Գլխավոր տեղեկություն
Համար
N 124-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2024 թվականի N 124-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ և 21-րդ մասերի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «զ» ենթակետի, 10-րդ հոդվածի, 19-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների, 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշման և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրել 3,500,000,000 (երեք միլիարդ հինգ հարյուր միլիոն) դրամ բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով)` տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, 4 (չորս) տարի` սկսած երրորդ տարվանից մարման ժամկետով:

(1-ին կետը խմբ. 27.12.24 N 2066-Ն)

2. Սահմանել, որ «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին տրամադրված վարկի համար գրավի առարկա է համարվում «ՋԻ ԹԻ ԲԻ ՓՐՈՓՐԹԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող Արարատի մարզի Երասխ բնակավայրում գտնվող գույքը (վկայական N 24022023-03-0086) և «ՅՈՒՆԻՈՆ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ քաղ. Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 53, 53/9 և 53/10 հասցեներում գտնվող անշարժ գույքերը (վկայականներ N 10012022-01-0095, N 10012022-01- 0091 և N 10012022-01-0089):

3․ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում, N 3 հավելվածի NN 1, 1.1, 1.1.1 և 1.1.1.1 աղյուսակներում և 2-րդ հոդվածի աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 4, 5 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ և NN 3, 4, 5, 9 և 9․1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

26.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 25-ի N 124-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 25-ի N 124-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 25-ի N 124-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 25-ի N 124-Ն որոշման

(հավելվածը փոփ. 27.12.24 N 2066-Ն)

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 25-ի N 124-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 25-ի N 124-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 25-ի N 124-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 25-ի N 124-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.2024, N 2066-Ն 04.02.2025, N 124-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան