Գլխավոր տեղեկություն
Համար
N 400-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2014 թվականի N 400-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 256-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված` տեխնիկական բնութագրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և սահմանված առավելագույն գինը գերազանցող գնով ապրանքատեսակ ձեռք բերելու թույլտվություն տալու մասին» N 256-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Գևորգյան

 

2014 թ. ապրիլի 15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 10-ի N 400-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 13-ի N 256-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳԻՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԻ

 

NN

ը/կ

Ձեռք բերվող ապրանքի

անվանումը

Չափի միավորը

Քանակը

Տեխնիկական բնութագրերը

1.

Պոլիկարբո-նատե քարտ

հատ

175920

Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի և վարորդական իրավունքի վկայականների տպագրման և քաղաքացիներին հատկացնելու համար, որոնք անձնավորեցման պլաստիկ քարտ են ։ Անձնավորեցման համար պատրաստ ISO ID-1 պետք է համապատասխանի ISO 7810, 10373 և DIN 2859-1 ստանդարտներին և պատրաստված լինի 100% պոլիկարբոնատից, ունենա հետևյալ առանձնահատկությունները`

- լինի բազմաշերտ լամինացվող և հնարավոր չլինի դելամինացիա.

- կայուն լինի բարձր տևական ջերմաստիճաններին.

- կայուն լինի ուլտրամանուշակագույն ճառագայթմանը և այլ արտաքին գործոններին:

Տպագրության տեսակը պետք է լինի օֆսետ՝ դիմերեսը 8, իսկ դարձերեսը 5 գույներով տպագրված:

Քարտի պաշտպանիչ հատկանիշները պետք է պարունակեն՝

- գիլյոշով պաշտպանված ֆոն.

- ծիածանային տպագրություն (IRIS).

- պոզիտիվ և նեգատիվ մանրատառ.

- ուլտրամանուշակագույն տպագրություն:

Անձնավորեցման դաշտի տվյալները պետք է տպագրվեն անմիջապես քարտի մակերեսին (Due diffusion thermal transfer) տեխնոլոգիայով:

2.

Կինեգրամով պաշտպանիչ թաղանթ

գլանա-փաթեթ

269

Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի և վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար: Կինեգրամով պաշտպանիչ թաղանթը (TKO) բարակ, թափանցիկ (<10սմ) թաղանթ է, որով լամինացվում է պոլիկարբոնատե քարտի դիմերեսն անձնավորեցումից հետո և պաշտպանում տվյալների կեղծումից: Քարտի վրայից հանելու դեպքում վնասվում է: Կինեգրամով պաշտպանիչ թաղանթն ունի հետևյալ պաշտպանիչ հատկանիշները`

- հորիզոնական և ուղղահայաց գծային շարժումներ.

- դետալներ, որոնք կփոխեն իրենց դիրքը կամ չափերը

քարտը հորիզոնական կամ ուղղահայաց առանցքներով

բեկելիս.

- փայլուն, խամրած և գունավոր դինամիկ դետալներ.

- դետալներ, որոնք քարտի անկյունը բեկելիս թռիչքային

ձևով կփոխեն կոնտրաստը.

- 300 սմ չափի մանրատառ, որը դինամիկ կտեղափոխվի

քարտը բեկելիս.

- գունավոր մանրատառ (նանոտեքստ) 75 սմ և 15 սմ.

- գաղտնի նկար, որը կարտաբերվի հատուկ սարքի

միջոցով.

- գաղտնի տեքստային տեղեկատվություն:

3.

Թափանցիկ պաշտպանիչ թաղանթ

գլանա-փաթեթ

450

Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի և վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար: Թափանցիկ պաշտպանիչ թաղանթը (Overlay Datacard Clear Topcoat) լամինացվում է քարտի ինչպես դիմերեսին, այնպես էլ դարձերեսին, ինչը պաշտպանում է անձնավորեցման տվյալները և կինեգրամով պաշտպանիչ թաղանթը: Պատրաստվում է պոլիէսթերից:

4.

Ներկող գունավոր ժապավեն

տուփ

352

Նախատեսված է վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար: Վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար անհրաժեշտ բարձր կետայնության «YMCK-K RIBBON KIT»-ն անհրաժեշտ է Datacard SP75PLUS տպիչով երկկողմանի սարքի միջոցով ID-1 քարտերի երկկողմանի տպագրություն, չափի միավորը՝ տուփ, որը պարունակում է`

- մաքրող քարտ՝ 86 մմ x 54 մմ (երկարություն x

լայնություն), մաքրումը կատարվում է ժապավենը
      փոխելուց.

- մաքրող գլանակ՝ 63.5 մմ x 25.4 մմ (երկարություն x

արտաքին տրամագիծ), մաքրումը կատարվում է

ժապավենը փոխելուց:

5.

Ներկող գունավոր ժապավեն

տուփ

170

Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման անձնավորեցման համար: Տեխնիկական հատկանիշ`

- MONOCROM RIBBON KIT երկկողմանի
      տպագրությամբ:

Չափի միավորը՝ տուփ, որը պարունակում է`

- մաքրող քարտ` 86 մմ x 54 մմ (երկարություն x

լայնություն).

- մաքրող գլանակ` չափսերը՝ 63.5 մմ x 25.4 մմ

(երկարություն x արտաքին տրամագիծ): Մեկ տուփը

նախատեսված է նվազագույնը 1500 պատկերի համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի պաշտոնակատար

Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան