ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
05 նոյեմբերի 2018 թ. |
Հ. 3373-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 31.10.2018թ. հ.18/77335 զեկուցագիրը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի հ.113-Ն հրամանով հաստատված «Պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի ձևավորման կարգով՝
1. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա–Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների խորհուրդների նոր կազմերը հաստատելու մասին» հ.632-Ա որոշման հավելվածի 70-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
Հ/հ |
Դպրոցի համարը |
Մանկավար-ժական խորհրդի ներկայա-ցուցիչ |
Ծնողական |
Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ |
ՀՀ կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչ | ||
Ազգանուն, անուն, հայրանուն |
Պաշտոնը |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Պաշտոնը | ||||
70 |
«Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
Համբարձումյան Լուսինե Մելքոնի Գասպարյան Գայանե Սուքիասի |
Եփրեմյան Սոնա Ալբերտի Հարությունյան Գայանե Քաջիկի |
Թադևոսյան Ժաննա Նորիկի Ղազարյան Բելլա Արիստակեսի Փլավչյան Արշակ Ժորայի |
Երևանի հ.3 մանկապարտեզի տնօրեն Երևանի Կենտրոնի մանկապատանեկան մարզա դպրոց–հիմնարկի տնօրեն Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական, առողջապահության և բաժնի պետի տեղակալ |
Պետրոսյան Իոսիֆ /Սոս/ Հրաչիկի |
Երևանի պետական կրկեսի տնօրեն և գեղարվեստական ղեկավար |
Երևանի քաղաքապետ |
Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|