ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2016 թվականի N 234-Ա
ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ԷԴՎԱՐԴ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԵՆ ՆԱԴՈՅԱՆԻ՝ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին բարձր մակարդակի խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի օգնական Էդվարդ Ստեփանյանի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության սպա Կարեն Նադոյանի` 2016 թվականի մարտի 29-ից ապրիլի 1-ը Կորեայի Հանրապետություն (Ինչոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել.
Էդվարդ Ստեփանյանինը և Կարեն Նադոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Խաչատրյանի` Կորեայի Հանրապետություն (Ինչոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կորեայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 31 Երևան |