ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հ Ր Ա Մ Ա Ն
12 նոյեմբերի 1997 թ. N 149
«ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ» ՄԱՍԻՆ
Հաստատել «Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգը»:
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Սահմանվում է |
Հաստատված` |
Հաստատված` |
I. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդը (այսուհետև` Խորհուրդ) աստիճանաշնորհման համակարգի հիմնական օղակն է և պատասխանատու է ընդունած որոշումների համար:
Խորհուրդը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը (այսուհետև` ԲՈՀ) գիտական և բարձրագույն կրթական այն հաստատություններում, գիտաարտադրական, գիտատեխնիկական ձեռնարկություններում, որոնք համապատասխան բնագավառներում հայտնի են գիտական նվաճումներով: Խորհուրդ ստեղծվում է հիմնարկի հայտով և համապատասխան նախարարության, գերատեսչության կամ Գիտությունների ազգային ակադեմիայի միջնորդությամբ` Խորհրդի անհրաժեշտության, տվյալ հիմնարկում գործունեության նպատակահարմարության հիմնավորմամբ և աշխատանքային երաշխավորմամբ:
Հիմնարկի հայտին և միջնորդությանը կցվում են խորհրդի անդամների մասին տվյալները (հավելված 1):
Խորհուրդն օգտագործում է տվյալ հաստատության (ձեռնարկության) կնիքը և բլանկը:
2. Խորհուրդը ստեղծվում է «Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի» հիման վրա: Համապատասխան մասնագիտությամբ ատենախոսությունների պաշտպանություններ կազմակերպելու և գիտության համապատասխան բնագավառով գիտական աստիճան շնորհելու իրավասությունը Խորհրդին տալիս է ԲՈՀ-ը:
3. Խորհուրդը կազմավորվում է գիտական աստիճան ունեցող մասնագետներից: Խորհուրդը կարող է ստանալ տվյալ մասնագիտությամբ դոկտորական ատենախոսության պաշտպանություն կազմակերպելու իրավասություն, եթե Խորհրդի կազմում ընդգրկված են այդ մասնագիտության գծով առնվազն հինգ դոկտոր: Խորհուրդը կարող է ստանալ տվյալ մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսության պաշտպանություն կազմակերպելու իրավասություն, եթե Խորհրդի կազմում ընդգրկված են այդ մասնագիտության գծով առնվազն հինգ մասնագետներ, որոնցից առնվազն երեքը` դոկտոր:
Խորհրդում դոկտորների քանակը պետք է լինի Խորհրդի թվակազմի կեսից ոչ պակաս:
Յուրաքանչյուր անդամ Խորհրդի կազմում կարող է ներկայանալ մեկ-երկու մասնագիտությամբ, ընդ որում յուրաքանչյուր պաշտպանության ընթացքում Խորհրդի անդամը կարող է հանդես գալ միայն մեկ մասնագիտությամբ:
Խորհրդի կազմում կարող են լինել Խորհրդի մասնագիտություններին հարող մասնագետներ:
Խորհրդի կազմում ընդգրկվում են մասնագետներ նաև այլ հիմնարկներից:
Խորհրդի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մասնագետի համաձայնությունը:
Յուրաքանչյուր մասնագետ կարող է լինել առավելագույնը երկու Խորհրդի անդամ:
Խորհրդի անդամների քանակը պետք է լինի 9-ից ոչ պակաս և, որպես կանոն, 21-ից ոչ ավել:
4. Խորհրդի նախագահ, տեղակալ և գիտական քարտուղար նշանակում է ԲՈՀ-ը` հիմք ընդունելով տվյալ հիմնարկի առաջարկությունները:
Խորհրդի նախագահը, որպես կանոն, պետք է լինի տվյալ հիմնարկի հիմնական հաստիքային աշխատող: Մեկ անձը կարող է լինել միայն մեկ Խորհրդի նախագահ: Գիտական քարտուղարը պետք է լինի տվյալ հիմնարկի հիմնական հաստիքային աշխատող:
5. Խորհրդի մասնագիտությունների և դրա հետ կապված խորհրդի կազմի փոփոխությունները կատարում է ԲՈՀ-ը` 1-ին կետում սահմանված կարգով հաշվի առնելով Խորհրդի կարծիքը:
Խորհրդի կազմի մասնակի փոփոխությունները կատարում է ԲՈՀ-ը` Խորհրդի նախագահի դիմումի հիման վրա, որտեղ թվարկվում են փոփոխությունները, հիմնավորվում դրանց անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը, կցվում տվյալներ նոր անդամների մասին (հավելված 1):
6. Խորհուրդը կարող է ԲՈՀ-ի թույլտվությամբ կազմակերպել հատուկ (մեկ անգամվա) պաշտպանություն, որը դուրս է ԲՈՀ-ի կողմից իրեն տրված իրավասությունների սահմաններից: Ընդ որում, եթե ներկայացված ատենախոսությունը մի քանի մասնագիտությամբ է, որոնցից ոչ բոլորն են ընդգրկված Խորհրդում, կամ համապատասխանում է Խորհրդի մասնագիտությանը, սակայն չի համապատասխանում գիտության բնագավառին, ապա յուրաքանչյուր լրացուցիչ մասնագիտության կամ գիտության բնագավառի համար Խորհրդում պետք է ընդգրկվեն` դոկտորի գիտական աստիճանի համար` առնվազն երեք, թեկնածուի գիտական աստիճանի համար` առնվազն երկու դոկտոր: Լրացուցիչ անդամների թիվը կարող է կրճատվել, եթե Խորհրդում առկա են տվյալ մասնագիտությամբ և գիտության բնագավառի գծով դոկտորներ:
Մյուս դեպքերում հատուկ պաշտպանության համար Խորհուրդը պետք է վերակազմավորվի` սույն կանոնակարգի 3-րդ կետի համաձայն:
Հատուկ պաշտպանություն կազմակերպելու համար Խորհրդի նախագահը, Խորհրդի որոշման հիման վրա, ԲՈՀ է ներկայացնում լրացուցիչ անդամների ներգրավման միջնորդությունը կամ վերակազմավորված Խորհրդի կազմը: Եթե հատուկ պաշտպանության համար ընդգրկվող անդամները ոչ մի ուրիշ Խորհրդի անդամ չեն, ներկայացվում են նիստի տվյալները (հավելված 1):
7. Խորհրդի մեկ նիստի ընթացքում պետք է կայանա ոչ ավել, քան մեկ ատենախոսության պաշտպանություն կամ քննարկում:
8. Խորհրդի նիստն օրինական է, եթե նիստին մասնակցում է Խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը, ընդ որում, անհրաժեշտ է պաշտպանվող ատենախոսության մասնագիտության գծով` թեկնածուի գիտական աստիճանի համար` առնվազն երկու, դոկտորի գիտական աստիճանի համար, երեք դոկտորի մասնակցությունը:
II. Ատենախոսության նախնական քննարկումը մասնագիտական Խորհրդում
9. Խորհուրդն ընդունում է ատենախոսությունը նախնական քննարկման պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում (հավելված 2, 6):
Խորհրդում ատենախոսության նախնական քննարկումը կազմակերպվում է` թեկնածուի գիտական աստիճանի համար երկու, դոկտորի գիտական աստիճանի համար` երեք ամսվա ընթացքում:
Խորհրդի նախագահի հանձնարարությամբ ատենախոսության բնույթին համապատասխան մասնագիտությամբ Խորհրդի անդամներից կազմվում է հանձնաժողով: Վերջինս, ծանոթանալով ատենախոսությանը, ներկայացնում է եզրակացություն, որտեղ նշվում են` ատենախոսության համապատասխանությունը տվյալ Խորհրդի մասնագիտություններին, հրատարակված հոդվածներում նյութի ընդգրկման ամբողջականությունը, առաջարկում է պաշտոնական ընդդիմախոսներ, առաջատար կազմակերպություն, հարկ եղած դեպքում հատուկ պաշտպանության կազմակերպում: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է քննարկումը կազմակերպել ընդլայնված կազմով:
10. Հանձնաժողովի եզրակացությունը քննարկվում է Խորհրդի նիստում: Ատենախոսությունը պաշտպանության ընդունելու մասին Խորհրդի դրական որոշումից հետո Խորհուրդը նշանակում է պաշտոնական ընդդիմախոսներ, առաջատար կազմակերպություն, պաշտպանության օրը, տալիս սեղմագիրը տպագրելու թույլտվություն (հավելված 7, 8): Անհրաժեշտության դեպքում Խորհուրդը որոշում է ընդունում հատուկ պաշտպանության մասին:
Ատենախոսությունը պաշտպանության ընդունելու մասին որոշումը դրական է, եթե ընդունվել է նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ:
Գիտական զեկուցման ձևով ատենախոսությունը պաշտպանության ընդունելու համար Խորհուրդը պետք է ստանա ԲՈՀ-ի թույլտվությունը` ԲՈՀ-ի սահմանած կարգի համաձայն:
11. Խորհուրդը չի ընդունում ատենախոսությունը պաշտպանության, եթե այն չի համապատասխանում իր մասնագիտություններին կամ եթե հրատարակված չեն ատենախոսության հիմնական արդյունքները: Նման դեպքերում հայցողին հանձնվում են ներկայացված նյութերը և պաշտպանության մերժումը հիմնավորող քաղվածքը` նիստի արձանագրությունից:
12. Պաշտպանությունից առնվազն մեկ ամիս առաջ Խորհրդի անդամներին, շահագրգիռ հիմնարկներին, ատենախոսության բնույթին համապատասխանող այլ Խորհուրդներին, անհատ գիտնականներին առաքվում է սեղմագիրը:
Հասցեատերերի ցուցակը որոշում է Խորհուրդը` ներառելով ԲՈՀ-ի հաստատած ցանկը (հավելված 5):
13. Ատենախոսության մեկ և սեղմագրի երկու օրինակ պաշտպանությունից առնվազն մեկ ամիս առաջ տրվում է այն հիմնարկի գրադարանին, որտեղ գործում է Խորհուրդը:
III. Ատենախոսության պաշտպանությունը Խորհրդում
14. Ատենախոսության պաշտպանության նիստն ընթանում է Խորհրդի նախագահի, բացակայության դեպքում` նախագահի տեղակալի նախագահությամբ:
Խորհրդի նախագահի և նախագահի տեղակալի միաժամանակյա բացակայության դեպքում, տվյալ հիմնարկի ղեկավարի դիմումի հիման վրա, ԲՈՀ-ը կարող է հրամանով նիստը վարելու պարտականությունը հանձնարարել Խորհրդի անդամներից մեկին:
Խորհրդի գիտական քարտուղարի բացակայության դեպքում նրա պարտականությունները կարող է կատարել Խորհրդի անդամներից մեկը` Խորհրդի նախագահի առաջարկությամբ, հիմնարկի ղեկավարի հրամանով, երկու ամսից ոչ ավելի ժամկետով:
15. Նիստը սկսում է Խորհրդի նախագահը, եթե համաձայն ներկայաթերթիկի (հավելված 9) նիստը կարող է օրինական համարվել: Նախագահը հայտարարում է պաշտպանվող ատենախոսության թեման, նշում պաշտոնական ընդդիմախոսներին և առաջատար կազմակերպությունը: Այնուհետև խոսքը տրվում է գիտական քարտուղարին, որը զեկուցում է սահմանված պահանջներին հայցորդի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանության մասին:
Հայցորդը ներկայացնում է իր ատենախոսության հիմնական և առանցքային դրույթներն ու նյութերը, որից հետո նրան տրվում են գրավոր և բանավոր հարցեր: Այնուհետև խոսքը տրվում է գիտական ղեկավարին կամ խորհրդատուին: Ապա գիտական քարտուղարը հրապարակում է ատենախոսության թեման հաստատած հիմնարկի եզրակացությունը, առաջատար կազմակերպության կարծիքը, ինչպես նաև ատենախոսության և սեղմագրի վերաբերյալ ստացված կարծիքները: Ընդ որում, դրական կարծիքները, Խորհրդի համաձայնությամբ, կարող են ներկայացվել ամփոփ, նշելով դիտողությունները, իսկ բացասական կարծիքները ընթերցվում են ամբողջությամբ:
Կարծիքների հրապարակումից հետո, դիտողություններին պատասխանելու համար, խոսքը տրվում է հայցորդին:
Այնուհետև իրենց կարծիքները հրապարակում են պաշտոնական ընդդիմախոսները: Եթե ընդդիմախոսներից մեկը բացակայում է, ապա նրա կարծիքը ընթերցվում է: Յուրաքանչյուր ընդդիմախոսի ելույթից հետո հայցորդը ստանում է պատասխանի իրավունք:
Հետագա բանավեճին, ինչպես նաև ատենախոսության քննարկման ամբողջ ընթացքին, մասնակցելու իրավունք ունեն նիստին բոլոր ներկա գտնվողները:
Վերջում հայցորդին տրվում է եզրափակիչ խոսքի իրավունք:
16. Հայցորդի եզրափակիչ խոսքից հետո Խորհուրդը գիտական աստիճան շնորհելու հարցով անցկացնում է գաղտնի քվեարկություն: Գաղտնի քվեարկության համար, բաց քվեարկությամբ, նիստին մասնակից Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրվում է հաշվիչ հանձնաժողով (առնվազն երեք հոգի):
Գաղտնի քվեարկությանը մասնակցում են միայն նիստին ներկա Խորհրդի անդամները, որոնց հաշվիչ հանձնաժողովը ստորագրությամբ հանձնում է քվեաթերթիկները (հավելված 10):
Պաշտպանությունից ուշացած կամ մինչև պաշտպանության ավարտը հեռացած Խորհրդի անդամները քվորումը որոշելիս չեն հաշվառվում և քվեարկությանը չեն մասնակցում:
Եթե հայցորդը Խորհրդի անդամ է, ապա նա չի ընդգրկվում իր պաշտպանության նիստի Խորհրդի անդամների ցուցակում և չի մասնակցում քվեարկությանը:
Քվեարկողը քվեաթերթիկի «քվեարկության արդյունքներ» սյունակում թողնելով իր նախընտրած տարբերակը` ջնջում է մյուս և քվեաթերթիկը գցում կնքված քվեատուփի մեջ:
Քվեատուփը բացում են հաշվիչ հանձնաժողովի անդամները, հաշվում քվեաթերթիկները, և ըստ քվեարկության արդյունքների կազմում արձանագրություն (հավելված 11):
Նախքան գաղտնի քվեարկության սկսելը, չբաժանված քվեաթերթիկները, հետագա օգտագործումը բացառող նշանով, պահվում են հաշվիչ հանձնաժողովի մոտ, այդ մասին նշվում է արձանագրության մեջ:
Այն քվեաթերթիկները, որոնք հստակ չեն արտահայտում Խորհրդի անդամի կարծիքը, համարվում են անվավեր, այդ մասին նշվում է արձանագրության մեջ:
Քվեարկության արդյունքների արձանագրությունը ձևակերպելուց հետո հաշվիչ հանձնաժողովը կնքում է բոլոր քվեաթերթիկները և կցում արձանագրությանը:
Գաղտնի քվեարկությանը մասնակցած Խորհրդի անդամները` բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ հաստատում են հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը: Արձանագրության չհաստատվելու դեպքում ատենախոսության քննարկումը շարունակվում է Խորհուրդը կրկին անցկացնում է գաղտնի քվեարկություն` նոր քվեաթերթիկներով:
17. Գիտական աստիճան շնորհելու մասին Խորհրդի որոշումը դրական է, եթե «կողմ» են քվեարկել նիստին մասնակից անդամների երկու երրորդը:
18. Հաշվիչ հանձնաժողովի արձանագրության հաստատումից հետո քննարկվում է Խորհրդի եզրակացության նախագիծը, որը կազմվում է «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» պահանջներին համապատասխան:
Եզրակացության տեքստն ընդունվում է բաց քվեարկությամբ` նիստին մասնակից Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
Գիտական աստիճան շնորհելու մասին Խորհրդի բացասական որոշման դեպքում եզրակացություն չի ընդունվում:
Այսքանով նիստն ավարտվում է:
19. Եթե հայցորդը ատենախոսությունը հանում է պաշտպանությունից, ապա նրան վերադարձվում են ներկայացված փաստաթղթերը, բացի դիմումներից, ատենախոսության և սեղմագրի մեկական օրինակներից, որոնք մնում են Խորհրդում:
Եթե առանց սկզբնաղբյուրները նշելու այլ հեղինակներից օգտագործվել են որոշակի դրույթներ և նյութեր, Խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, ատենախոսությունը հանում է պաշտպանությունից և ԲՈՀ է ուղարկում իր որոշումը` սեղմագրի և նիստի սղագրության հետ: Նման դեպքում հայցորդի դիմումը ատենախոսությունը պաշտպանությունից հանելու մասին չի ընդունվում:
20. Գիտական աստիճան շնորհելու մասին դրական որոշման դեպքում, պաշտպանությունից հետո 15-օրյա ժամկետում, Խորհուրդը ԲՈՀ է ուղարկում հայցորդի որակավորման գործը` ատենախոսության առաջին օրինակը, սեղմագրերը և որակավորման փաստաթղթերը (հավելված 3):
Բացասական որոշման դեպքում հայցորդին վերադարձվում են Խորհուրդ ներկայացված փաստաթղթերը և քաղվածք Խորհրդի նիստի արձանագրությունից` գաղտնի քվեարկության արդյունքների մասին: Ատենախոսության մեկ օրինակը հանվում է հիմնարկի գրադարանից և կարծիքների, սեղմագրի, նիստի արձանագրության հետ միասին հնգօրյա ժամկետում ուղարկվում ԲՈՀ:
IV. Ատենախոսության կրկնական քննարկումը Խորհրդում
21. Խորհուրդը ատենախոսության կրկնական քննարկումը կազմակերպում է ԲՈՀ-ի սահմանած պայմանների համաձայն:
Հավելված 1 |
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
(Խորհուրդը, մասնագիտությունները և բնագավառը)
հ/հ | Ազգանուն, անուն, հայրանուն |
Ծննդյան թիվ |
Հիմնական աշխատա- վայրը և պաշտոնը |
Գիտական աստիճա- նը, մասնագիտու- թյան թվանիշն ըստ պաշտպանած ատենախոսության |
Գիտության բնագավառը և մասնագիտու- թյան թվանիշը (թվանիշերը) Խորհրդում |
Գիտական աշխատու- թյունները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. Ցուցակը կազմվում է այբբենական կարգով:
2. 7-րդ սյունակում նշվում են Խորհրդում ունեցած յուրաքանչյուր մասնագիտության համապատասխան 2-3 գիտական աշխատություններ, որպես կանոն, հրատարակված վերջին 10 տարիների ընթացքում:
3. Նոր ստեղծվող Խորհրդի համար սույն հավելվածին կցվում են Խորհրդի անդամներից առաջադրված նախագահի, նախագահի տեղակալի, գիտական քարտուղարի թեկնածությունները:
Հավելված 2 |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
1. Հայցորդի դիմումը:
2. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ (2 օր):
3. Հայցորդի բարձրագույն կրթության դիպլոմի վավերացված պատճենը կամ թեկնածուի գիտական աստիճանը հավաստող վկայագրի վավերացված պատճենը (1 օր):
4. Տեղեկանք որակավորման քննությունների և ստուգարքի հանձնման մասին (1 օր):
5. Բնութագիր հիմնական աշխատավայրից, եթե հայցորդն աշխատում է (1 օր):
6. Ատենախոսության թեմայով հրատարակված աշխատությունների ցուցակը (1 օր):
7. Քաղվածք ատենախոսության թեմայի հաստատման որոշումից (1 օր):
8. Թեման հաստատած հիմնարկի եզրակացությունը (1 օր):
9. Ատենախոսությունը անհրաժեշտ քանակով` ԲՈՀ-ին, հիմնարկի գրադարանին, առաջատար կազմակերպությանը և պաշտոնական ընդդիմախոսներին ուղարկելու համար: Ատենախոսության օրինակները ներկայացվում են հայցորդի ստորագրությամբ` տիտղոսաթերթի վրա:
Հավելված 3 |
ԲՈՀ ՈՒՂԱՐԿՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
1. Խորհրդի ուղեկցող նամակը (բլանկի վրա) մասնագիտական Խորհրդի նախագահի ստորագրությամբ:
2. Տեղեկանք ըստ 12-րդ հավելվածի:
3. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ:
4. Խորհրդի նիստի սղագրությունը Խորհրդի նիստին ներկա անդամների ցուցակով, Խորհրդի նախագահի և գիտական քարտուղարի ստորագրությամբ:
5. Խորհրդի եզրակացությունը:
6. Պաշտոնական ընդդիմախոսոների և առաջատար կազմակերպության կարծիքները:
7. Քաղվածք ատենախոսության թեմայի հաստատման որոշումից:
8. Տեղեկանք որակավորման քննությունների և ստուգարքի հանձնման մասին:
9. Փաստաթղթերի ցուցակ (հավելված 13):
Փաստաթղթերը ներկայացվում են ԲՈՀ 1 օրինակից` ատենախոսության առաջին օրինակի և 2 սեղմագրի հետ:
Հավելված 4 |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
1. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ:
2. Նիստի հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը (հավելված 11):
3. Հայցորդի բարձրագույն կրթության դիպլոմի վավերացված պատճենը կամ թեկնածուի գիտական աստիճանի վկայագրի վավերացված պատճենը:
4. Բնութագիր հիմնական աշխատավայրից:
5. Ատենախոսության թեման հաստատած հիմնարկի եզրակացությունը:
6. Ատենախոսությանը և սեղմագրին վերաբերող այլ կարծիքներ:
7. Ներկայաթերթիկ (հավելված 9):
8. Սեղմագրի առաքման ցուցակը` ամսաթվի նշումով, գիտական քարտուղարի ստորագրությամբ:
Հավելված 5 |
ՍԵՂՄԱԳՐԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՑՈՒՑԱԿ
1. Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողով 375028, Երևան, Կիևյան փող. 16:
2. Հայաստանի Հանրապետության ազգային գրադարան 375009, Երևան, Տերյան փող. 72:
3. Գիտատեխնիկական լրատվության հայկական ԳՀԻ 375051, Երևան, Կոմիտասի պ., 49/3:
4. Հայաստանի պետական գրապալատ (2 օրինակ) 375009, Երևան, Գ. Քոչարի փող. 21):
Հավելված 6 |
ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹԸ
|
Հավելված 7 |
ՍԵՂՄԱԳՐԻ ԿԱԶՄԸ *
|
* Եթե սեղմագիրը օտար լեզվով է, ապա տրվում է նաև կազմի հայերեն տարբերակը:
Հավելված 8 |
ՍԵՂՄԱԳՐԻ 2-ՐԴ ԷՋԸ *
Ատենախոսության թեման հաստատվել __________________________________________ հիմնարկի անվանումը |
Գիտական ղեկավար (խորհրդատու) ____________________________________________ գիտական աստիճանը, ա.ա.հ. |
Պաշտոնական ընդդիմախոսներ _______________________________________________ գիտական աստիճանը, ա.ա.հ. |
Առաջատար կազմակերպություն ______________________________________________ անվանումը |
Պաշտպանությունը կայանալու է _____________________________________________ ամսաթիվ, ժամ |
__________________________________________________________________ հիմնարկի անվանումը (հասցեն) |
_______________________________________________ մասնագիտական Խորհրդում Խորհրդի համարը |
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ______________________________________ գրադարանում |
Սեղմագիրն առաքված է _________________________________________________ ամսաթիվ |
Մասնագիտական Խորհրդի գիտական քարտուղար _____________________ (ստորագրություն) |
|
* Եթե սեղմագիրը օտար լեզվով է, ապա տրվում է նաև հայերեն տարբերակը:
Հավելված 9 |
Ն Ե Ր Կ Ա Յ Ա Թ Ե Ր Թ Ի Կ
____________________________________________________________________ անուն, ազգանուն |
______________________________________________________ մասնագիտությամբմասնագիտության անվանումը |
ատենախոսության պաշտպանության ____________________________________________ Խորհրդի անվանումը |
մասնագիտական Խորհրդի ____________________________________________ նիստի ամսաթիվը և արձանագրության համարը |
Անուն, ազգանուն | Գիտական աստիճա- նը, տվյալ նիստում մասնագիտական թվա- նիշը |
Ներկայությունը (ստորագրություն) |
Քվեաթերթիկը ստացել է (ստո- րագրություն) |
Մասնագիտական Խորհրդի
գիտական քարտուղար
Հավելված 10 |
Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ
______________________________________________ մասնագիտական Խորհրդի Խորհրդի անվանումը |
__________________________________________________________ նիստի արձանագրության համարը և ամսաթիվը |
Հայցորդի անունը, ազգանունը |
Արժանի է գիտական աստիճանի |
Քվեարկության արդյունքները |
համաձայն եմ համաձայն չեմ |
1. «Արժանի է գիտական աստիճանի» սյունակում նշվում է գիտական աստիճանը և գիտության բնագավառը:
2. Քվեաթերթիկը չի ստորագրվում: «Քվեարկության արդյունքներ» սյունակում թողնվում է նախընտրած տարբերակը, ջնջվում մյուսը:
Հավելված 11 |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ___
___________________________________________ մասնագիտական Խորհրդի հաշվիչ Խորհրդի անվանումը |
հանձնաժողովի նիստի
____ ______________ 19 թ.
Հաշվիչ հանձնաժողովի կազմը _______________________________________________ ազգանուն, անուն |
__________________________________________________________________ |
Հանձնաժողովն ընտրված է _________________________ - ին դոկտորի (թեկնածուի) |
գիտական աստիճան շնորհելու հարցով Խորհրդի գաղտնի քվեարկության արդյունքները հաշվելու համար: |
Մասնագիտական Խորհրդի անդամների քանակը ____________________________ : |
Խորհրդում լրացուցիչ անդամների քանակը ______________________________ : |
Նիստին մասնակից անդամների քանակը _______________ այդ թվում քննարկվող |
ատենախոսության մասնագիտությանը համապատասխան դոկտորների քանակը __________ : |
Բաժանված քվեաթերթիկներ __________________________ : |
Չբաժանված քվեաթերթիկներ _________________________ : |
Քվեաթերթիկներ քվեատուփում ________________________ : |
Քվեարկության արդյունքները |
__________________________ -ին ____________________________________ |
գիտությունների դոկտորի (թեկնածուի) գիտական աստիճան շնորհելու համար |
քվեարկել են ______________________ -ը, որից |
«կողմ» __________________________________ , |
«դեմ» __________________________________ , |
անվավեր քվեաթերթիկներ ______________________ : |
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ
Հանձնաժողովի անդամներ
Հավելված 12 |
|
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
1. Հայցորդ
1.1. ազգանուն, անուն, հայրանուն ________________________________________ (հայերեն և ռուսերեն) |
1.2. ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը _____________________________________ |
1.3. քաղաքացիությունը, ազգությունը _____________________________________ |
1.4. որտեղ, երբ է ընդունվել և ավարտել բուհը ________________________________ |
1.5. մասնագիտությունը ______________________________________________ |
1.6. ինչ լեզուների է տիրապետում ________________________________________ |
1.7. որտեղ, երբ է ընդունվել և ավարտել ասպիրանտուրան (դոկտորանտուրան) ____________ |
1.8. աշխատավայրը, պաշտոնը, հեռախոսի համարը ______________________________ |
1.9. բնակվելու հասցեն, հեռախոսի համարը __________________________________ |
1.10. հրատարակված աշխատությունների քանակը ______________________________ (մենագրություն, հոդված և այլն) |
2. Ատենախոսություն |
2.1. անվանումը (հայերեն և ռուսերեն) _____________________________________ |
2.2. թվանիշը և մասնագիտությունը _______________________________________ |
2.3. որտեղ և երբ է հաստատվել թեման _____________________________________ |
2.4. տեսակը (ատենախոսություն, մենագրություն, գիտական զեկուցում) ________________ |
3. Գիտական ղեկավար (ներ), գիտական խորհրդատու (ա. ա. հ.) ______________________ |
______________________________________________________________ |
4. Պաշտոնական ընդդիմախոսներ. (ա. ա. հ.) __________________________________ |
______________________________________________________________ |
5. Առաջատար կազմակերպությունը _______________________________________ |
6. Մասնագիտական Խորհուրդ |
6.1. համարը ______________________________________________________ |
6.2. հիմնարկը, որտեղ գործում է Խորհուրդը __________________________________ |
7. Պաշտպանություն |
7.1. օրը _________________________________________________________ |
7.2. նիստի մասնակիցների քանակը ________________________________________ |
7.3. քվեարկության արդյունքներ |
«կողմ» __________________________________________________________ |
«դեմ» ___________________________________________________________ |
անվավեր քվեաթերթիկներ _______________________________________________ |
7.4. Խորհրդի որոշումը (դրական, բացասական) __________________________________ |
7.5. Շնորհված գիտական աստիճանը _________________________________________ |
Մասնագիտական Խորհրդի նախագահ |
Գիտական քարտուղար |
Սույն տեղեկանքին կցվում են հայերեն և ռուսերեն ամփոփագրեր` յուրաքանչյուրը մեկ էջի սահմաններում, նշելով տասը հանգուցային բառ: |
Հավելված 13 |
Փ Ա Ս Տ Ա Թ Ղ Թ Ե Ր Ի Ց ՈՒ Ց Ա Կ
______________________________ |
փաստաթղթերի անվանումը | թերթերի քանակը | էջեր _____ ից մինչև _____ |
Մասնագիտական Խորհրդի
Գիտական քարտուղար
Բոլոր փաստաթղթերը պետք է ունենան էջերի միջանցիկ համարակալում:
Գրանցված է |