ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2016 թվականի N 363-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 217-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մարտի 29-ի «Վաչե Գաբրիելյանին, Պավել Սաֆարյանին և Ռաֆայել Ավետիսյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղելու մասին» N 217-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին և Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանին 2016 թվականի մայիսի 3-5-ը, իսկ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին 2016 թվականի մայիսի 2-6-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ)՝ Ասիական Զարգացման Բանկի կառավարիչների խորհրդի 49-րդ տարեկան նիստին մասնակցելու համար»:»:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 3 Երևան |