ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 670-Ա
ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԱՐՏՅՈՄ ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 12-15-ը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ Արման Աթանեսյանին 2022 թվականի հունիսի 12-14-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ «EUROSATORY 2022» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Ռոբերտ Խաչատրյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արտյոմ Մեհրաբյանինը և Արման Աթանեսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ռազմարդյունաբերության կոմիտեի պահպանման ծախսերի համար նախատեսված արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |