ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2021 թվականի N 1353-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված շարժական գույքը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
20.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1353-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Միավորի գինը |
Քանակը (հատ) |
Գումարը |
1. |
Արծաթե հուշադրամի հավաքածու վանքեր և եկեղեցիներ |
354 000,00 |
2 |
708,000.00 |
2. |
Արծաթե հուշադրամ հայկական այբուբենի տառեր պրուֆ |
20 000,00 |
78 |
1,560,000.00 |
3. |
Հայկական այբուբենի տառերի տուփ 39-տեղանոց |
90 000,00 |
2 |
180,000.00 |
4. |
Հուշադրամ արծաթե «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» |
35 000,00 |
1 |
35,000.00 |
5. |
Հուշադրամ արծաթե «Սրբլույս Մյուռոնի կաթսա» |
35 000,00 |
2 |
70,000.00 |
6. |
Հուշադրամ արծաթե «Սուրբ Գեղարդ» |
35 000,00 |
1 |
35,000.00 |
7. |
Հուշադրամ արծաթե «Լազարյան ճեմարանի հիմնադրամ 200-ամյակ» |
20 000,00 |
5 |
100,000.00 |
8. |
Հուշադրամ արծաթե «Սերգեյ Փարաջանով» |
24 000,00 |
1 |
24,000.00 |
9. |
Հուշադրամ արծաթե «ՀՀ 25-ամյակ» անգլերեն |
100 000,00 |
2 |
200,000.00 |
10. |
Հուշադրամ արծաթե «ՀՀ 25-ամյակ» ռուսերեն |
105 500,00 |
2 |
211,000.00 |
11. |
Հուշադրամ Հայաստան-ԱՄՀ/ՀԲ անդամակցության հոբելյան |
26 000,00 |
5 |
130,000.00 |
12. |
Հուշամեդալ (փոքր) |
23 800,00 |
20 |
476,000.00 |
13. |
Հուշամեդալ (մեծ) |
63 400,00 |
20 |
1,268,000.00 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
20.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|