ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2016 թվականի N 999-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում`
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալները:».
2) որոշման 2-րդ կետի «զ» ենթակետի`
ա. հինգերորդ պարբերությունում «ենթակետի երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերություններում» բառերը փոխարինել «ենթակետում» բառով,
բ. յոթերորդ պարբերությունում «մագնիսական կրիչների միջոցով» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով» բառերով,
գ. ութերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշման N 1 հավելվածի`
ա. 8-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում:»,
բ. 10-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Կենտրոնական ռեգիստրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից` տեղական ռեգիստրում պահպանելով նրա անձնական հաշվառման տվյալները` միաժամանակ հաշվառելով օտարերկրյա պետությունում հյուպատոսական հաշվառման հասցեով:».
4) որոշման N 4 հավելվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. հոկտեմբերի 4 Երևան
վարչապետԿ. Կարապետյան