ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2018 թվականի N 879-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 461-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման N 1 hավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հիմնարկի անվանումն է`
1) հայերեն լրիվ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ.
2) ռուսերեն լրիվ՝ Государственное учреждение “Бюро по реализации программ экономического развития сельских территорий” аппарата Премьер-Министра Республики Армения.
3) անգլերեն լրիվ` State Agency “Rural Areas Economic Development Programs Implementation unit” Staff of the Prime Minister of the Republic of Armenia.
4) հայերեն կրճատ` ՀՀՎԱ «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ.
5) ռուսերեն կրճատ` ГУ “БРПЭРСТ” АПМ РА.
6) անգլերեն կրճատ` SA “RAEDPIU” PMS of RA։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 13 Երևան |