Գլխավոր տեղեկություն
Համար
N 73-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2017 թվականի N 73-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշման պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Երևան քաղաքի Նազարբեկյան 48 անավարտ բնակելի շենքի` սույն որոշման հավելվածում նշված բնակարանները նվիրել այնտեղ բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:

 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառուների միջոցների հաշվին:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 2-ի N 73-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ 48 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻՑ ՆՎԻՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ

NN ը/կ

Բնակիչների անունները, հայրանունները, ազգանունները

Անձնագրային տվյալները

Հատկացվող բնակարանի համարը

Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը(քառ. մետր)

Սեփականության իրավունքի գրանցման վկայականը

Բնակարանի պատկանելությունը

1.

Ռուզաննա Յուրիկի Եսայան

AM0605665 տրված 20.01.2012 թ. 012-ի կողմից

31

86.2

09012013-01-1341

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Հռիփսիմե Արմենի Եսայան

AH0498401տրված 03.04.2008 թ. 003-ի կողմից

Սարգիս Արմենի Եսայան

AK0413544 տրված 18.12.2009 թ. 012-ի կողմից

2.

Անդրանիկ Պապինի Պապեյան

AN0324852 տրված 15.01.2013 թ. 012-ի կողմից

40

84.16

03052012-01-0583

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Սուսաննա Բենիկի Բաղդասարյան

AM0919804 տրված 29.10.2012 թ. 008-ի կողմից

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան