ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ խորհՈւրդ
ո ր ո շ ու մ
27 դեկտեմբերի 1990 թ. N 617
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը` 85 միավոր (առանց վարչական շենքը պահպանող ու սպասարկող անձնակազմի), տարեկան 465,0 հազար ռուբլի աշխատանքի վարձատրության ֆոնդով: Ապարատի պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Թույլատրել պետական կոմիտեին ունենալու նախագահի 4 տեղակալ, այդ թվում 2-ը` առաջին տեղակալ, և 18 անդամից բաղկացած կոլեգիա:
3. Հաստատել պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:
4. Սահմանել պետական կոմիտեին ծառայողական թեթև մարդատար ավտոմեքենաների պահպանման 8 միավորի լիմիտ:
5. Հանձնարարել պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հաստատմանը ներկայացնել պետական կոմիտեի կանոնադրությունը և ենթակա հիմնարկությունների ու կազմակերպությունների ցանկը:
6. 1990 թվականին պետական կոմիտեի կենտրոնական ապարատի պահպանման համար հատկացնել նրան 1,0 հազար ռուբլի, հանրապետական բյուջեի միջոցների 1990 թվականի հունվարի 1-ի դրությամբ եղած ազատ մնացորդի հաշվին:
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի գործերիկառավարչի պաշտոնակատար |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 27-ի N 617 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Բարձրագույն կրթության գլխավոր վարչություն
Միջնակարգ մասնագիտական կրթության վարչություն
Ասպիրանտուրայի և կադրերի վերապատրաստման վարչություն
Գիտական աշխատանքների գլխավոր վարչություն
Գիտատեխնիկական ապահովման վարչություն
Ֆինանսատնտեսագիտական և սոցիալական զարգացման վարչություն
Արտադրատնտեսագիտական գլխավոր վարչություն
Նյութատեխնիկական ապահովման վարչություն
Կապիտալ շինարարության վարչություն
Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժին
Արտաքին կապերի վարչություն
Գործերի կառավարչություն
Վերահսկող-վերստուգող բաժին
Կադրերի բաժին
Հատուկ բաժին
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի գործերիկառավարչի պաշտոնակատար |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
