Գլխավոր տեղեկություն
Համար
N 1462-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1462-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 2-րդ, 4-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն սեփականաշնորհվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց «անհրաժեշտության դեպքում» ու համապատասխան սեփականության իրավունքի գրանցման վկայականներում հասարակական նշանակության տարածքները որպես բնակելի նշանակության գրանցելուց հետո ապահովել սույն որոշման հավելվածով նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:

4. Սույն որոշման հավելվածում նշված անձանց կողմից սեփականաշնորհվող բնակելի տարածքի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը մինչև 2022 թվականի ապրիլի 30-ն այդ տարածքը տնօրինող պետական կառավարման մարմին (ըստ պատկանելության) ներկայացնելուց հետո, այդ անձանց հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար գանձվող վճարները կատարվում են նվիրառուների միջոցների հաշվին: Ներկայացված հատակագծում և սույն որոշման հավելվածում նշված մակերեսների միջև տարբերություն առաջանալու դեպքում՝ հիմք են ընդունվում նշված հասցեների սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներում նշված մակերեսները:

(4-րդ կետը խմբ. 29.04.21 N 687-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

   

2018 թ. դեկտեմբերի 19

Երևան

 

  

  

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1462-Ա որոշման

      

Ց Ա Ն Կ

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ՝ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

    

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Սեփականաշնորհման ենթակա բնակարնների գտնվելու վայրը,
սենյակների թիվը

Բնակարանի մակերեսը «քառ.մետր»

Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական կամ հաշվեկշռային արժեքը
«դրամ»

Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող

1

2

3

4

5

6

7

1.

Դանիելյան Աիդա Ալեքսանդրի
Դանիելյան Լիանա Լևի
Էնֆիաջյան Արման Սամվելի
Էնֆիաջյան Վիկտորյա Սամվելի

AS0224380, տրված՝ 12.06.2018 թ.-ին
004-ի կողմից
AR0402674, տրված՝ 01.08.2017 թ.-ին 004-ի կողմից
Ծնված՝ 16.08.2010 թ.-ին
Ծնված՝ 24.06.2009 թ.-ին

ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 5 շենք, թիվ 201 բնակարան

17.6

17846.4
«սկզբնական արժեքը 01.01.2018 թ.-ի դրությամբ»

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հավասար բաժիններով

2.

Սարկիսյան Ելենա Գեննադիի
Կասպարյան Արթուր Արարատի
Կասպարյան Մարիամ Արթուրի

AM0802796, տրված՝ 11.07.2012 թ.-ին 044-ի կողմից
AM0410132, տրված՝ 06.08.2011 թ.-ին 044-ի կողմից
Ծնված՝ 21.05.2004թ.-ին

ՀՀ Արարատի մարզ, Դարբնիկ համայնք, 5-րդ փողոց 1, թիվ 53, 54 սենյակներ

սենյակների ընդհանուր մակերեսը կազմում է
40.4

49025.80
«հաշվեկշռային արժեքը 01.01.2018 թ.-ի դրությամբ»

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հավասար բաժիններով

3.

Սարկիսյան Ժենյա Աղալարի

AR0300529, տրված՝ 22.05.2017 թ.-ին 044-ի կողմից

ՀՀ Արարատի մարզ, Դարբնիկ համայնք, 5-րդ փողոց 1, թիվ 82, 85 սենյակներ

19.1
12.6

23178.04
15290.23
«հաշվեկշռային արժեքը 01.01.2018 թ.-ի դրությամբ»

սեփականության իրավունքով

4.

Աբրահամովա Օլգա Արկադիի
Աբրահամով Արթուր Արկադիի

AN0731941, տրված՝ 29.11.2013 թ.-ին 003-ի կողմից
AH0202205, տրված՝ 16.08.2006 թ.-ին 003-ի կողմից

ք. Երևան. Շենգավիթ
Շիրակի փող. 2ա շենք, 7 հանրակացարան, թիվ 228 սենյակ

16.9

27901.9
«հաշվեկշռային արժեքը 01.01.2018 թ.-ի դրությամբ»

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հավասար բաժիններով

5.

Աբրամովա Գրետա Ասատուրի

AP0578304, տրված՝ 23.09.2016 թ.-ին 003-ի կողմից

ք. Երևան, Շենգավիթ
Շիրակի փող. 2ա շենք, 7 հանրակացարան, թիվ 223 սենյակ

16.8

27736.8
«հաշվեկշռային արժեքը 01.01.2018 թ.-ի դրությամբ»

սեփականության իրավունքով

6.

Այրիևա Ելենա Օլեգի

001939230, տրված՝ 07.04.2015 թ.-ին 099-ի կողմից

ք. Երևան, Մոլդովական 29/1 շենք, թիվ 606 բնակարան

16.7

47611.7
«հաշվեկշռային արժեքը 01.01.2018 թ.-ի դրությամբ»

սեփականության իրավունքով

7.

Սիմոնյան Օվսաննա Սերգեյի

AS0371206, տրված՝ 17.09.2018 թ.-ին 005-ի կողմից

ք. Երևան, Մոլդովական 29/1 շենք, թիվ 404 բնակարան

16.5

47041.5
«հաշվեկշռային արժեքը 01.01.2018 թ.-ի դրությամբ»

սեփականության իրավունքով

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան