Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 227-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.09.10/48(1061) Հոդ.262
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.08.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014388

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2014 թ.

թիվ 227-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ԹԻՎ 191-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել ապահովագրական ընկերությունների միացման դեպքում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում պահպանվող տեղեկատվության վարման անընդհատությունը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 130-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի «Ապահովագրական ընկերության վերակազմակերպման կարգը» կանոնակարգ 3/12-ը հաստատելու մասին» թիվ 191-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերության վերակազմակերպման կարգը» կանոնակարգ 3/12-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/12) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգ 3/12-ի 8-րդ կետի 2-րդ ենթակետը «ե.» պարբերությունից հետո լրացնել «զ» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«զ. դրույթ կողմերի պարտավորության մասին, համաձայն որի՝ կողմերը կապահովեն, որպեսզի միացման պայմանագիրը Կենտրոնական բանկի հաստատմանը ներկայացնելու պահին առկա չլինեն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 130-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերը»,

2) Կանոնակարգ 3/12-ի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «է» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

3) Կանոնակարգ 3/12-ի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող պահպանվող ապահովագրական ընկերության իրավասու մարմնի կողմից հաստատված պարտավորագիր, որով վերջինս ստանձնում է ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող կամ ունեցած միացող ապահովագրական ընկերության կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերի էլեկտրոնային համակարգը և դրա հետ կապված բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը, ինչպես նաև ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալների հետագա վարման (մուտքագրված տեղեկություններում փոփոխությունների կատարման) պարտականությունը՝ ներառյալ միացման պահին արդեն իսկ ավարտված ԱՊՊԱ պայմանագրերի գծով,»,

4) Կանոնակարգ 3/12-ը 9-րդ կետից հետո լրացնել 10-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«10) ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող կամ ունեցած միացող ապահովագրական ընկերության իրավասու մարմնի կողմից հաստատված պարտավորագիր, որով վերջինս պարտավորվում է ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող պահպանվող ապահովագրական ընկերությանը փոխանցել իր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերի էլեկտրոնային համակարգը և դրա հետ կապված բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը,»,

5) Կանոնակարգ 3/12-ը 10-րդ կետից հետո լրացնել 11-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«11) միացմանը մասնակցող կողմերի հայեցողությամբ այլ էական տեղեկություններ, որոնք կարտացոլեն միացման առանձնահատկությունները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. օգոստոսի 14

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան