Գլխավոր տեղեկություն
Համար
N 1432-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2022 թվականի N 1432-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 633-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի «Գույք հետ վերցնելու և նվիրաբերելու մասին» N 633-Ա որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի (այսուհետ՝ համայնք) ղեկավարի հետ կնքել 2022 թվականի մայիսի 30-ին կնքված պետական գույքի նվիրաբերության թիվ ՆԲՆ-02 պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրից բխող ծախսերի առաջացման դեպքում դրանք ենթակա են իրականացման համայնքի միջոցների հաշվին:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված պետական գույքը («ԳԱԶ-5312» մակնիշի, 090CD61 պետհամարանիշի, VIN XTH531200K1191020, թողարկման տարեթիվը՝ 1989 թվական, տեխնիկական անձնագրի համարը՝ XB394167, համախառն հաշվեկշռային արժեքը` 780000 դրամ)՝ տրանսպորտային միջոցը, ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

16.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ