ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2011 թվականի N 1122-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1396-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ սեփականության և գրավի իրավունքների գրանցման կարգը հաստատելու մասին» N 1396-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
1) 1-ին կետի երրորդ պարբերությունը «գրանցամատյանի վարումը» բառերից հետո լրացնել «իրականացվում է էլեկտրոնային եղանակով,» բառերով.
2) 2-րդ կետի՝
ա. առաջին պարբերությունում «իրավաբանական անձի գրանցման վայրի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման» բառերը փոխարինել «պետական ռեգիստրի տարածքային բաժնի» բառերով,
բ. երկրորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պետական ռեգիստրի տարածքային բաժնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում պարունակվող տեղեկությունները՝ կատարված փոփոխությունների հաշվառմամբ, թարմացվում են օրական առնվազն մեկ անգամ:».
4) 4-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1. Դիմումատուն սույն կարգի 4-րդ կետով սահմանված վկայագիրը կարող է ստանալ նաև նույն կետում նշված դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում: Էլեկտրոնային եղանակով դիմումը ներկայացնելիս՝ դիմումատուն ընտրում է իր մասնակցությամբ կազմակերպությունը, համապատասխան դաշտում լրացնում անձնագրի, սոցիալական քարտի (սոցիալական քարտ չունենալու դեպքում` համապատասխան տեղեկանքի) տվյալները, իր էլեկտրոնային ստորագրության տվյալները, հավաստում է վճարումը համակարգում գործող վճարման հնարավորություններից որևէ մեկով, որից հետո համակարգը ձևավորում է վկայագիրը՝ պետական ռեգիստրի էլեկտրոնային կնիքով: Դիմումատուն կարող է դիմումը համակարգով ներկայացնել նաև առանց էլեկտրոնային ստորագրության, որի դեպքում դիմողն իր անձնագրով պետք է այցելի պետական ռեգիստրի համապատասխան գրասենյակ` անձի նույնականացման և վկայագիրն ստանալու համար:».
5) 9-րդ կետի «ա» ենթակետի չորրորդ պարբերությունը «կամ» բառից առաջ լրացնել «համարը» բառով.
6) 9-րդ կետի «դ» ենթակետի յոթերորդ պարբերությունում «վկայականի (անձնագրի) պատճենը» բառերը փոխարինել «վկայականի համարը (անձնագրի պատճենը)» բառերով.
7) 9-րդ կետի «զ» ենթակետի «բ» պարբերությունը և «ը» ենթակետի «գ» պարբերությունը «վկայականի» բառից հետո լրացնել «համարը» բառով.
8) 14-րդ կետում «ներկայացվելու օրը փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում, և ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը» բառերը փոխարինել «ներկայացվելու օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում պետական ռեգիստրի տարածքային բաժինը» բառերով.
9) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Գրանցման մերժման մասին տրվում է համապատասխան տեղեկանք, որն ստորագրվում է պետական ռեգիստրի տարածքային բաժնի իրավասու աշխատողի էլեկտրոնային ստորագրությամբ և վավերացվում էլեկտրոնային կնիքով:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական գրանցման և պետական հաշվառման վկայականների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 4-ի N 601 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 116-Ն որոշման NN 2 և 3 հավելվածները «Հարկ վճարողի հաշվառման համարը _____________» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Ապահովադրի հաշվառման համարը_____________________________ »:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|