Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 66
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.04.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2019 թվականի

թիվ 66

քաղ. Մոսկվա

 

«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ԹԻՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի թիվ 4 հավելվածում կատարել փոփոխություն՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի

ապրիլի 16-ի թիվ 66 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

«Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի թիվ 4 հավելվածում կատարվող

 

Լրացնել հետևյալ բովանդակությամբ III բաժնով՝

 

«III. Բելառուսի Հանրապետությունում ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ նշման ենթակա տեղեկություններ**

 

4403
( 4403 41 000 0-ից,
4403 49-ից բացի)

անտառանյութեր չմշակված

անտառանյութերի անվանումը և փայտանյութի տեսակը (օրինակ՝ կեչու տախտակացու գերան, սովորական սոճու «Pinus sylvestris L.» խյուսափայտ)
մշակման առկայությունը (օրինակ՝ չկեղևազատված, չմշակված, կեղևազատված)
կոնսերվանտով մշակման առկայությունը (օրինակ՝ ներկով, խածատիչներով, կրեոզոտով (տոգորանյութով) կամ այլ նյութերով)
անտառանյութերի տեսակը
անտառանյութերի չափսերը՝

անտառանյութերի անվանական երկարությունը

անտառանյութերի երկարությունը՝ սղոցման համար առավելագույն թողվածքը հաշվի առնելով (մ)

տրամագծերի (հաստությունների) տիրույթը վերին ծայրին և ստորին ծայրին (ամ)

անտառանյութերի՝ պայմանագրում նշված ծավալը՝ անվանական երկարությունը հաշվի առնելով և առանց կեղևը հաշվի առնելու (մ3)
անտառանյութերի ծավալը՝ փաստացի երկարությունը հաշվի առնելով և կեղևը հաշվի առնելով (մ3)

4407
(4407 21-ից, 4407 22-ից,
4407 25-ից,
4407 26-ից,
4407 27-ից,
4407 28-ից, 
4407 29-ից բացի)

անտառանյութեր

անտառանյութերի անվանումը և փայտանյութի տեսակը
մշակման տեսակը (երկայնակի սղոցած կամ ճեղքած, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, տաշած կամ չտաշած, հղկած կամ չհղկված, բութակով միացված կամ չմիացված)
անտառանյութերի տեսակը կամ տեսակների խումբը
անվանական չափսերը (երկարություն, լայնություն, հաստություն) (մմ)
անվանական չափսերից առավելագույն շեղումները (մմ)
չորանվազման մեծության համար թողվածքները (առկայության դեպքում) (մմ)
անտառանյութերի՝ պայմանագրում նշված ծավալը՝ անվանական չափսերը հաշվի առնելով (մ3)
անտառանյութերի ծավալը՝ առավելագույն շեղումները և չորանվազման համար թողվածքները հաշվի առնելով (մ3)»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: