Գլխավոր տեղեկություն
Համար
N 03/20-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2003-11.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.09.01/21(139) Հոդ.319
Ընդունող մարմին
ՀՀ հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 օգոստոսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 12403244

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

25 հուլիսի 2003 թ.
ք. Երևան

N 03/20-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը

 

Հրամայում եմ`

 

Հաստատել`

ա) հարկային տեսչություններում հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի վարման առանձին հարցերի վերաբերյալ կարգը` համաձայն N 1 հավելվածի,

բ) հարկ վճարողի անձնական հաշվի քարտի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության պետ`

Ֆ. Ցոլակյան

 

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայության պետի
25 հուլիսի 2003 թ.
թիվ 03/20-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I. Կարգավորման առարկան

 

1.1 Սույն կարգով կարգավորվում է հարկ վճարողի կողմից հարկերի (պարտադիր վճարների) գումարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու (մասնակի վճարելու), հարկային տեսչություն ներկայացվող հաշվարկները (հայտարարագրերը) հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չներկայացնելու և դրա հետևանքով չմուծված հարկերի (պարտադիր վճարների) նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների և հարկ վճարողի ներկայացված հաշվարկներում, հայտարարագրերում, հաշվետվություններում, հարկ վճարողի կողմից կատարված վճարումների վերաբերյալ փաստաթղթերում, ստուգման ակտերում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա` հարկ վճարողի հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորություններին վերաբերող տվյալները հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում (այսուհետ` քարտ) գրանցման հարցերը:

1.2 Սույն կարգի իմաստով հարկեր և պարտադիր վճարներ են համարվում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված հարկերը, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված գործունեությունների համար գանձվող վճարները, ինչպես նաև «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով սահմանված վճարները:

 

II. Հարկ վճարողի կողմից հարկային տեսչություն ներկայացված հաշվարկների (հայտարարագրերի), ստուգման ակտերի եվ վճարված գումարների քարտում գրանցման կարգը եվ ժամկետները

 

2.1 Հարկ վճարողի կողմից հարկային տեսչություն ներկայացված հաշվարկները (հայտարարագրերը), այսուհետ` հաշվարկ, ստուգման ակտերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերը տվյալների մշակման և հաշվառման բաժնի աշխատակցի կողմից` այսուհետև քարտ վարող, քարտում գրանցվում է համապատասխան փաստաթուղթը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

2.2 Հաշվետվություններում սխալի հայտնաբերման դեպքում (հարկ վճարողի հետ ճշտման նպատակով) այն ետ է վերադարձվում հարկ վճարողների սպասարկման բաժին և որպես սույն կարգի 2.1-րդ կետով սահմանված ժամկետի սկիզբ ընդունվում է հարկ վճարողների սպասարկման բաժնի կողմից ճշտված (ուղղված) հաշվարկի ստացման օրը:

2.3 Գրանցված փաստաթղթերի յուրաքանչյուր էջի վրա քարտ վարողը կատարում է գրառում` գրանցված է, ամիս, ամսաթիվը, գրանցողի անուն, ազգանունը և ստորագրում է (հաշվետվությունները հարկ վճարողների սպասարկման բաժին վերադարձվելու և ետ ստանալու դեպքում նշված հաշվետվությունների վրա գրանցվում է նաև ետ վերադարձման և ստացման ամսաթվերը):

2.4 Քարտում գրառումները կատարվում են յուրաքանչյուր գործառնության (վճարում, հաշվարկի գրանցում, հաշվանցում, վերահաշվարկ և այլն) իրականացման դեպքում, ամսվա վերջում կատարվում է քարտի սյունակների շարժի վերջնահաշվարկ:

2.5 Քարտի սյունակների շարժի վերջնահաշվարկը կատարվում է կարմիր գույնի գրիչով, հաշվետու ամսվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

2.6 Քարտը լրացվում է կապույտ կամ սև գույնի գրիչով (բացառությամբ 2.5 կետում նշված դեպքից): Քարտում որևէ թիվ սխալ գրելու դեպքում, եթե դա հայտնաբերվում է մինչև հաջորդ տողում գրառում կատարելը, ապա գիծ է քաշվում այդ թվի վրա, սխալի կողքը քարտ վարողը ստորագրում է (նշելով անուն, ազգանունը) և այդ տողի գրառումները կատարում է հաջորդ տողում:

2.7 Քարտում սխալ գրառումը հետագայում հայտնաբերվելու դեպքում տվյալների մշակման և հաշվառման բաժնի պետը ներկայացնում է զեկուցագիր հարկային (տարածքային) տեսչության պետին, որտեղ նշվում է սխալի համառոտ բովանդակությունը, պատճառները և կատարման ժամանակաշրջանը և պետի համապատասխան ցուցումից հետո անձնական հաշվի քարտում սույն կարգի 5.3-րդ կետի համաձայն կատարում է համապատասխան գրանցումը, միաժամանակ կատարված վերահաշվարկների վերաբերյալ 3 աշխատանքային օրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահվում հարկ վճարողին: Եթե վերջինիս հետ տվյալ ժամանակաշրջանի համար կա կնքված, կամ տրված տեղեկանք (փոխադարձ հաշվարկների ճշտման ակտ) հարկային պարտավորությունների վերաբերյալ, ապա տվյալ ժամանակաշրջանի համար կազմվում և հարկ վճարողին է հանձնվում հարկային պարտավորությունների ճշտված տեղեկանք (փոխադարձ հաշվարկների ճշտման ակտ):

2.8 Քարտերը լրացվում են դրամներով: Յուրաքանչյուր տողում գրանցվում է միայն մեկ գործառնություն, ազատ տողեր չեն թողնվում:

2.9 Քարտում վճարումների (մուտքերի) վերաբերյալ գրանցումները կատարվում են հարկի վճարումը հաստատող առաջնային փաստաթղթի հիման վրա:

2.10 Անկախ նրանից, թե հարկ վճարողի հաշվից երբ է գումարը դուրս գրվել, կամ կանխիկ վճարման դեպքում համապատասխան բանկի (բաժանմունքի) դրամարկղ գումարը երբ է մուծվել, վճարման օր պետք է ընդունել այն օրը, երբ այդ գումարները մուտքագրվել է համապատասխան բյուջեի հաշվին:

 

III. Գույքահարկ եվ հողի հարկ վճարողների կողմից հարկային տեսչություն ներկայացված հաշվարկների, ստուգման ակտերի եվ վճարված գումարների քարտում գրանցման առանձնահատկությունները

 

3.1 «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն`

- Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի և շինությունների համար հողի հարկի և գույքահարկի հաշվարկները ներկայացվում են հողամասերի և շինությունների գտնվելու վայրի համայնքը սպասարկող հարկային տեսչություն,

- գույքահարկ վճարողները (այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության խոշոր հարկ վճարողների, ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաև բանկերի և վարկային կազմակերպությունների հարկային տեսչություններում հաշվառված վճարողները) փոխադրամիջոցների համար գույքահարկի հաշվարկները ներկայացնում են իրենց գտնվելու վայրի համայնքը սպասարկող հարկային տեսչություն,

- Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի և շինությունների հողի հարկի և գույքահարկի հաշվարկները ներկայացվում են հարկ վճարողներին հաշվառող հարկային տեսչություն:

3.2 Գույքահարկի և հողի հարկի գծով անձնական գործերի և քարտերի վարումը (առանձնացված` ըստ սպասարկվող տարածքի համայնքների) սույն կարգի դրույթներին համապատասխան իրականացվում է սույն կարգի 3.1-րդ կետում նշված համապատասխան հարկային տեսչություններում:

Գույքահարկի և հողի հարկի գծով քարտ վարող տեսչությունները սույն կարգի N 1 ձևով տեղեկությունները տրամադրում են հարկ վճարողներին հաշվառող հարկային տեսչություններ յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 15-ը կամ գրավոր պահանջի դեպքում` 5-օրյա ժամկետում: Այդ տեղեկությունների մասով հարկ վճարողներին հաշվառող տեսչություններն իրենց կողմից վարվող քարտերում գրանցումներ չեն կատարում:

3.3 Հարկ վճարողներին հաշվառող հարկային տեսչությունների և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված ստուգումների ստուգման ակտերից սույն կարգի N 2 ձևով քաղվածքները` կազմված ըստ հողամասի կամ շինության գտնվելու վայրի (իսկ փոխադրամիջոցի մասով` հարկ վճարողի գտնվելու վայրի) համայնքների տրամադրվում են այդ համայնքները սպասարկող համապատասխան հարկային տեսչություններին` ստուգման ակտը կազմելուց հետո եռօրյա ժամկետում:

Սույն կետում նշված քաղվածքներում արտացոլված տեղեկությունները համապատասխան հարկային տեսչությունները գրանցում են իրենց կողմից վարվող քարտերում` սույն կարգի դրույթներին համապատասխան:

 

IV. Հարկ վճարողի կողմից հարկի գումարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված տույժերի քարտում գրանցման կարգը եվ ժամկետները

 

4.1 Հարկ վճարողի (հարկային գործակալի) կողմից հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում են տույժեր ժամանակին չմուծված գումարի նկատմամբ:

4.2 Տույժը հաշվարկվում է չմուծված հարկի գումարների (այդ թվում նաև հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային մուծումների գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման համար սահմանված ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

4.3 Տույժերի հաշվարկն սկսվում է (վերսկսվում է) տվյալ հարկատեսակի համար օրենքով սահմանված վճարման ժամկետի հաջորդ օրվանից (եթե հարկի վճարման ժամկետը համընկնում է տոն կամ ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հարկի վճարման ժամկետը տեղափոխվում է մինչև հաջորդ աշխատանքային օրը):

4.4 Տույժի հաշվարկումը դադարեցվում է, հարկ վճարողի սնանկացման վերաբերյալ դատարանի որոշման կայացման օրվանից սկսած:

4.5 Դատարանի կողմից հարկ վճարողի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից շարունակվում է ապառքների նկատմամբ տույժերի հաշվարկումը, բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների մորատորիումի ժամանակաշրջանից:

4.6 Ստուգման ակտով լրացուցիչ գանձման առաջադրված հարկերի նկատմամբ տույժերն հաշվարկվում են ստուգման ակտը կազմելու օրվան հաջորդող 11-րդ օրվանից սկսած (եթե 11-րդ օրը համընկնում է տոն կամ ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հարկի վճարման ժամկետը տեղափոխվում է մինչև հաջորդ աշխատանքային օրը), բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ հարկատեսակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկի վճարման ժամկետը չի լրացել (տվյալ դեպքում լրացուցիչ գանձման առաջադրված հարկի գումարի նկատմամբ տույժի հաշվարկը կատարվում է տվյալ հարկատեսակի մասին օրենքով սահմանված հարկի վճարման ժամկետի հաջորդ օրվանից): Ստուգման ակտով առաջադրված գումարների նկատմամբ տույժերի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված տույժերի հաշվարկման 365 օրվա սահմանափակումը:

4.7 «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի համաձայն արձանագրված տուգանքը հարկ վճարողը մուծում է խախտման փաստն արձանագրելուց հետո 30-օրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքի չմուծման դեպքում քարտ վարողի կողմից տուգանքի չվճարված գումարն անձնական հաշվի քարտում կրկնապատկվում է, որի մասին գրավոր ծանուցվում է հարկ վճարողին:

 

V. Ճշգրտված հաշվարկների եվ դրանց արդյունքում վերահաշվարկված տույժերի քարտում գրանցումը

 

5.1 Հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված ճշգրտված հաշվարկը գրանցվում է անձնական հաշվի քարտում և կատարվում է հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար տույժերի վերահաշվարկ սկսած այն հաշվետու ժամանակաշրջանից, որի համար ներկայացվել է ճշգրտված հաշվարկը:

Օրինակ 1. հարկ վճարողը ներկայացրել է 2002 թ. 3-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկ 8000000 դրամ վճարման ենթակա գումարով, գումարի վճարումը կատարվել է 08.01.03 թվականին, հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկվել է տույժ` 94800 դրամ (800000 x 79 x 0,15%): Տվյալ դեպքում, քանի որ 2002 թ. հոկտեմբերի 20-ը կիրակի է, ապա վճարման ժամկետ է սահմանվել հոկտեմբերի 21-ը, ուստի տույժերի հաշվարկը կատարվում է հոկտեմբերի 22-ից 2003 թ. հունվարի 8-ը ընկած ժամանակաշրջանի համար (հունվարի 9-ից դադարեցվում է տույժերի հաշվարկը): Հարկ վճարողը 23.01.03 թ. հարկային տեսչություն ներկայացրել է 2002 թվականի ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ` համաձայն որի բյուջե վճարման ենթակա գումարը կազմում է 500000 դրամ:

Տվյալ դեպքում քարտում կատարվում է տույժերի վերահաշվարկ` սկսած 2002 թվականի հոկտեմբերի 22-ից, որի արդյունքում պակասեցվում է տույժը 35500 դրամ գումարով (94800-(500000 x 79 x 0,15%)):

Օրինակ 2. Հարկ վճարողը 2002 թ. հոկտեմբերի 10-ին ներկայացրել է 2002 թ. 3-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկը 1200000 դրամ հաշվանցման ենթակա գումարով: ԱԱՀ-ի քարտում 2002 թ. հոկտեմբերի 10-ի դրությամբ հարկ վճարողն ունի վճարման ենթակա 1500000 դրամ ԱԱՀ-ի մնացորդ: Հարկ վճարողը 2003 թ. հունվարի 8-ին հարկային տեսչություն է ներկայացրել 2002 թ. 3-րդ եռամսյակի ճշգրտված հաշվարկ` 1100000 դրամ հաշվանցման ենթակա գումարով:

Քարտ վարողը հոկտեմբերի 10-ի դրությամբ գրանցում է ԱԱՀ-ի 3-րդ եռամսյակի հաշվարկը 1200000 դրամ հաշվանցման ենթակա գումարով և հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար տույժի հաշվարկը հոկտեմբերի 11-ից շարունակում է 300000 դրամի նկատմամբ (1500000 - 1200000):

Հարկ վճարողի կողմից 2003թ-ին ներկայացված 2002 թ. 3-րդ եռամսյակի ճշգրտված հաշվարկը գրանցվում է անձնական հաշվի քարտում և 2002 թ. հոկտեմբերի 11-ից տույժերը վերահաշվարկվում են 400000 դրամի նկատմամբ:

Օրինակ 3. Օրինակ 2-ի դեպքում, եթե ընդունենք, որ հարկ վճարողը 2002 թ. 3-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացրել է 2002 թ. նոյեմբերի 5-ին, ապա հաշվարկի ընդունումից հետո տույժերի հաշվարկը կկատարվի սկսած 2002 թ. հոկտեմբերի 22-ից (ճշգրտված հաշվարկի ներկայացման արդյունքում տույժերի վերահաշվարկը ևս կկատարվի հոկտեմբերի 22-ից):

5.2 Տույժերի վերահաշվարկը կատարվում է անկախ այն բանից, թե ճշգրտված հաշվարկով վճարման ենթակա հարկի գումարը մեծանում է թե փոքրանում, առաջանում է գերավճար, թե հաշվանցման ենթակա գումար:

5.3 Վերը նշված վերահաշվարկները կատարվում են առանձին թղթի վրա, որտեղ նշվում է կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), քարտ վարողի անուն, ազգանունը, ստորագրությունը, վերահաշվարկի կատարման ամսաթիվը, որը կցվում է անձնական հաշվի քարտին: Վերահաշվարկման արդյունքները գրանցվում են համապատասխան քարտում:

5.4 Սույն կարգի 5.1-5.3-րդ կետերով սահմանված կարգով կատարվում է տույժերի վերահաշվարկ նաև այն դեպքերում, երբ գանգատարկման արդյունքում, դատարանի վճռով, կրկնակի ստուգմամբ վերահաշվարկվել է ակտի գումարը:

 

VI. Հարկ վճարողի կողմից կատարված փաստացի վճարումների դեպքում հարկային պարտավորությունների մարման հերթականությունը եվ ժամկետները

 

6.1 Հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության բյուջեներ կատարված փաստացի վճարումների հաշվին, եթե հարկ վճարողի կողմից կոնկրետ չի նշվել, թե որ ժամանակաշրջանի կամ որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ) քարտում առաջնահերթ մարվում են տվյալ հարկատեսակի գծով առկա հարկային պարտավորությունները հետևյալ հերթականությամբ`

- դատարանի վճռի համաձայն բռնագանձման ենթակա հարկային պարտավորությունները,

- 365 օրը լրացած ապառքները,

- 365 օրը չլրացած ապառքները ըստ առաջացման ժամկետների վաղեմության,

- հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկի վճարման ժամկետից շուտ ներկայացրած հաշվարկի հիման վրա գրանցված հարկի գումարները, եթե հարկ վճարողի կողմից վճարման հանձնարարագրում կոնկրետ նշված է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար վճարված լինելու հանգամանքը (բացառությամբ հարկային գործակալի կողմից պահվող եկամտահարկի և ոչ ռեզիդենտի շահութահարկի, որոնց համար վճարված գումարը չի համարվում որպես գերավճար մինչև հաշվետու եռամսյակի համար ամփոփ հաշվարկների ներկայացումը),

- տույժերը,

- տուգանքները:

Օրինակ 4. Հարկ վճարողը 2003 թ. մարտի 24-ին վճարել է 5600000 դրամ եկամտահարկ: Եկամտահարկի անձնական հաշվի քարտում տվյալ օրվա դրությամբ հարկային պարտավորությունները կազմում են 5500000 դրամ, որից` 1200000 դրամի ապառք, որի վճարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետից անցել է 365 օր, 2300000 դրամի ապառք, որի վճարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետից չի անցել 365 օր և 2000000 դրամի տույժեր:

Տվյալ դեպքում փաստացի վճարված գումարից առաջին հերթին կփակվի 1200000 դրամը և 2300000 դրամը: Ինչ վերաբերում է 2000000 դրամ տույժին, ապա այն կփակվի միայն հարկ վճարողի 1-ին եռամսյակի եկամտահարկի ամփոփ հաշվարկի և վճարված գումարի տարբերության չափով: Մասնավորապես, եթե հարկ վճարողի 1-ին եռամսյակի եկամտահարկի հաշվարկով վճարման ենթակա եկամտահարկի գումարը կազմի 500000 դրամ, ապա կմարվի ընդամենը 1600000 դրամի տույժի գումար (5600000 - 1200000 - 2300000 - 500000):

6.2 Հարկ վճարողի տվյալ հարկատեսակի գծով հարկային պարտավորությունների մարումից հետո մնացած գերավճարի գումարը հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված որևէ հարկային կամ այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններից ավել վճարված գումարները վճարողի այլ հարկային, մաքսային և այլ վճարների գծով պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման համար կարգով սահմանված կարգով հաշվանցվում է այլ հարկատեսակների գծով նախ տույժերի, այնուհետև տուգանքների և վերջում ապառքների մարմանը «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ:

6.3 Այն դեպքում, երբ մի հարկատեսակի գծով գերավճարը չի մարում (չի հաշվանցում) այլ հարկատեսակի գծով առկա ամբողջ ապառքը (հաշվի առնելով հերթականությունը), ապա այդ հարկատեսակի տույժերի հաշվարկը շարունակվում է տվյալ հարկատեսակի գծով ապառքի չվճարված գումարի մնացորդի նկատմամբ:

6.4 «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26, 28 և 281-րդ հոդվածներով սահմանված տուգանքների գծով պարտավորությունները մարվում են (նշված հերթականությամբ) միայն հարկատեսակների (հարկատեսակներին փոխարինող պարտադիր վճարների) տույժերի և տուգանքների մասով պարտքերի մարումից հետո (նշված հերթականությունը չի վերաբերում տուգանքների գումարների նպատակային վճարումներին):

6.5 Մինչև համապատասխան կարգով հաշվանցման կատարումը անձնական հաշվի քարտում կատարվում է հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար տույժի հաշվարկ, որը հետագայում վերահաշվարկվում է, ընդ որում վերահաշվարկը կատարվում է այն օրից, երբ կազմակերպությունը փաստացի ուներ գերավճար:

Օրինակ 5. Հարկ վճարողը 15.04.02 թ. դրությամբ ունի շահութահարկից 5600000 դրամի գերավճար, իսկ ԱԱՀ-ից 8700000 դրամ հարկային պարտավորություն, որից` 4500000 դրամ ապառք, 1200000 դրամ տույժ և 3000000 դրամ տուգանք: 17.05.02 թ. հարկային տեսչության կողմից կատարվել է գերավճարի ուսումնասիրություն, որով հաստատվել է, որ իրոք 15.04.02 թ. դրությամբ հարկ վճարողի շահութահարկի գերավճարը կազմում է 5600000 դրամ:

Քարտ վարողի կողմից 30.04.02 թ., սույն կարգի 2.5 կետով սահմանված քարտի սյունակների շարժի վերջնահաշվարկի կատարման նպատակով (քանի դեռ չէր կատարվել գերավճարի ճշտության ուսումնասիրություն) հարկ վճարողի ԱԱՀ-ի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկվել է տույժ` 108000 դրամի չափով (4500000 x 16 x 0,15%): Գերավճարի ուսումնասիրության արդյունքում սահմանված կարգով կատարվում է հաշվանցում` փակվում է սկզբում ԱԱՀ-ի 1200000 դրամ տույժի, 3000000 դրամ տուգանքի, այնուհետև 1400000 դրամ ապառքի գումարը, միաժամանակ վերահաշվարկվում է (պակասեցվում է) 1400000 դրամ հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժի գումարը` 33600 դրամ (1400000 x 16 x 0,15%):

 

VII. Մի շարք դրույթներ շահութահարկի կանխավճարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերի քարտում գրանցման ժամկետների վերաբերյալ

 

7.1 Եթե հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չի ներկայացվել փաստացի շահութահարկի հաշվարկ, ապա շահութահարկի կանխավճարը հաշվարկվում է նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով:

Օրինակ 6. Հարկ վճարողի 2001 թ. շահութահարկի ամսական կանխավճարի գումարը կազմել է 300000 դրամ: Վերջինս չի ներկայացրել 2001 և 2002 թթ. փաստացի շահութահարկի հաշվարկը: Քարտ վարողը հարկ վճարողի շահութահարկի քարտում 2002 և 2003 թթ. հաշվարկում է ամսական 300000 դրամ շահութահարկի կանխավճար և կանխավճարի գումարը սահմանված ժամկետներում չվճարելու համար տույժեր:

7.2 Եթե հաշվետու տարում բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ակտով հարկ վճարողին առաջադրվել է լրացուցիչ շահութահարկի գումար, որից հետո հարկ վճարողի կողմից չի ներկայացվել հաշվետու տարվա փաստացի շահութահարկի հաշվարկը, ապա ընթացիկ տարվա շահութահարկի կանխավճարի հաշվարկման ժամանակ նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարին ավելացվում է ստուգման ակտով արձանագրված շահութահարկի գումարի 1/16-ը:

Օրինակ 7. 2002 թվականի մայիսին հարկ վճարողի մոտ կատարվել է 2001 թվականի բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել է 1600000 դրամի պակաս հաշվարկված շահութահարկի գումար: Կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում հարկային տեսչություն չի ներկայացվել 2002 թվականի փաստացի շահութահարկի հաշվարկը: 2002 թվականին կազմակերպությունը ամսական վճարում էր 60000 դրամ շահութահարկի կանխավճար:

Քարտ վարողը 2003 թվականի հունվար-մարտ ամիսների համար հաշվարկել է շահութահարկի կանխավճար նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարի չափով` ամսական 60000 դրամ, ընդամենը 180000 դրամ: Ապրիլ ամսին հարկային տեսչությունը հաշվարկում է 460000 դրամի կանխավճար ((1600000: 16) + 60000) + ((1600000: 16) x 3), մայիս ամսից 160000 ((1600000: 16) +60000): Միաժամանակ հաշվարկվում է կանխավճարի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար տույժեր:

7.3 Սույն կարգի 7.2-րդ կետում նշված դեպքում, եթե հարկ վճարողը հետագայում ներկայացնում է փաստացի շահութահարկի հաշվարկ, ապա կատարվում է հաշվարկված կանխավճարի և տույժերի վերահաշվարկ (բացառությամբ հունվար-մարտ ամիսների կանխավճարի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարի):

Օրինակ 8. Օրինակ 7-ում նշված դեպքում, եթե կազմակերպությունը 2003 թվականի հոկտեմբերի 20-ին ներկայացրել է 2002 թվականի փաստացի շահութահարկի հաշվարկը, համաձայն որի, 2002 թվականի գործունեության արդյունքում (հաշվի առած նաև ստուգման ակտով արձանագրված խախտումը) ստացվել է հարկային վնաս, ապա քարտ վարողը վերահաշվարկում է հաշվարկված կանխավճարների գումարը և տույժերը (բացառությամբ հունվար-մարտ ամիսների կանխավճարի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարի):

7.4 Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն ամսական կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն` շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից ոչ ուշ` այդ մասին գրավոր հայտնելով հարկային տեսչության մարմիններին: Կանխավճարի տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի 1/16-ի և տվյալ ամսվա փաստացի կատարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ: Ընդ որում, այս դրույթը կիրառվում է անկախ այն բանից, թե փաստացի շահութահարկի գումարը մեծ է 500000 դրամից, թե փոքր:

7.5 Պարզեցված հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելու պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում հարկ վճարողները շահութահարկը (եկամտահարկը), այդ թվում կանխավճարները և ԱԱՀ-ը հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված կարգով (հաշվարկման կարգը տրված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 15.05.03 թ. N 03/12-Ն հրամանով հաստատված «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 10.1-10.6 ենթակետերում):

7.6 Հարկման ընդհանուր կարգով աշխատող հարկ վճարողը, եթե նախորդ ժամանակաշրջանում հանդիսացել է պարզեցված հարկ վճարող և բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ակտով գանձման է առաջադրվել պակաս ցույց տրված պարզեցված հարկի գումար և նախորդ տարիների շահութահարկի գումար, ապա ընթացիկ տարվա շահութահարկի կանխավճարի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում ինչպես պակաս ցույց տրված պարզեցված հարկի մեջ շահութահարկի գումարը, այնպես էլ նախորդ տարիների համար հայտնաբերված շահութահարկի գումարը:

Օրինակ 9. 2003 թվականին ընդհանուր սահմանված կարգով հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտը 2002 թվականին հանդիսացել է պարզեցված հարկ վճարող` պարզեցված հարկի գումարը կազմել է 600000 դրամ: 2002 թվականին հարկ վճարողի մոտ կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում, որի արդյունքում գանձման է առաջադրվել 2002 թվականի 1-ին եռամսյակում պակաս ցույց տրված 800000 դրամ պարզեցված հարկի գումարը և 2000-2001 թվականների գործունեության արդյունքում պակաս ցույց տրված 1200000 հազ. դրամ շահութահարկի գումարը:

Քարտ վարողը քարտում հաշվարկում է 2003 թվականի համար շահութահարկի կանխավճար` ամսական 110000 դրամի չափով (((600000 + 800000) x 40% + 1200000): 16): Կանխավճարի հաշվարկը սկսվում է 2003 թվականի հունվարի 25-ից:

 

VIII. Մի շարք դրույթներ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ

 

8.1 Համաձայն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի, հարկ վճարողների կողմից հարկային տեսչություն ներկայացվող հաշվարկը (հայտարարագիրը) հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետից 2 ամսից ավել ուշացնելու դեպքում (նշված ժամկետը չի վերաբերում գույքահարկի հաշվարկները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում չներկայացնելուն) այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար հարկ վճարողից գանձվում է տուգանք (այսուհետ` տուգանք)` դրա հետևանքով չմուծված հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան այդ հարկի ընդհանուր գումարն է: Տուգանքը հաշվարկվում է միայն լրացած յուրաքանչյուր 15 օրվա համար, իսկ չլրացած օրերի համար համամասնորեն տուգանքի հաշվարկում չի կատարվում:

8.2 Տուգանքը կիրառվում է քարտ վարողի կողմից, եթե հարկ վճարողը մինչև բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ինքնուրույն ներկայացրել է հաշվարկը:

8.3 Տուգանքը չի կիրառվում, կամ կիրառվում է մասամբ, եթե հարկ վճարողը տվյալ հարկատեսակից, որի համար չի ներկայացրել հաշվարկը, կամ այլ հարկատեսակներից ունի գերավճար (նշվածը չի վերաբերում ԱԱՀ-ի գծով գերավճարներին (բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԱՀ-ի գերավճարը փաստացի վճարման արդյունք է):

8.4 Եթե հարկ վճարողի կողմից, մինչև բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը, ինքնուրույն ներկայացվել է հաշվարկը, ապա քարտ վարողը ուսումնասիրում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում առկա տվյալները և կոնկրետ դեպքերի համար կատարում համապատասխան գործողություններ`

Օրինակ 10. Հարկ վճարողը 2002 թվականի հունվար ամսվա ԱԱՀ-ի հաշվարկը, 1500000 դրամ վճարման ենթակա գումարով, ներկայացրել է 2002 թվականի օգոստոսի 20-ին (մինչև օգոստոսի 20-ը հարկ վճարողի մոտ չի կատարվել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում, որն ընդգրկած լիներ 2000 թ. հունվար ամիսը):

2002 թ. հունվարի 20-ի դրությամբ շահութահարկից ուներ 2000000 դրամ գերավճար, որն օգոստոսի 20-ի դրությամբ չի փոխվել:

Տվյալ դեպքում տուգանքը չի կիրառվում (չի հաշվարկվում նաև հարկի գումարը սահմանված ժամկետներում չվճարելու համար տույժի գումար), միաժամանակ հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված որևէ հարկային կամ այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններից ավել վճարված գումարները վճարողի այլ հարկային, մաքսային և այլ վճարների գծով պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման համար սահմանված կարգի համաձայն կատարվում է հաշվանցում և շահութահարկի քարտից հանվում է 1500000 դրամ գումար և գրանցվում է ԱԱՀ-ի քարտում:

8.5 Օրինակ 10-ի դեպքում, եթե հարկ վճարողի մոտ մինչև հաշվանցման կատարման պահը գերավճարի ուսումնասիրություն չի կատարվել, ապա հաշվարկվում է տուգանքը, կատարվում է համապատասխան ուսումնասիրություն և ուսումնասիրության արդյունքում ֆիքսված գերավճարի գումարից ելնելով վերահաշվարկվում է տուգանքը:

Օրինակ 11. Եթե ընդունենք, որ օրինակ 10-ի դեպքում ուսումնասիրությունը կատարվել է 2002 թ. օգոստոսի 30-ին, որի արդյունքում պարզվել է, որ գերավճարի գումարը 2002 թ. հունվարի 20-ի (նաև մարտի 20-ի) դրությամբ կազմել է ոչ թե 2000000 դրամ, այլ 1300000 հազ. դրամ (2001 թ. հաշվանցված է եղել այլ հարկատեսակների հարկային պարտավորությունների մարմանը, սակայն շահութահարկի անձնական հաշվի քարտից չի հանվել): Տվյալ դեպքում մինչև գերավճարի ուսումնասիրությունը հաշվարկվում է տուգանքը 750000 հազ. դրամի չափով (1500000 x 5% x 10 (2002 թ. մարտի 21-ից օգոստոսի 21-ը ընկած ժամանակահատվածը իր մեջ ներառում է 10 հատ 15 օր)), որը վերահաշվարկվում է ուսումնասիրության ավարտից հետո սույն կարգի 8.4-րդ կետի համաձայն կատարված հաշվանցումից հետո: Տուգանքը հաշվարկվում է 200000 դրամի նկատմամբ (1500000 - 1300000), որը կկազմի 100000 հազ. դրամ (200000 x 5% x 10): Այսպիսով տուգանքի վերահաշվարկման արդյունքում ԱԱՀ-ի անձնական հաշվի քարտից կնվազեցվի հաշվարկված 650000 դրամ տուգանքի գումարը (750000 - 100000):

8.6 Տուգանքի գումարի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում տուգանքի հաշվարկման ժամանակաշրջանում տարբեր հարկատեսակներից առաջացած գերավճարների մեծությունը:

Օրինակ 12. Օրինակ 10-ի դեպքում, եթե ընդունենք, որ շահութահարկի գերավճարի գումարը 2002 թ. փետրվարի 10-ին հաշվանցվել է եկամտահարկի հարկային պարտավորության մարմանը, իսկ 2003 թ. մայիսի 22-ին վճարվել է 500000 դրամ ԱԱՀ-ի գումար, ապա քարտ վարողը ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացումից հետո կհաշվարկի տուգանք 650000 դրամի չափով ((1500000 x 5% x 6) + (1500000 - 500000 x 5% x 4)):

Հաշվարկված տուգանքի վերաբերյալ գրավոր ծանուցվում է հարկ վճարողին:

8.7 Տուգանքը կիրառվում է հարկային տեսչության վերահսկողության բաժնի կամ հարկային պետական ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից, եթե մինչև ստուգման սկիզբը հարկ վճարողի կողմից չի ներկայացվել հաշվարկը: Տվյալ դեպքում ստուգման ակտին կից ստուգող տեսուչը (տեսուչները) ներկայացնում են տեղեկանք հաշվարկված հարկի և այլ հարկատեսակներից հաշվանցման ենթակա գումարների վերաբերյալ:

8.8 Քարտ վարողը 8.7-րդ կետով սահմանված կարգով տրված տեղեկանքի հիման վրա սույն կարգի 8.4-րդ կետում նշված կարգի համաձայն կատարում է հաշվանցումը:

 

IX. Ավելացված արժեքի հարկի գերավճարները այլ հարկատեսակներին հաշվանցման վերաբերյալ

 

9.1 Հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) հաշվանցվում է հարկ վճարողի ԱԱՀ-ի գծով հետագա հաշվետու ժամանակաշրջաններում առաջացող պարտավորությունների հաշվին (բացառությամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարների, ինչպես նաև փաստացի վճարումից առաջացած գերավճարների):

9.2 Փաստացի վճարումից առաջացած ԱԱՀ-ի գերավճարները, գերավճարի գումարի ուսումնասիրությունից հետո, առանց հարկ վճարողի դիմումի, սույն կարգի համապատասխան դրույթների համաձայն, հաշվանցվում է նույն հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին:

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. մայիսի 8-ի N 653-Ն որոշմամբ սահմանված «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձման ենթակա հարկի գումարների հիմնավորվածությունը հաստատող տեղեկանքի տրամադրման և հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման» կարգին համապատասխան:

9.3 Եթե հարկ վճարողի մոտ ԱԱՀ-ի գծով գերավճարը առաջացել է մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվին, ապա մյուս հարկատեսակների գծով ապառքների վրա շարունակվում է տույժերի հաշվարկը:

9.4 Եթե հարկ վճարողի մոտ մեկ հարկատեսակի գծով առաջացել է գերավճար, որը կարող է հաշվանցվել միայն հարկ վճարողի դիմումի համաձայն, ապա հաշվանցումը կատարելուց հետո տույժերի վերահաշվարկը կատարվում է դիմումի տրման ամսաթվի դրությամբ:

Օրինակ 13. Համաձայն հարկ վճարողի 2002 թվականի ապրիլի 20-ի դրությամբ (1-ին եռամսյակի ԱԱՀ-ի հաշվետվության համաձայն) ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին վերաբերող ձեռքբերումների գծով ունի 12000000 դրամի ԱԱՀ-ի գերավճար, միաժամանակ` շահութահարկից հարկային պարտավորություն 8000000 դրամ, որից ապառք` 6500000 դրամ և տույժ տուգանքների` 1500000 հազ. դրամ: 2002 թվականի հուլիսի 17-ին հարկ վճարողը դիմել է հարկային տեսչություն ԱԱՀ-ի գերավճարի հաշվին մարելու շահութահարկի հարկային պարտավորությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 692 որոշմամբ սահմանված կարգով 2002 թ. օգոստոսի 30-ին կատարվել է ԱԱՀ-ի գերավճարի ուսումնասիրություն, որով պարզվել է, որ հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը կազմում է 10000000 դրամ (հարկ վճարողի կողմից ներկայացված 12000000 դրամի փոխարեն):

Հարկային տեսչությունը մինչև ուսումնասիրության կատարման օրը հաշվարկել է հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար տույժ 1277250 դրամ (6500000 x 131x 0,15%): Հարկային տեսչությունը գերավճարի գումարի ուսումնասիրությունից հետո կազմում է հաշվանցման վերաբերյալ եզրակացություն և հարկ վճարողի դիմումի ներկայացման օրվանից կատարում է տույժերի վերահաշվարկ` անձնական հաշվի քարտում նվազեցնում է դիմումի ներկայացման օրվանից մինչև ուսումնասիրության կատարման օրը հաշվարկված տույժի գումարը` 438750 դրամ (6500000 x 45 x 0,15%):

 

Ձև 1

 

__________________________________ ՀՏ (ՏՀՏ)

 

Հարկ վճարողների գույքահարկի եվ հողի հարկի անձնական հաշվի քարտերից

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր*

 

200__ թ. ____________

 

(դրամ)

Հ/Հ Հարկ վճարողի անվա-
նումը
ՀՎՀՀ Հարկա-
տեսակ (գույքա-
հարկ, հողի, հարկ)
հաշ-
վարկ-ված հարկ
հաշ-
վարկ- ված տու-
գանք
հաշ-
վարկ- ված տույժ
վճար-
ված է ընդա-
մենը
Հարկային
պարտավորությունների
չվճարած մնացորդն
առ _________
Գերա-
վճարի մնա-
ցորդը  
Այլ նշում-
ներ
ապառք տու-
գանք
տույժ
1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         

 

Կատարող _________________

(պաշտոն)

________________        _____________

(անուն, ազգանուն)                        (ստորագրություն)

   
հեռ. ____________

___ _________ 200_ թ.

Կ.Տ.

 

 

* ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունների դեպքում 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակների գումարները լրացվում են արտոնությունների կիրառմամբ

- Տեղեկատվությունների 5-ից 8-րդ սյունակները լրացվում են տարեսկզբից աճողական կարգով, եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա մեկի, իսկ տեղեկությունների գրավոր պահանջի դեպքում` պահանջագրում նշված օրվա դրությամբ:

 

Ձև 2

 

Հարկ վճարողների մոտ կատարված ստուգման ակտից

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍՈՎ ՔԱՂՎԱԾՔ

 

Կազմակերպության անվանումը

 ______________________________

ՀՎՀՀ

 ______________________________

Հանձնարարագրի համարը և ամսաթիվը

 ______________________________

Ստուգվող ժամանակահատվածը (նշվում է ըստ հարկատեսակների) ______________________
Ստուգման ակտի կազմման ամսաթիվը

 ______________________________

 

(դրամ)

Հարկա-
տեսակը
Այլ համայնքի անվանումը, որի բյուջե վճարվում է հարկա-
տեսակը
Պակա-
սեցման ենթակա հարկի գումար
Լրա-
ցուցիչ գանձման ենթակա հարկի գումար
Լրա-
ցուցիչ գանձման ենթակա հարկի առա-
ջացման
ամսաթիվ
Հաշվարկված օրական տույժեր «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի
3-րդ կետով սահմանված տուգանք
Հաշ-
վարկ-
ված այլ տու-
գանք-
ներ
Ընդա-
մենը (4+7+ 8+10)
Ենթակա է
վճարման
ժամանա-
կահատ-
վածը (սկիզբ, ավարտ)
գու-
մար
Հաշ-
վարկ-
ված տու-
գանք
Ժամա-
նակա-
հատ-
վածը (սկիզբ, ավարտ)
Բյուջեի հաշվին (90%) Հատուկ ֆոնդի հաշվին (10%)
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13
Գույքա-
հարկ
                       
                       
Ընդամենը                       
Հողի հարկ                        
                       
Ընդամենը                      

 

Հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավար` _________   ____________

(ստորագրություն)

   

____ ___________ 200_ թ.

 

Կ.Տ.

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության պետի
___ ________ 2003 թ.
թիվ _______Ն հրամանի

 

Հ Ա Ր Կ Մ Ա Ն  Գ Ո Ր Ծ  N _________

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏ  
200 թ. բյուջե կատարվող վճարման տեսակը _________________

  

Հարկ վճարողի անվանումը (անունը) _____________________  
Կազմակերպա-իրավական տեսակը  ______________________

Գրանցման հասցեն ________________________________

 ՀՎՀՀ

               

Կ.Տ.

 

N Գրանց ման ամսա-
թիվը
Հաշվետվու-
թյուններ
Կան-
խա-
վճար
Ակտ (Լր. վճ.) Վճար- ման ժամ-
կետ
N Գրանց ման ամսա-
թիվը
Հաշվետվու- թյուններ Կան-
խա-
վճար
Ակտ (Լր. վճ.) Վճար-
ման ժամ-
կետ
ենթա-
կա է գրանց ման
ենթակա է պա-
կասեց-
ման
ենթա-
կա է գրանց ման
ենթա-
կա է պա-
կասեց-
ման
1  2  3  4  5  6  7 1  2  3  4  5 6  7
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           

     

Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն  Հ Ա Շ Վ Ի  Ք Ա Ր Տ  N

 

Ամիս ամ-
սա-
թիվ
Գոր-
ծառ-
նու-
թյան բո-
վան-
դա-
կու-
թյու-
նը
Վճար-
ման ժամ-
կետ-
ները և բյուջե վճա-
րում-
ների փո-
խան-
ցելու ամսա-
թիվը
Հիմնական վճարների հաշվարկներ Տույժերի հաշվարկներ և վճարներ Ապառքների մնացորդները ըստ ժամանակահատվածների մինչև 365 օրը լրանալը
Հաշ-
վարկ-
ված է
Պա-
կա-
սեց-
ված է
Վճար-
ված է բյուջե
Բյու-
ջեից վերա-
դարձ-
ված է
Հաշիվների մնացորդը Հաշվարկված է կամ պակասեցված է
(-)
Վճար-
ված է կամ վերա-
դարձ-
ված է տույժ (-)
Չվճար-
ված տույժի մնա-
ցորդը
Մուծ-
ված է ընդա-
մենը տարվա սկզբից դուրս եկած վերա-
դար-
ձում
Գու մա-
րը
օրը Գու մա-
րը
օրը Գու մա-
րը
օրը Գու մա-
րը
օրը Գու մա-
րը
օրը Գու մա-
րը
օրը Գու մա-
րը
օրը Գու մա-
րը
օրը Գու մա-
րը
օրը
Ապառք-
ներ, որոնց վճար-
ման ժամ-
կե-
տից չի անցել 365 օր
Ապառք-
ներ, որոնց վճար-
ման ժամ-
կետից անցել է 365 և ավելի օր
Գե-
րա-
վճար
Տույժի գու-
մարը
Որ ժա-
մա-
նա-
կա-
շըր-
ջանի հա-
մար
Տու-
գանք
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34
                                                                   
                                                                   
                                                                   
                                                                   
                                                                   
                                                                   
                                                                   
                                                                   
                                                                   
                                                                   
                                                                   
                                                                   
                                                                   
                                                                   
                                                                   
                                                                   
                                                                   
                                                                   
                                                                   

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.2018, N 319-Ն 11.06.2018, N 03/20-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան