Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը բյուջեի կատարման հսկողության շրջանակներում սկսված ստուգումների վրա տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործած կարգավորումները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 81-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «պետական վերահսկողական ծառայության» բառերով:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչապետի որոշման ընդունումից հետո՝ եռամսյա ժամկետում:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը բյուջեի կատարման հսկողության շրջանակներում սկսված ստուգումների վրա տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործած կարգավորումները:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-190-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2025 թվական:
