Սույն օրենքի ընդունման նախորդ օրացուցային տարում մինչև 115 միլիոն դրամ հասույթ ունեցած տնտեսավարող սուբյեկտների համար սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում և սույն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող Օրենքի 9.7-րդ հոդվածի 1-ին մասի՝ միավոր գինը նշելու պահանջը կիրառվում է 2026 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» բառերը փոխարինել «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33-35-րդ կետերով.
«33) վաճառքի գին՝ ապրանքի միավորի կամ ապրանքի որոշակի քանակի համար սահմանված վերջնական գին, ներառյալ ապրանքների համար կիրառվող հարկերը և այլ պարտադիր վճարներ.
34) միավոր գին՝ օրենքով սահմանված չափման միավորի (մեկ կգ, մեկ լիտր, մեկ մետր, մեկ մետր քառակուսի, մեկ մետր խորանարդ կամ գործարար շրջանառության սովորույթում կոնկրետ ապրանքի համար ընդունված չափման այլ միավոր) համար սահմանված վերջնական գին, ներառյալ ապրանքի համար կիրառվող հարկերը և այլ պարտադիր վճարները.
35) էլեկտրոնային առևտրային հարթակ՝ ծրագրային ապահովում, այդ թվում՝ կայքէջ կամ դրա մաս, էլեկտրոնային հավելված, որը շահագործվում է վաճառողի կողմից կամ վաճառողի անունից և հնարավորություն է տալիս սպառողներին էլեկտրոնային եղանակով կնքելու պայմանագրեր տնտեսավարող սուբյեկտների կամ այլ անձանց հետ:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «և գնապիտակների առկայությունը» բառերը փոխարինել «առկայությունը, գների ներկայացման կանոնների պահպանումը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
2) 15-րդ մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.7-րդ հոդվածով.
«Հոդված 9.7. |
Ապրանքի գնի ներկայացման կանոնները |
1. Ապրանքը վաճառքի ցուցադրելիս պետք է ներկայացվեն յուրաքանչյուր ապրանքի անվանումը, վաճառքի գինը և միավոր գինը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի՝ միավոր գինը նշելու պահանջը չի տարածվում հետևյալ ապրանքների վրա.
1) ապրանք, որի վաճառքի գինը համընկնում է միավոր գնի հետ.
2) արտադրական փաթեթավորմամբ ապրանք, որի ծավալը չի գերազանցում 50 միլիլիտրը կամ քաշը՝ 50 գրամը.
3) տարբեր ապրանքներից կազմված հավաքածու, եթե հավաքածուում ներառված յուրաքանչյուր ապրանքի արժեքային մասնաբաժինը չի գերազանցում հավաքածուի ընդհանուր գնի 90 տոկոսը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի՝ վաճառքի գինը նշելու պահանջը չի տարածվում չկշռափաթեթավորված ապրանքների վրա:
4. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջները չեն տարածվում սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում) և ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում (բացառությամբ նշված վայրերում գործող առևտրի օբյեկտների) վաճառվող կամ վաճառքի ցուցադրվող ապրանքների վրա:
5. Եթե ապրանքի իրացումը տեղի է ունենում վերջինիս սպառողական նպատակային նշանակությունից դուրս հեղուկի հետ միասին, ապա ապրանքի միավոր գինը հաշվարկվում է ըստ ապրանքի հեղուկազրկված զուտ քաշի:
6. Եթե ապրանքի իրացումը ենթադրում է նաև լրացուցիչ այլ ծառայության (առաքման, սպասարկման և այլն) մատուցում, ապա առանձին ներկայացվում է նաև այդ ծառայության վճարը:
7. Բացառությամբ ապրանքի իրացման հետ կապված լրացուցիչ ծառայության մատուցման դեպքերի, ծառայության մատուցման կամ աշխատանքի իրականացման փաթեթների դեպքում պետք է ներկայացվեն այդ փաթեթներում ներառված առանձին ծառայությունների կամ աշխատանքների գները, իսկ անհնարինության դեպքում՝ գների հաշվարկման տրամաբանությունը:
8. Սույն հոդվածի կանոնները տարածվում են նաև էլեկտրոնային առևտրային հարթակում իրացվող ապրանքների, մատուցվող ծառայությունների և իրականացվող աշխատանքների վրա:»:
Հոդված 6. Օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասում «Ինտերնետային կայքում կամ էլեկտրոնային հավելվածում (էլեկտրոնային առևտրային հարթակում)» բառերը փոխարինել «Էլեկտրոնային առևտրային հարթակում» բառերով, իսկ «Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը» բառերը՝ «Էլեկտրոնային առևտրային հարթակը» բառերով:
Հոդված 7. Օրենքի 4.4-րդ գլխի վերնագրից հանել «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ» բառերը:
Հոդված 8. Օրենքի 15.8-րդ հոդվածում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի» բառերով:
Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.14-րդ հոդվածով.
«Հոդված 15.14. | Գյուղատնտեսական արտադրանքի համար վճարման պայմանները և կարգը |
1. Գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկային փաստաթղթերով կամ պայմանագրով նախատեսված վճարումները կատարվում են ոչ ուշ, քան մատակարարի կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, իսկ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրված չլինելու դեպքում՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման պահից 30 օրացուցային օրվա ընթացքում:»:
Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «9-րդ հոդվածի 3-րդ մասի, 12.1-ին մասի, 15-րդ մասի «գ» կետի, 15.1-ին և 15.3-րդ մասերի,» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 12.1-ին մասի, 15.1-ին և 15.3-րդ մասերի, 9․7-րդ հոդվածի,» բառերով։
Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից:
2. Սույն օրենքի ընդունման նախորդ օրացուցային տարում մինչև 115 միլիոն դրամ հասույթ ունեցած տնտեսավարող սուբյեկտների համար սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում և սույն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող Օրենքի 9.7-րդ հոդվածի 1-ին մասի՝ միավոր գինը նշելու պահանջը կիրառվում է 2026 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-207-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական:
