Գլխավոր տեղեկություն
Համար
N 92-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2021

04.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 92-Ա

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված` «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 897-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Ա․ Թորոսյան» բառերը փոխարինել «Ա․ Ավանեսյան» բառերով.

2) «Շ․ Գրիգորյան» բառերը փոխարինել «Գ․ Սիմոնյան» բառերով.

3) «Ս․ Գալյան» բառերը փոխարինել «Ա․ Հովհաննիսյան» բառերով.

4) «Լ. Քոչարյան - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար» բառերը փոխարինել «Վ․ Գրիգորյան- ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող» բառերով.

5) «պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար (խորհրդի քարտուղար)» բառերը փոխարինել «պետական հիմնարկի տնօրեն (խորհրդի քարտուղար)» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան