ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2007 թվականի N 1266-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 965-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 113-րդ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի «Լիազորություն վերապահելու և «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 965-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 1-ին կետը «հավելվածի» բառից առաջ լրացնել «N 1» բառով.
2) որոշումը լրացնել նոր NN 2, 3, 4, 5 հավելվածներով` համաձայն NN 1, 2, 3, 4 հավելվածների.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ և 2.5-րդ կետերով.
«2.1. Ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից նվազելու հիմքով ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնել 43204.4 հազ. դրամի չափով՝ այն սահմանելով 58102.6 հազ. դրամ՝ ընկերության 10 բաժնետոմսը փոխարկելով 100 բաժնետոմսի` մեկ բաժնետոմսի անվանական արժեքը սահմանելով 581026 դրամ:
2.2. Թույլատրել Գյումրու «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 55778.49 հազ. դրամ արժողությամբ գույքով (հաշվեկշռային արժեքով գույքը` 11529.67 քառ. մետր մակերեսով շենքերը, շինությունները, հարմարանքներն ու կառուցվածքները` համաձայն N 2 հավելվածի) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող 96 բաժնետոմսը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2.3. Հայաստանի Հանրապետության կողմից սույն որոշման 2.2-րդ կետում նշված գույքից 55742.97 հազ. դրամ արժողությամբ գույքը` համաձայն N 3 հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` դրանից 55588.49 հազ. դրամ արժողությամբ գույքը` համաձայն N 4 հավելվածի, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանն օգտագործման հանձնելու համար` համաձայն որոշման հավելված հանդիսացող Կոնցեսիոն պայմանագրի թիվ 3 լրացման:
2.4. Հայաստանի Հանրապետության կողմից սույն որոշման 2.2-րդ կետում նշված գույքից 35.5 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքը` համաձայն N 5 հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2.5. Սույն որոշման համաձայն ընկերության գույքի կազմից գույքի առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկը ենթակա է վճարման «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2007 թ. նոյեմբերի 5 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի N 1266-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 965-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«ԳՅՈՒՄՐՈՒ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի N 1266-Ն որոշման |
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 965-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող գույքի
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի N 1266-Ն որոշման |
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 965-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանն հանձնվող գույքի
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի N 1266-Ն որոշման |
«Հավելված N 5 ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 965-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող գույքի
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |