեմբերի 1991 թվականի, |