Գլխավոր տեղեկություն
Համար
N 102-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.02.27/11(1100) Հոդ.123
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2015 թվականի N 102-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման 1-ին կետի «ը» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «IV. Մեղրու տարածաշրջան» բաժնի`

 ա. 8.1-ին կետի երրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«մինչև 2016 թվականի հունիսի 30-ը «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցել նոր շենք, և բժշկական կենտրոնի հիվանդանոցային ծառայությունները տեղափոխել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նոր շենք: «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության առողջության առաջնային պահպանման ծառայությունները տեղակայել բժշկական կենտրոնի նախկին պոլիկլինիկական մասնաշենքի երկրորդ և երրորդ հարկերում (համապատասխանաբար` 343.3 քառ. մետր մակերեսով և 337.5 քառ. մետր մակերեսով տարածքներ), ինչպես նաև Ագարակի նախկին հիվանդանոցի 1-ին հարկից` 231.8 քառ. մետր մակերեսով տարածքում, իսկ պաթոլոգաանատոմիական ծառայությունը` ընկերության նախկին դիարանի` 34.8 քառ. մետր մակերեսով տարածքում:

Ազատել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկական մասնաշենքից` 1350.7 քառ. մետր, հիվանդանոցային մասնաշենքից` 1753.6 քառ. մետր և Ագարակի նախկին հիվանդանոցի շենքից` 1203.7 քառ. մետր մակերեսներով տարածքները և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությունը:»,

բ. 9-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

 «Ծրագրի արդյունքում ընդհանուր մահճակալային ֆոնդը կկազմի 410 մահճակալ, և կազատվի շուրջ 12919.3 քառ. մետր մակերեսով տարածք:»:

 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`

1) մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը ավարտել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը` «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան փոփոխությունն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.

2) մինչև 2017 թվականի հունվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. փետրվարի 16
Երևան