ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-23 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ (բացառությամբ «ե» կետի), 7-րդ, 13-րդ, 15-րդ հոդվածների «սորտ» և «սորտի և» բառերը համապատասխան թվով և հոլովաձևերով հանել:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածից հանել «բույսերի սորտերի և» բառերը:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի «ա», «գ», «դ» կետերը, «բ» կետի առաջին պարբերությունը, 13-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել, 3-րդ հոդվածի «ե» կետից «բույսի սորտ կամ» բառերը, 13-րդ հոդվածի 3-րդ մասից «սորտի սերմերի և» բառերը հանել:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Արտոնագրի գործողության ժամկետը սահմանվում է 30 տարի:»:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետից հանել «սորտը և» և «սորտի սերմնանյութը (տնկանյութը) կամ» բառերը, «բ» ենթակետից հանել «իսկ խաղողի, պտղատու, դեկորատիվ ու անտառային ծառատեսակների համար` ավելի վաղ, քան վեց տարի առաջ» բառերը.
2) 3-րդ կետից հանել «սորտի բույսերը և» բառերը:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սերմնանյութ և» բառերը:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «սորտի» բառը փոխարինել «ցեղի» բառով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության 2017 թ. դեկտեմբերի 22 Երևան
ՆախագահՍ. Սարգսյան
ՀՕ-233-Ն
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|