ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2023 թվականի N 274-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 18-ի N 1021-Ա և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի (այսուհետ՝ համայնք) ավագանու 2023 թվականի փետրվարի 28-ի N 11-Ա որոշումները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 169.8614 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը՝ համաձայն սույն որոշման հավելվածով հաստատված ցանկի, և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով հաստատված ցանկի հողամասերը ենթակա են օգտագործման բացառապես Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում՝ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով՝ դրանք իրենց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի` օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի հետ նվիրաբերության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերով համալրումը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ սույն որոշման 3-րդ կետով սահմանված նվիրաբերության պայմանագրի կնքումից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
02.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 274-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 169.8614 ՀԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
NN ը/կ |
Մակերես (հեկտար) |
Կադաստրային ծածկագիր |
1. |
40.1396 |
02-003-0218-0232 |
2. |
93.6428 |
02-003-0220-0239 |
3. |
10.2814 |
02-003-0220-0240 |
4. |
10.6828 |
02-003-0220-0241 |
5. |
0.819 |
02-003-0220-0242 |
6. |
2.0753 |
02-003-0220-0243 |
7. |
8.8874 |
02-003-0221-0001 |
8. |
0.677 |
02-003-0717-0004 |
9. |
2.6561 |
02-003-0717-0005 |
Ընդամենը |
169.8614 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Բ. Բադալյան |
02.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|