ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1474-Ա |
«18» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ մասով՝
1. Անհետաձգելի համարել.
1) «Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
2) «Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
3) «Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հ.19 և 25/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
4) «Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Կ.Հալաբյան փողոց հ.16/2 հասցեում ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
5) «Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Արտիգասի կիսանդրու տեղադրմանը համաձայնություն տալու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
6) «Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
Տ. Ավինյան |
