Գլխավոր տեղեկություն
Համար
N 866-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.09.17/24(627) Հոդ.890
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2018 թվականի N 866-Ն

 

 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍԵՐԻԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՒ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին ու 3-րդ մասով և 22-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանում լիցենզիաների տրամադրման մասին որոշումների գրանցման, ինքնաշխատ կերպով լիցենզիայի սերիայի և համարի տրամադրման, հրապարակման, լիցենզիաների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ու վավերականության ստուգման կարգը՝ համաձայն հավելվածի.

2) որ լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանից (այսուհետ՝ գրանցամատյան) անվճար օգտվում են Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը.

3) որ գրանցամատյանից այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց առցանց տրամադրելու համար գանձվում է վճար` բազային տուրքի չափով։

2. Գրանցամատյանի վարման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին ճանաչել արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. օգոստոսի 8

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 2-ի N 866-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍԵՐԻԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՒ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Լիցենզիաների տրամադրման մասին որոշումները լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանում (այսուհետ՝ գրանցամատյան) գրանցելու նպատակով լիցենզավորող մարմինը դիմում է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն:

2. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 1-ին կետով նախատեսված դիմումի մեջ նշում է այն անձի տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, անձնագրային տվյալները, հանրային ծառայության համարանիշը և զբաղեցրած պաշտոնը, ով պետք է իրականացնի տվյալ մարմնի կողմից տրամադրված լիցենզիայի գրանցումը գրանցամատյանում:

3. Լիցենզավորող մարմնին գրանցամատյան մուտք գործելու հնարավորություն տրամադրվում է դիմում ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում:

4. Սույն կարգի 2-րդ կետում նշված անձը մուտք է գործում գրանցամատյան՝ անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ:

5. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տրամադրելու մասին որոշումն ընդունելուց և պետական տուրքի վճարման մասին հավաստիանալուց հետո մեկօրյա ժամկետում լիցենզիա տրամադրելու մասին որոշումը գրանցում է գրանցամատյանում, որից հետո էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ կերպով տրամադրվում է լիցենզիայի սերիան և հերթական համարը՝ գրանցամատյանում հրապարակելով լիցենզիա տրամադրելու մասին որոշումը:

6. Ֆիզիկական կամ իրավաբանական անձը գրանցամատյան մուտք է գործում www.e-license.am հղումով:

7. Ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ գրանցամատյանում պահվող տեղեկությունները կարող են անվճար նրանց տրամադրվել առցանց եղանակով՝ համակարգ մուտք գործելով անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

8. Գրանցամատյանում առկա լիցենզիաների վերաբերյալ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված տեղեկություններից բացի այլ տեղեկություններ ստանալու նպատակով ֆիզիկական կամ իրավաբանական անձն անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ մուտք է գործում գրանցամատյանի համապատասխան բաժին, գրանցվում և առցանց եղանակով վճարում կատարելուց հետո ստանում է համապատասխան տեղեկատվությունը՝ նշված էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև գրանցամատյանի «Անձնական գրասենյակ» դաշտի համապատասխան բաժնում:

9. Գրանցամատյանում հրապարակվում են լիցենզիայի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

1) լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անունը, բնակության վայրը.

2) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա.

3) լիցենզիայի գործողության ժամկետը.

4) լիցենզիայի առկա կարգավիճակը։

10. Գրանցամատյանում առկա տեղեկությունների վավերականությունն ստուգվում է լիցենզիայի առկա կարգավիճակի վերաբերյալ տվյալների ստուգման եղանակով։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան