Գլխավոր տեղեկություն
Համար
N 890-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

9 օգոստոսի 2018 թվականի N 890-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՌՈՔ ԲԵՐԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՌՈՔ ԲԵՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2018 թ. օգոստոսի 13

Երևան

   

       

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 9-ի N 890-Ա որոշման

      

Ց Ա Ն Կ

     

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

     

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը՝

10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման

երկիրը

Արժեքը

(դրամ)

1.

9406 90 310 0

ջերմոցներ

Ջերմատնային կոմպլեքս` ներառյալ երկաթե կոնստրուկցիա, պոլիէթիլենային թաղանթ, ջրորդանների համակարգ (երկաթե ջրորդաններ, աճեցման կոնտեյներներ և դրանց աքսեսուարներ), ջերմատնային կոմպլեքսի երկաթե կոնստրուկցիա, պոլիէթիլենային թաղանթ, ջերմամեկուսիչ նյութեր և պանելներ, ջերմատնային կոմպլեքսի ջեռուցման կաթսա և բոցամուղ, ջեռուցման համար նախատեսված բաքեր և ջերմամեկուսիչ նյութեր, բույսերի սնուցման CO 2 համակարգ, ջերմատնային կոմպլեքսի ոռոգման համար նախատեսված բաքեր, կաթիլային ոռոգման համակարգ և աքսեսուարներ, ջերմատնային կոմպլեքսի կլիմայի ավոմատ կառավարման PRIVA համակարգ և աքսեսուարներ, էլեկտրամոնտաժային սարքավորումներ, կառավարման վահանակներ և լարեր, մառախլագոյացման համակարգ՝ ուղղահայաց օդափոխիչներով և աքսեսուարներով

կգ

1,360,000

Ֆրանսիա, Հունաստան, Նիդերլանդներ

1,545,600,000

 

Ընդամենը

         

1,545,600,000

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան