Գլխավոր տեղեկություն
Համար
N 669-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2017.02.24/2(87) Հոդ.2
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
14.02.2017
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

14 փետրվարի 2017 թ.
ք. Երևան

N 669-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՇԱՀԱՄԻՐ ՇԱՀԱՄԻՐՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցը /սկսվում է Արշակունյաց պողոտայից հասնում Տարոնցու փողոց/ անվանակոչել հասարակական, քաղաքական գործիչ Շահամիր Շահամիրյանի անվամբ:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան