ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի փետրվարի 9-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.5-րդ հոդվածով.
«Հոդված 19.5. |
Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիա տալու և դրա ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը |
1) մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու համար |
բազային տուրքի 500-ապատիկի չափով | |
2) մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիան վերաձևակերպելու կամ կրկնօրինակը տալու համար |
սահմանված դրույքաչափի 10 տոկոսի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|