«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616388
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 նոյեմբերի 2016 թ. |
N 122-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՏԵՂԻ, ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել տեղամասային կենտրոնում փակցվող ընտրողների ցուցակի վերջին էջում ներառվող` ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի և ժամանակի մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐ
ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՏԵՂԻ, ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
Ø Ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում լիազոր մարմին կարող է ներկայացվել մինչև
20______ թ. ___________________________ __________________-ը:
(նշվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջվա տարեթիվը, ամիսը և օրը)
Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ, սահմանված հիմքերի առկայության դեպքում, ընտրողների ցուցակում վերացնում է անճշտությունները` այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին: Դիմողի անձին չվերաբերող դիմումը բավարարելու դեպքում` լիազոր մարմինը այդ մասին ծանուցում է azdarar.am համացանցային կայքի միջոցով:
Ø Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում իրեն ընդգրկելու մասին դիմում լիազոր մարմին ներկայացնելու իրավունք ունի.
1. այն անձը, ով հաշվառված է համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս է մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից.
2. այն անձը, ով Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն իրեն չեն ընդգրկել համապատասխան ցուցակում.
(2-րդ կետը նշվում է միայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ)
Ø Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին դիմում լիազոր մարմին կարող է ներկայացվել.
20___ թ. ___________________ ____-ից մինչև 20___ թ. ______________ __________-ը` ժամը 2000-ն
(սկզբնաժամկետ է նշվում քվեարկության օրվան նախորդող 5-րդ օրը, վերջնաժամկետ` քվեարկության օրը` մինչև քվեարկության ավարտը)
Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը:
Ø Ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու և ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերով կարող է բողոք (դիմում) ներկայացվել վերադաս լիազոր մարմին կամ վարչական դատարան:
Վերադաս լիազոր մարմինը կամ դատարանը ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ ակտը կայացնում է բողոքը (դիմումը) ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, իսկ քվեարկության և դրան նախորդող երեք օրերի ընթացքում` այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: