«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2007 թվականի N 280-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 348-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 1190-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող` պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց՝ համաձայն հավելվածի։
2. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող` պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման մասին» N 348-Ն որոշման հավելվածի 33-րդ, 34-րդ և 36-րդ կետերը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ
ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
ՀՀ առողջապահության նախարարություն
1. «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Արալեզ» ԴՁ
2. «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Գորիս» ԴՁ
3. «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Դեղատուն-72» ԴՁ
4. «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Սանա» ԴՁ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
5. «Ապահովագրության ոլորտի մասնագետների ուսուցման և որակավորման կենտրոն» ՊՁ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
6. «Ուսում» ՊՁ-ի «Գեղարքունիքի մարզի ուսում» ԴՁ
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն
7. «Արարատի քաղաքային կինոցանց» ՊՁ
8. «Արարատի կինոցանց» ՊՁ
ՀՀ Լոռու մարզպետարան
9. «Ճարտարապետ» ՊՁ
10. «Մոլդովա» ՊՁ
11. Տաշիրի շրջխորհրդի գործկոմի գյուղատնտեսական ՊՁ
ՀՀ Արագածոտնի մարզպետարան
12. «Թալինի շրջխորհրդի գործկոմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի
տնտհաշվարկային բյուրո» ՊՁ
13. «Արագածոտնի մարզի Կարմրաշենի բժշկական ամբուլատորիա» ՊՁ
14. «Արագածոտնի մարզի Ցամաքասարի բժշկական ամբուլատորիա» ՊՁ
ՀՀ Սյունիքի մարզպետարան
15. «Գորիսի քաղաքային մարզադաշտ» ՊՁ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |