հայաստանի հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ո ր ո շ ու մ
16 Մարտի 1992 թվականի N 155
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` տարեկան 2844,7 հազ. ռուբլի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ունենալ նախարարի հինգ տեղակալ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ, և 13 անդամից բաղկացած կոլեգիա:
(2-րդ կետը խմբ. 19.05.16 N 696-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքի մասին» N 524 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, ՎԱՐՉԱՊԵՏ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
