«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2002 թվականի N 2023-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին ընդունել «Գառնի-Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջարկությունը Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող` սեփականության իրավունքով իրեն պատկանող անավարտ շենքը սեփականության իրավունքով պետությանը փոխանցելու դիմաց Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածից 1400 քառ. մետր տարածք` առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով «Գառնի-Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման հողամասից 1400 քառ. մետր հողամաս ընկերության օգտագործմանը թողնելու և գույքի փոխանակման պայմանագիր կնքելու վերաբերյալ:
(1-ին կետը փոփ. 18.03.04 N 345-Ն)
11. Լիազորել Երևանի քաղաքապետին`
ա) «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Երևանի Գրիգոր Լուսավորչի 13 և 13/1 հասցեներում գտնվող շենքերը` համապատասխանաբար 3323.7 քառ. մետր և 671.92 քառ. մետր մակերեսներով, և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի.
բ) սույն կետի «ա» ենթակետում նշված գույքի արժեքի և գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնել «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
(11-ին կետը լրաց. 21.08.03 N 1115-Ն)
2. Հաստատել Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի կառուցման և շահագործման հանձնելու աշխատանքների նախահաշվային արժեքը` 5205000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ընդ որում, շինարարական աշխատանքների իրականացման համար վճարվող աշխատավարձի չափը սահմանել 26,2 տոկոս` շինարարության իրականացման պատվիրատու ճանաչելով Երևանի քաղաքապետին և նրան լիազորելով կապալառուի հետ կնքելու համապատասխան պայմանագիր:
(2-րդ կետը խմբ. 18.03.04 N 345-Ն)
21. Լիազորել Երևանի քաղաքապետին իրականացնել օբյեկտի շինարարության որակի տեխնիկական հսկողությունը:
(21-ին կետը լրաց. 21.08.03 N 1115-Ն, 18.03.04 N 345-Ն, խմբ. 03.06.04 N 917-Ն)
2.2. Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի կառուցման աշխատանքների կապալառու ճանաչել «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և նրան վերապահել սույն որոշման 4.1-ին կետի հիման վրա բացված հաշվի կարգադրիչի լիազորությունները:
(2.2-րդ կետը լրաց. 18.03.04 N 345-Ն)
3. Երևանի քաղաքապետին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին ներկայացնել Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շինարարությունն ավարտին հասցնելու և օբյեկտը շահագործման հանձնելու համար անհրաժեշտ ճարտարապետահատակագծային ու տեխնիկական առաջադրանքը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ:
(3-րդ կետը փոփ. 18.03.04 N 345-Ն)
4. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր` հետևյալ հիմնական պայմաններով`
ա) «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա իրականացնում է օբյեկտի կառուցման և շահագործման հանձնման աշխատանքները` այդ նպատակով սեփական միջոցներից տրամադրելով 4705000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ պատվիրատուն տրամադրում է մնացած 500000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը (որը վճարվել է).
բ) Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի կառուցման աշխատանքների ավարտման ժամկետը սահմանվում է մինչև 2004 թվականի նոյեմբերի 25-ը.
գ) կապալառուի կատարած 4705000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ֆինանսավորման դիմաց, որպես օբյեկտի կառուցման համար փոխհատուցում, «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով հանձնել Երևանի քաղաքապետարանի` Երևանի Գրիգոր Լուսավորչի NN 13 և 13/1 հասցեներում, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության` Երևանի Նալբանդյան N 48 հասցեում գտնվող վարչական շենքերն ամբողջությամբ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` նշված վարչական շենքերի զբաղեցրած և դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը նույն ընկերությանն են տրամադրվում վարձակալությամբ` 99 տարի ժամկետով, հողի հարկի դրույքաչափին հավասարեցված վարձավճարով ու հողամասերը կադաստրային արժեքով ուղղակի գործարքով մասնավորեցնելու իրավունքով, ինչպես նաև «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով որպես փոխհատուցում տրամադրվում է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքից 5,7 հեկտար մակերես ունեցող բնակելի և հասարակական նշանակության կառույցներով, իսկ տարածքի հետին պլանում առանձնատնային տիպի բնակելի շենքերով կառուցապատման նշանակության հողամաս` մեկ քառակուսի մետրն ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկմամբ` 40 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գնահատմամբ.
դ) Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի` հաստատված և համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերի սահմաններում կառուցման արժեքի հետագա թանկացման ռիսկը կրում է կապալառուն:
(4-րդ կետը փոփ. 03.04.03 N 356-Ն, խմբ. 18.03.04 N 345-Ն, փոփ. 29.10.04 N 1488-Ն, 13.10.05 N 1976-Ն)
41. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի կողմից «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված հատուկ հաշվին «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի կառուցման փուլերին համամասնորեն ենթակա է փոխանցման 4705000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը` նրան Երևանի Գրիգոր Լուսավորչի NN 13 ու 13/1, Նալբանդյան N 48 հասցեներում գտնվող վարչական շենքերը և Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքից 5,7 հեկտար հողամասը որպես սեփականություն հանձնելու դիմաց:
(41-ին կետը լրաց. 21.08.03 N 1115-Ն, խմբ. 18.03.04 N 345-Ն, փոփ. 13.10.05 N 1976-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 07.03.03 N 204-Ն)
51. (կետն ուժը կորցրել է 18.03.04 N 345-Ն)
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` օրենքով սահմանված կարգով օտարել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության` Երևանի Մոսկովյան 35, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության` Երևանի Տերյան 69 և Երևանի պատմության թանգարանի` Երևանի Մեսրոպ Մաշտոցի 33ա հասցեներում գտնվող շենքերն ու գոյացած միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(6-րդ կետը փոփ. 18.03.04 N 345-Ն)
7. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում նախատեսել, որ սույն որոշման 6-րդ կետի համաձայն գոյացող միջոցներն ուղղվում են`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 07.03.03 N 204-Ն)
բ) «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակի միջոցով իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը (մինչև 600.0 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով).
գ) Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող կիսակառույց համալիրում Երևանի պատմության նոր թանգարանի մասնաշենքի կառուցմանը (մինչև 500.0 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով):
Ընդ որում, սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Վահե Յակուբյանի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն ստանձնված պարտավորությունն ամբողջ ծավալով կատարվելուց հետո:
Երևանի քաղաքապետին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 6-րդ կետի համաձայն գոյացող միջոցների` Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Վահե Յակուբյանի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն ստանձնված պարտավորությունն ամբողջ ծավալով կատարվելուց հետո առաջացած մնացորդի (բայց ոչ ավելի, քան 1100.0 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի) շրջանակներում սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված ծախսային ուղղությունները Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից ֆինանսավորելու չափերի վերաբերյալ:
(7-րդ կետը փոփ. 07.03.03 N 204-Ն)
8. Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտը կառուցման աշխատանքների ավարտից և շահագործման ընդունումից հետո ամբողջությամբ ենթակա է հանձնման «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
(8-րդ կետը խմբ. 18.03.04 N 345-Ն)
8.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 4-րդ կետով նախատեսված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում որոշման 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն կապալառուին որպես սեփականություն հանձնման ենթակա` Երևանի Գրիգոր Լուսավորչի NN 13 ու 13/1 և Նալբանդյան N 48 հասցեներում գտնվող վարչական շենքերը փոխանցման ակտով որպես սեփականություն ամբողջությամբ հանձնել «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
(8.1-ին կետը լրաց. 18.03.04 N 345-Ն)
8.2. Երևանի քաղաքապետին` սույն որոշման 8.1-ին կետով սահմանված ժամկետում որոշման 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն կապալառուին որպես սեփականություն հանձնման ենթակա` Երևանի Գրիգոր Լուսավորչի NN 13 ու 13/1 և Նալբանդյան N 48 հասցեներում գտնվող վարչական շենքերով զբաղեցված հողամասերը, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքից 5,7 հեկտար ընդհանուր մակերես ունեցող հողամասը որպես սեփականություն տրամադրել «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, զուգահեռաբար, Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով, վերջինիս` 99 տարի ժամկետով, հողի հարկի դրույքաչափին հավասարեցված վարձավճարով և հողամասերը կադաստրային արժեքով ուղղակի գործարքով մասնավորեցնելու իրավունքով վարձակալությամբ տրամադրել Երևանի Գրիգոր Լուսավորչի NN 13 ու 13/1 և Նալբանդյան N 48 հասցեներում գտնվող վարչական շենքերի պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը` «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքելով հողամասերի վարձակալության համապատասխան պայմանագրեր:
(8.2-րդ կետը լրաց. 18.03.04 N 345-Ն, փոփ. 13.10.05 N 1976-Ն)
8.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 8.1-ին և 8.2-րդ կետերով սահմանված կարգով շենքերն ու հողամասերը «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը համապատասխան իրավազորություններով հանձնելուց հետո մեկամսյա ժամկետում դրանց նկատմամբ իրականացնել «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան իրավունքների պետական գրանցում` յուրաքանչյուր անշարժ գույքի միավորի նկատմամբ անհատապես, կիրառելով տնօրինման սահմանափակումներ` մինչև «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից սեփական միջոցներով տվյալ անշարժ գույքի օտարման արժեքի չափով Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի կառուցման համապատասխան ծավալի աշխատանքների իրականացումը, որի մասին Երևանի քաղաքապետը տալիս է համապատասխան տեղեկանքներ` համամասնորեն, օբյեկտների սահմանափակումները վերացնելու համար:
(8.3-րդ կետը լրաց. 18.03.04 N 345-Ն)
8.4. Ընդունել ի գիտություն, որ Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի կառուցման և շահագործման հանձնման աշխատանքների ավարտից հետո մինչև 2 ամսվա ընթացքում Երևանի Գրիգոր Լուսավորչի NN 13 ու 13/1 հասցեներում գտնվող վարչական շենքերը շարունակում են մնալ ներկայիս օգտագործողների տիրապետման ներքո:
(8.4-րդ կետը լրաց. 18.03.04 N 345-Ն)
8.5. Երևանի քաղաքապետին` Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շահագործման հանձնման և կահավորման հետ կապված լրացուցիչ աշխատանքներն իրականացնելու նպատակով կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի հաշվին ֆինանսավորվող Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված 2004 թվականի նախահաշվով Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող քաղաքապետարանի նորակառույց շենքի շահագործման հանձնման հետ կապված լրացուցիչ աշխատանքների և կահավորման գծով նախատեսված ծախսերի հաշվին «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել մինչև 339,064.6 հազ. դրամ (բայց այդ օբյեկտում կատարվելիք լրացուցիչ աշխատանքների և կահավորման գծով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված գումարից ոչ ավելի)` կնքելով համապատասխան պայմանագիր:
(8.5-րդ կետը լրաց. 29.10.04 N 1488-Ն)
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|