Գլխավոր տեղեկություն
Համար
N 1608-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 10.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2024 թվականի N 1608-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1763-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1675-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1763-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) N 1 հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում և N 2 հավելվածի 2-րդ կետում «շահառու հանդիսացող» բառերը փոխարինել «շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր ստացած» բառերով.

2) N 2 հավելվածի՝

ա. 8-րդ կետի 4-րդ ենթակետում և 17-րդ կետում «շահառու» բառը փոխարինել «շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր ստացած անձ» բառերով,

բ. 21.1-ին կետը «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն բացակայել է Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կամ նրանց հետ համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերի շրջանակում: Ընդ որում, սույն կետով սահմանված շահառուների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բացակայության սկիզբը և ավարտը) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինը՝ շահառուի համաձայնությունը ստանալուց հետո» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածներին միանվագ դրամական սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1675-Լ որոշման N 2 հավելվածում`

1) 26.1-ին կետում «ծառայությունից դիմումը և կից փաստաթղթերն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր՝ 34-րդ կետով.

«34. Սույն միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցությունը շահառուի վճարային քարտի բանկային հաշվի համարին փոխանցվում է մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը։»:

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2024 թվականի ապրիլի 1-ից ծագած հարաբերությունների վրա՝ բացառությամբ 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության, որի գործողությունը տարածվում է 2023 թվականի հոկտեմբերի 14-ից ծագած հարաբերությունների վրա և 2-րդ կետի, որի գործողությունը տարածվում է 2024 թվականի ապրիլի 30-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ