«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 սեպտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
16 սեպտեմբերի 2015 թ. |
N 941-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿԻ, ՓՐԿԱՐԱՐԻ ԱՆՎԱՆ, ԱԶԳԱՆՎԱՆ, ԱՐՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՆՇՈՒՄՈՎ ՄԵՏԱՂՅԱ ԺԵՏՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 116-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1002-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով՝
հՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝
1) փրկարարի վկայականի կանոնադրությունը, ձևը և տրման կարգը՝ համաձայն հավելված 1-ի.
2) փրկարարի գրքույկի կանոնադրությունը, ձևը և տրման կարգը՝ համաձայն հավելված 2-ի.
3) փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնի կանոնադրությունը, ձևը և տրման կարգը՝ համաձայն հավելված 3-ի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Ն. Հովհաննիսյանին ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Ա. Արշակյանին` սահմանված կարգով և ժամկետում ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2011 թվականի նոյեմբերի 11-ի «Փրկարարի վկայականի, փրկարարի գրքույկի, փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնի կանոնադրությունները, ձևերը և տրման կարգերը հաստատելու մասին» N 116-Ն հրամանը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2004 թվականի հոկտեմբերի 19-ի «Փրկարարի վկայականի, փրկարարի գրքույկի, փրկարարի մետաղյա ժետոնի կանոնադրությունները, ձևերը և տալու կարգը հաստատելու մասին» N 1002-Ն հրամանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Ա. Երիցյան |
Հավելված N 1 |
ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՎԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
I. ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Փրկարարի վկայականը նախատեսված է փրկարարական պատրաստություն և կարգ ունեցող փրկարարին համապատասխան կոչում և պատրաստություն չունեցող, սակայն փրկարարական աշխատանքների մասնակցող քաղաքացիներից տարբերելու, անհրաժեշտության դեպքում փրկարարի մասին տեղեկություններ ստանալու համար:
2. Փրկարարն իր պարտականությունների կատարման ժամանակ վկայականը պետք է կրի արտահագուստի վրա` երևացող մասում:
3. Փրկարարի վկայականը չի փոխարինում անձը հաստատող փաստաթղթին:
4. Փրկարարի վկայականը պատվիրվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից:
II. ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ
5. Փրկարարի վկայականի առաջին երեսի ձևն է՝
6. Փրկարարի վկայականի երկրորդ երեսի ձևն է`
7. Վկայականի ընդհանուր ֆոնը լինում է սպիտակ:
8. Վկայականի` առաջին երեսի վերին մասում` որտեղ գրված է «ՓՐԿԱՐԱՐ» և «RESCUER» բառերը, ամբողջ երկարությամբ վերևից 12 մմ ցած, 10 մմ լայնությամբ, լինում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, որի կենտրոնում սպիտակ շրջանակի մեջ, դարչնագույն ֆոնի վրա քաղաքացիական պաշտպանության միջազգային նշանն է` կապույտ հավասարակողմ եռանկյուն:
III. ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
9. Փրկարարի վկայականը տրվում է որակավորող հանձնաժողովի կողմից, փրկարարի կարգավիճակ շնորհելիս` փրկարարի երդում տալուց հետո:
10. Փրկարարի վկայականը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:
11. Փրկարարի կարգավիճակից զրկվելու դեպքում վկայականը հանձնվում է որակավորող հանձնաժողովին, որն այն ոչնչացնում է:
Հավելված N 2 |
ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՎԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
I. ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Փրկարարի գրքույկը նախատեսված է փրկարարի պատրաստման, վերապատրաստման, որակավորման, փրկարարական աշխատանքների մասնակցության մասին գրանցումներ կատարելու համար:
2. Փրկարարի գրքույկը չի փոխարինում անձը հաստատող փաստաթղթին:
3. Փրկարարի գրքույկը պատվիրվում է լիազոր մարմնի կողմից:
II. ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿԻ ՁԵՎԸ
4. Փրկարարի գրքույկի չափերն են` 85 x 120 մմ:
5. Գրքույկի շապիկը լինում է մուգ կապույտ գույնի, իսկ էջերը` սպիտակ:
6. Փրկարարի գրքույկի տեսքը տրված է «Փրկարարի գրքույկի կանոնադրության, ձևի և տրման կարգի» կցվող Ձևում:
7. Փրկարարի գրքույկում ամրագրվում են «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փրկարարի իրավունքները և պարտականությունները:
III. ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Փրկարարի գրքույկ տրվում է որակավորող հանձնաժողովի կողմից փրկարարի կարգավիճակ շնորհելիս` փրկարարների գրանցամատյանում գրանցում կատարելուց, փրկարարին անձնական կարգ շնորհելուց և փրկարարի երդում տալուց հետո:
9. Գրքույկը փրկարարը ստանում է ստորագրությամբ, որակավորում անցնելուց մեկ ամսից ոչ ուշ:
10. Փրկարարի կարգավիճակից զրկվելու դեպքում փրկարարի գրքույկում որակավորող հանձնաժողովի կողմից կատարվում է համապատասխան գրառում:
Ձև
Փրկարարի գրքույկի կանոնադրության,
ձևի և տրման կարգի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿ REPUBLIC OF ARMENIA |
Փրկարարի գրքույկի լրացման կարգը
1. Փրկարարի գրքույկում բոլոր գրառումները կատարվում են գրչով և վավերացվում են գրառում կատարողների ստորագրություններով ու կնիքներով:
2. «Գործունեության տեսակների սահմանափակում» բաժնում նշվում են, թե փրկարարը փրկարարական աշխատանքների որ տեսակներով իրավունք չունի զբաղվելու:
3. «Հատուկ նշումներ» սյունակում գրառումներ են կատարվում կառավարական պարգևներով պարգևատրվելու, որակավորումից հրաժարվելու մասին:
4. Փրկարարի գրքույկի պատրաստման ժամանակ «Մասնակցությունը փրկարարական աշխատանքների» բաժնի ծավալն անհրաժեշտության դեպքում կարող է մեծացվել:
ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱՄԵՆԱՅՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
5. Համաձայն «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույնը ներկայացնողն իրավունք ունի`
1) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ընդգրկված փրկարարն աշխատանքների կատարման վայր մեկնելու նպատակով իրավունք ունի արտահերթ ձեռք բերելու տրանսպորտի բոլոր տեսակներով երթևեկելու տոմսեր.
2) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ժամանակ փրկարարն իրավունք ունի`
ա. ստանալու իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ լրիվ և հավաստի տեղեկատվություն` իր իրավասությունների շրջանակներում,
բ. պահանջելու արտակարգ իրավիճակի վայրում գտնվող բոլոր անձանցից պահպանել անվտանգության կանոնները,
գ. արտակարգ իրավիճակի վայրում մուտք գործելու բնակելի և արտադրական տարածքներ ու կազմակերպություններ,
դ. մարդկանց փրկության և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում օգտագործելու արտակարգ իրավիճակի վայրում գտնվող կապի, տրանսպորտի և նյութական այլ միջոցներ` հետագա համարժեք փոխհատուցման պայմանով.
3) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին մասնակցող փրկարարն ունի հատուկ սննդով ապահովման, բժշկական և հոգեբանական վերականգնման իրավունք.
4) փրկարարը պարտավոր է`
ա. որոնել և միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկության ուղղությամբ,
բ. պատրաստ լինել արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների իրականացմանը, ցույց տալ առաջին բժշկական օգնությունը,
գ. կատարելագործել իր ֆիզիկական, մասնագիտական, բժշկական, հոգեբանական պատրաստականությունը,
դ. կատարելագործել փրկարար ուժերի կազմում իր գործելու ունակություններն ու հմտությունները,
ե. պահպանել փրկարարական աշխատանքների իրականացման անվտանգության կանոնները,
զ. անվերապահորեն կատարել արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ժամանակ իր կազմավորման ղեկավարի հրամանները,
է. բնակչությանը բացատրել արտակարգ իրավիճակների ժամանակ անվտանգ գործելակերպի կանոնները` արտակարգ իրավիճակների առաջացումը բացառելու նպատակով,
ը. հավատարիմ մնալ փրկարարի երդմանը:
ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿ
սերիա |
համար |
______________________________________________ |
ազգանուն |
______________________________________________ |
անուն, հայրանուն |
հանդիսանում է __________________կարգի փրկարար |
| ||
|
____________________________________ | |
____________________________________ | ||
2. Անձնական ստորագրություն | ||
3. Սկզբնական որակավորման անցկացումը | ||
Հանրապետական որակավորման հանձնաժողով |
Անձը հաստատող փաստաթուղթ______________________________ |
տեսակը |
սերիա__________համար____________________________________ |
_________________________________________________________ |
ում կողմից է տրված |
Գործունեության տեսակների սահմանափակում Limitation of activity types ________________________________________ ________________________________________ ________________________________________ ________________________________________ ________________________________________ ________________________________________ |
Արյան խումբ ____________________________ |
Blood group |
Հատուկ նշաններ _________________________ |
Special signs |
Ատամների բանաձև ______________________ |
Teeth form |
________________________________________ |
________________________________________ |
________________________________________ |
________________________________________ |
________________________________________ |
SHOW ALL-ROUND ASSISTANCE
According to the law of the Republic of Armenia on «Rescue forces and status of ruscuers» the holder of this passport has a right:
1. The rescuer involved in the emergencies prevention, possible consequences reduction and elimination operations has a right of obtaining of all transport means tickets in order to arrive to the rescue operations place.
2. During the implementation of the emergencies prevention, possible consequences reduction and elimination operations the rescuer has a right:
a) Receive necessary complete and correct information for carrying out their duties within the frames of their responsibilities.
b) To require all the persons in disaster zone to maintain all security rules.
c) To have a free access to the dwelling and industrial territories and organizations in disaster zone.
d) To use the communication, transportation and other material means in disaster zone in case of necessity and for life rescuing with further equivalent reimbursement.
3. Rescuers involved in emergencies prevention, possible consequences reduction and elimination operations have the right of special food provision, medical and psychological rehabilitation. The rescuer is obliged:
a) To search and undertake measures to rescue people,
b) To be ready for providing first medical assistance during the implementation of the emergencies prevention, possible consequences reduction and elimination operations.
c) To enhance their physical, professional, medical, psychological obligations,
d) To enhance the working abilities and skills in rescue forces formations.
e) To keep the security rules during rescue operations implementation.
f) To immediately carry out orders of the heads of their formations during the emergencies prevention, possible consequences reduction and elimination operations.
g) To explain the rules of safe operations to the population during emergencies for disaster prevention.
h) To remain faithful to the rescuers oath.
The passport is valid in all countries.
Հատուկ նշումներ/Special remarks
Տիրապետում է հետևյալ մասնագիտությունների
Is a master of the following skills
________________________________________
________________________________________
________________________________________
________________________________________
________________________________________
________________________________________
________________________________________
________________________________________
________________________________________
________________________________________
Ընտանիքի կամ ժառանգների բնակության վայրը
Family or heir residence address
________________________________________
________________________________________
________________________________________
________________________________________
Հեռախոս
____________
Telephone
Մասնակցել է փրկարարական աշխատանքների (գործողությունների)
Participation at the rescue activites (operations)
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
Աշխատանքների |
Կատարված |
Փրկարարների գործունեության |
|||
Որակավորում անցնելու մասին նշում
Mark on passing the gualification
________________________
որակավորող հանձնաժողովի անվանումը/name of gualification commission
Արձանագրություն N __________ Ամսաթիվ ______
Protocol Date
Շնորհվել է որակավորում ____________________
Is awarded gualification
________________________
Հանձնաժողովի նախագահի ստորագրություն/Signature of the Commission chairman
_________________ |
Արձանագրություն N ______ Ամսաթիվ __________
Protocol Date
Շնորհվել է որակավորում ____________________
Is awarded gualification
______________________________________________
Հանձնաժողովի նախագահի ստորագրություն/Signature of the Commission chairman
________________________
Կ.Տ./STAMP
Արձանագրություն N ______ Ամսաթիվ __________
Protocol Date
Շնորհվել է որակավորում ____________________
Is awarded gualification
______________________________________________
Հանձնաժողովի նախագահի ստորագրություն/Signature of the Commission chairman
_________________ |
Արձանագրություն N ______ Ամսաթիվ __________
Protocol Date
Շնորհվել է որակավորում ____________________
Is awarded gualification
______________________________________________
Հանձնաժողովի նախագահի ստորագրություն/Signature of the Commission chairman
_________________ |
Բժշկական տեղեկություններ/Medical informations
Որոշ դեղորայքի բացասական ազդեցություն
Adverse effect do the some medicianes
________________________________________
________________________________________
________________________________________
________________________________________
Կատարած պատվաստումները, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների նկատմամբ իրականացված կանխարգելիչ պատվաստումները
Inoculations
Ամսաթիվ |
Տեսակը |
Ստորագրություն, կնիք |
RESCUER PASSPORT | ||
series |
number | |
__________________ |
||
first name, last name |
||
__________________ |
||
is a rescuer_________class |
||
1. Date of birth, Place of birth | ||
|
_________________ | |
_________________ | ||
2. Personal signature | ||
_________________ | ||
3. Primary gualification conducting | ||
Republican qualification commission |
||
signature__________date___________ |
||
_______ |
||
|
type | |
series__________number____________ |
||
______ |
||
_________________________________ |
issued by | |
______ |
|
Հավելված N 3 |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՁԵՎ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳ ՓՐԿԱՐԱՐԻ ԱՆՎԱՆ, ԱԶԳԱՆՎԱՆ, ԱՐՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՆՇՈՒՄՈՎ ՄԵՏԱՂՅԱ ԺԵՏՈՆԻ
I. ՓՐԿԱՐԱՐԻ ԱՆՎԱՆ, ԱԶԳԱՆՎԱՆ, ԱՐՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՆՇՈՒՄՈՎ ՄԵՏԱՂՅԱ ԺԵՏՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնի պատրաստումն ու տվյալների փորագրումը կատարվում է փրկարարների որակավորող հանձնաժողովի ներկայացմամբ` լիազոր մարմնի պատվերով:
2. Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը փրկարարի վկայականին չի փոխարինում:
3. Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը նախատեսված է փրկարարին դժբախտ պատահարների ժամանակ առաջին բուժօգնություն ցուցաբերելու, նրա մասին տեղեկություններ ստանալու և մահվան դեպքում նրա ճանաչման հնարավորության համար:
4. Փրկարարն իր պարտականությունների կատարման ժամանակ Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը պետք է կրի մարմնի վրա` ձեռքին կամ վզին կախված մետաղյա շղթայով:
II. ՓՐԿԱՐԱՐԻ ԱՆՎԱՆ, ԱԶԳԱՆՎԱՆ, ԱՐՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՆՇՈՒՄՈՎ ՄԵՏԱՂՅԱ ԺԵՏՈՆԻ ՁԵՎԸ
5. Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը չժանգոտվող մետաղից է, ուղղանկյուն ձևով` կլորացված անկյուններով:
6. Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնն ունի հետևյալ չափերը` երկարությունը կենտրոնական մասում - 50 մմ, լայնությունը - 25 մմ, հաստությունը -1.5 մմ:
7. Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնի առաջին երեսին հայերեն լեզվով փորագրված է`
1) 1-ին տողում - «ՀԱՅԱՍՏԱՆ» բառը.
2) 2-րդ տողում - «փրկարար» բառը.
3) 3-րդ տողում - փրկարարի ազգանունը.
4) 4-րդ տողում - փրկարարի անունը, հայրանունը.
5) 5-րդ տողում - փրկարարի արյան խումբը.
6) 6-րդ տողում - որակավորող հանձնաժողովի հաշվառման մատյանում գրանցված փրկարարի հաշվառման անձնական կարգը:
8. Ժետոնի երկրորդ երեսին փորագրվում են սույն կանոնադրության, ձևի և տրման կարգի 7-րդ կետում նշված տվյալները` անգլերեն լեզվով:
III. ՓՐԿԱՐԱՐԻ ԱՆՎԱՆ, ԱԶԳԱՆՎԱՆ, ԱՐՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՆՇՈՒՄՈՎ ՄԵՏԱՂՅԱ ԺԵՏՈՆԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Փրկարարին անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը տրվում է որակավորող հանձնաժողովի կողմից` փրկարարի կարգավիճակ շնորհելիս, փրկարարների գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելուց, փրկարարին հաշվառման անձնական կարգ շնորհելուց և փրկարարի երդում տալուց հետո:
10. Անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը փրկարարը ստանում է ստորագրությամբ, որակավորում անցնելուց մեկ ամսից ոչ ուշ:
11. Փրկարարի կարգավիճակից զրկվելու դեպքում փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը հանձնվում է որակավորող հանձնաժողովին, որն այն ոչնչացնում է:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|