ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2018 թվականի N 156-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԿՈՎԿԱՍԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԻՋԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Կովկասի բնության հիմնադրամի կողմից «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով իրականացվող` 59,512,000 դրամ ընդհանուր արժեքով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 2018 թվականի մարտի 28-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԻՐԶՈՅԱՆ |
2018 թ. օգոստոսի 31 Երևան |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
Կովկասի Բնության Հիմնադրամի, ՀՀ բնապահպանության նախարարության և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 2018 թ. մարտի 28-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի
1. |
Ծրագրի նպատակը |
Հակահրդեհային նպատակով հատուկ տեխնիկայի (ջրի բաքով, պոմպով և այլ հակահրդեհային անհրաժեշտ սարքավորումներով հագեցած պիկապ ավտոմեքենաների), հատուկ հակահրդեհային արտահագուստի ձեռքբերում և սեփականության իրավունքով փոխանցում «Խոսրովի անտառ պետական արգելոց» և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներին: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից՝ բարեգործի պահանջով, «Բնապահպանության նախարարության, Կովկասի Բնության Հիմնադրամի և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 2018թ. մարտի 28-ին կնքված դրամաշներհային պայմանագրի 8-րդ կետի համաձայն: |
3. |
Բարեգործը |
Կովկասի Բնության Հիմնադրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
Ծրագրի իրականացնողն է Կովկասի Բնության Հիմնադրամը: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Արարատի և Տավուշի մարզեր, |
6. |
Ծրագրի բյուջեն |
Կովկասի Բնության Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի բյուջեն կազմում է 59 512 000 ՀՀ դրամ: Ծախսերի ուղղությունները և չափերը՝ ըստ կետ 9-ի: |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Խոսրովի անտառ պետական արգելոց» և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
10.07.2018 – 31.12.2018թթ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Կովկասի Բնության Հիմնադրամի, ՀՀ բնապահպանության նախարարության և Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի միջև 2018 թվականի մարտի 28-ին կնքված դրամաշնորհի տրամադրման մասին պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի ծրագիր` 10.07.2018 - 31.12.2018թթ. – 59 512.0 հազար ՀՀ դրամ, այդ թվում՝ 1. Ամենագնաց պիկապ ավտոմեքենաների ձեռքբերում (որպես հակահրդեհային ավտոմեքենա վերափոխելու նպատակով)՝ 4 հատ (3-4-րդ եռամսյակ) – 54 500.0 հազար ՀՀ դրամ: 2. Վերափոխման նպատակով համալրող տեխնիկական սարքավորումների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) - 1464.0 հազար ՀՀ դրամ, այդ թվում. ● ջրի բաք` 1 տոննա տարողությամբ, 4 հատ - 300.0 հազար ՀՀ դրամ, ● բենզինային շարժիչով պոմպ՝ 4 հատ - 348.0 հազար ՀՀ դրամ, ● մեքենաների համար նախատեսված առաջին բուժօգնության պարագաներ - 64.0 հազար ՀՀ դրամ, ● ղեկի ձգանների պաշտպանիչ՝ 4 հատ - 200.0 հազար ՀՀ դրամ, ● փոխանցման տուփի պաշտպանիչ՝ 4 հատ - 200.0 հազար ՀՀ դրամ, ● այլ պարագաների (փողրակ ռետինե, կցոն-անցում, գործիքների հավաքածու, կցոն-անցում եռաբաշ, փական) ձեռքբերում - 352.0 հազար ՀՀ դրամ: 3. Հատուկ արտահագուստի ձեռքբերում /կիսաճտքավոր կոշիկ և համազգեստ/ (3-4-րդ եռամսյակ) – 1 920.0 հազար ՀՀ դրամ: 4. Կոնստրուկցիայի հավաքման և տեղադրման ծառայություն (3-4-րդ եռամսյակ)-1628.0 հազար ՀՀ դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ամենագնաց պիկապ ավտոմեքենաների ձեռքբերում (առնվազն 900 կգ բեռնատարողությամբ՝ որպես հակահրդեհային ավտոմեքենա վերափոխելու նպատակով) - 54 500.0 հազար ՀՀ դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում): 2. Վերափոխման նպատակով համալրող տեխնիկական սարքավորումների ձեռքբերում – 1 464.0 հազար ՀՀ դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում): 3. Հատուկ արտահագուստի ձեռքբերում (կիսաճտքավոր կոշիկ և համազգեստ) - 1920.0 հազար ՀՀ դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում): 4. Կոնստրուկցիայի հավաքման և տեղադրման ծառայություն (3-4-րդ եռամսյակ)–1628.0 հազար ՀՀ դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում): |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ բնապահպանության նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԻՐԶՈՅԱՆ |