Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 71
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.06.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2023 թվականի

թիվ 71

քաղ. Մոսկվա

 

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ IX ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածի IX բաժնում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի հունիսի 23-ի

թիվ 71 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածի IX բաժնում կատարվող

 

1. «8504 23 000 9 Տրանսֆորմատորներ հեղուկ դիէլեկտրիկով՝ 10 000 կՎԱ-ից ավելի հզորությամբ» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«8504 31 210 9 Տրանսֆորմատորներ այլ՝ 1կՎԱից ոչ ավելի հզորությամբ՝ լարումը չափելու համար

անդամ պետության իրավաբանական անձ- հարկային ռեզիդենտի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով.

անդամ պետություններից մեկի տարածքում արտադրանքի նորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն․

արտադրող ձեռնարկության կառուցվածքում սեփական կոնստրուկտորական-տեխնոլոգիական ստորաբաժանումների առկայություն․

անդամ պետությունների տարածքում արտադրանքի առանցքային պարամետրերը ձևավորող (դրանց վրա ազդող) բոլոր հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝

անդամ պետությունների տարածքում հետևյալ լրակազմող արտադրատեսակների արտադրում կամ օգտագործում (առկայության դեպքում).

մագնիսապարփակիչ․

փաթույթ․

բաքեր․

նախապատրաստական արտադրում.

մեխանիկական մշակում.

հավաքում.

գործարանային ընդունման-հանձնման փորձարկումներ.

անդամ պետությունների տարածքում բոլոր հետևյալ լրակազմող արտադրատեսակների արտադրում կամ օգտագործում (առկայության դեպքում).

հենարանային (արտաքին) մեկուսացում․

ներքին մեկուսացում (յուղ, գազ)․

էլեկտրատեխնիկական պողպատ․

փաթույթալար»։

2. «8516 80-ից՝ Տաքացման հաղորդալարեր և մալուխներ» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակության դիրքերով՝

 

«8532 10 000 0

Կոնդենսատորներ՝ հատուկ նշանակության և կոսինուսային (ԿԷՊ(Ֆ)․ԿԷՊ․ ԿԷՍ․ ԿԷ․ ԿՊՍ)

անդամ պետության իրավաբանական անձ- հարկային ռեզիդենտի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով.

անդամ պետություններից մեկի տարածքում արտադրանքի նորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն․

արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 20 տոկոսից ոչ ավելի.

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝

մեխանիկական մշակում՝ կոնդենսատորների հանգույցների արտադրության համար (պատյաններ, տակդիրներ, հիմքեր, հիմնակմախքներ)․

հատվածամասերի փաթաթում․

փաթեթների մամլում, փաթեթի սխեմայի զոդում․

ռեզիստորների բլոկների պատրաստում․

կոնդենսատորների տոգորում․

եռակցում.

ջերմային և գալվանական մշակում․

գույնը.

կոնդենսատորների, կոնդենսատորային կայանքների հավաքում»։

8532 29 000 0

Կոնդենսատորներ (էլեկտրաջերմային, կապի)

8532 90 000 0

Տակդիրներ մեկուսացնող

8537 10 980 0

Կայանքներ կոնդենսատորային ցածրավոլտ, ստատիկ կոնդենսատորների մարտկոցներ՝ 72,5 կՎ-ից բարձր հզորությամբ

8537 10 980 0

Կայանքներ կոնդենսատորային բարձրավոլտ, ստատիկ կոնդենսատորների մարտկոցներ՝ մինչև 72,5 կՎ հզորությամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան