Գլխավոր տեղեկություն
Համար
N 346-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2016 թվականի N 346-Ա

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 258-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը.

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 258-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 1-ի հավելվածի 50-րդ, 51-րդ, 52-րդ, 53-րդ և 54-րդ կետերում «ապրիլի» բառը փոխարինել «մայիսի» բառով, իսկ 54-րդ կետում հանել «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը.

2) N 2-ի հավելվածի 2-րդ կետում «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով, իսկ «ապրիլի» բառը՝ «հուլիսի» բառով:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 27

Երևան