Գլխավոր տեղեկություն
Համար
N 91
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (14.07.2011-07.07.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.02.14/7(182) Հոդ.110
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2002

040.0091.02.02.02

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2002 թվականի N 91

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, տարածքների բարեկարգման և այլ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) ցանկը, որոնց կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 29.12.05 N 2408-Ն, փոփ. 03.03.11 N 257-Ն)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 29.12.05 N 2408-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 544 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի N 666, 2001 թվականի հուլիսի 25-ի N 682 և սեպտեմբերի 18-ի N 869 որոշումների խմբագրությամբ):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 2-ի N 91 որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվություն և քանդման թույլտվություն տրամադրելու պայմանները և կարգը:

2. Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի՝ ինչպես նոր կառուցապատման նպատակով սահմանված կարգով տրամադրված հողամասում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու իրավունքը:

3. Քանդման թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է սեփականատիրոջ կամ նրա կողմից սահմանված կարգով լիազորված անձի` շենքերն ու շինությունները քանդելու իրավունքը:

4. Առանց շինարարության թույլտվության կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտները (շինարարական աշխատանքները) եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործմանը և (կամ) չեն հակասում սահմանված սերվիտուտներին:

Ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) ցանկը, որոնց կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում, սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով: Ցանկում աստղանիշով նշված` շենքերի արտաքին տեսքը փոփոխող ընթացիկ նորոգման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների համար կազմվում է էսքիզային նախագիծ և համաձայնեցվում սույն կարգի 10-րդ կետով սահմանված համապատասխան իրավասու մարմնի հետ:

(4-րդ կետը փոփ. 03.03.11 N 257-Ն)

5. Թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական և զուգահեռ աշխատանք կարող է իրականացվել բացառապես ճարտարապետահատակագծային առաջադրանքով ամրագրված պարտադիր պայմանների, պահանջների ու սահմանափակումների հիման վրա մշակված և սահմանված կարգով համաձայնեցված ու հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին (այսուհետ` նախագծային փաստաթղթեր), Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան` տվյալ օբյեկտի համար տրամադրված հողամասի սահմաններում:

6. Նոր կառուցվող շենքերի, շինությունների համար շինարարության թույլտվությունը տրվում է 2 տարի ժամկետով, եթե տվյալ օբյեկտի շինարարության համար սահմանված նորմերով նախատեսված չեն այլ ժամկետներ:

Գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների համար թույլտվությունը տրվում է նախագծային փաստաթղթերով տվյալ օբյեկտի շինարարության (քանդման) տևողության նորմերով հաշվարկված ժամկետով:

6.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ սահմանված` ավարտված շինարարական օբյեկտը հանձնաժողովի կողմից ընդունվելու դեպքերում շինարարության տևողության մեջ ներառվում է այդ հանձնաժողովի աշխատանքի համար նախատեսվող ժամկետը:

(6.1 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

7. Համայնքի վարչական սահմաններում շինարարության (քանդման) թույլտվությունը կառուցապատողին (uեփականատիրոջը կամ նրա կողմից uահմանված կարգով լիազորված անձին) տալիu է համայնքի ղեկավարը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

(7-րդ կետը խմբ. 09.04.09 N 370-Ն, փոփ. 03.03.11 N 257-Ն)

7.1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման դեպքում շինարարության թույլտվությունը և դրանով սահմանված պայմանները պահպանվում են լրիվ ծավալով:

(7.1 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 09.04.09 N 370-Ն) 

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 09.04.09 N 370-Ն) 

10. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված շինարարության (քանդման) թույլտվություն տրամադրած մարմինը (այսուհետ` իրավասու մարմին) եռօրյա ժամկետում թույլտվության պատճենները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային ծառայության համապատասխան տարածքային տեսչություն: Իրավասու մարմինը տրամադրած թույլտվության մասին նույն ժամկետում իրազեկում են նաև Հայաuտանի Հանրապետության համապատաuխան մարզպետներին: Երևանում սույն կետով սահմանված փոխհարաբերություններն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

(10-րդ կետը փոփ., խմբ. 09.04.09 N 370-Ն, փոփ. 03.03.11 N 257-Ն)

11. Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի (բազմակի օգտագործման նախագծերով կառուցվող օբյեկտների համար` տեղակապման նախագծի) համաձայնեցման հետ միաժամանակ` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշմամբ սահմանված դիմումի հիման վրա, ընդ որում, սահմանված կարգով համաձայնեցված, նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե կառուցապատողը նախագծային փաստաթղթերի հաստատման վերաբերյալ գրավոր առարկություն չի ներկայացնում իրավասու մարմին:

(Պարբերությունը հանվել է 03.03.11 N 257-Ն)

(11-րդ կետը լրաց., փոփ. 03.03.11 N 257-Ն)

11.1. Կառուցապատողի գրավոր առարկության բացակայության դեպքում շինարարության թույլտվությունը տրվում է նախագծային փաստաթղթերի համաձայնեցման համար սույն կարգի 11-րդ կետում նշված որոշմամբ սահմանված ժամկետներում:

(11.1 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

12. Նախագծային փաստաթղթերը երկու փուլով մշակելու դեպքում իրավասու մարմնի կողմից շինարարության թույլտվությունը կարող է տրվել սույն կարգի 11-րդ կետում նշված որոշմամբ սահմանված կարգով միջանկյալ հաստատվող փուլի (առաջին փուլ` «Նախագիծ») նախագծային փաստաթղթերի հիման վրա` շինարարության թույլտվության մեջ նշելով համապատասխան աշխատանքների իրականացման հաջորդականությունը:

(12-րդ կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

13. Եթե նոր կառուցվող օբյեկտների շինարարությունը հնարավոր չէ առանց կառուցապատվող` տվյալ հողամասում գտնվող շենքի (շենքերի) և կամ շինության (շինությունների) քանդման, ապա սահմանված կարգով տրված շինարարության թույլտվությունը՝ համապատասխան նշումով, նաև քանդման թույլտվություն է, ընդ որում, քանդումն իրականացվում է սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերով ամրագրված հաջորդականությամբ և կարգով: Սույն կետով նախատեսված դեպքերում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության` օրենքով սահմանված տուրքերը վճարվում են միաժամանակ:

14. Եթե կառուցապատվող հողամասի ճարտարագիտական ուսումնասիրություններն առանց քանդման անհնարին են, ապա քանդման թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ միաժամանակ՝ մինչև շինարարության թույլտվություն ստանալը, ընդ որում, քանդումն իրականացվում է առաջադրանքով սահմանված հաջորդականությամբ և կարգով:

15. Եթե օբյեկտի քանդումը չի նախատեսում նոր օբյեկտի կառուցում, և (կամ) հաջորդող աշխատանքների իրականացման համար չի պահանջվում շինարարության թույլտվություն (սույն կարգի 4-րդ կետով սահմանված դեպքերում), ապա սեփականատերը կամ նրա կողմից սահմանված կարգով լիազորված անձը քանդման թույլտվություն ստանալու համար իրավասու մարմին է ներկայացնում դիմում համաձայն N 2 ձևի, ինչպես նաև անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը և սեփականատիրոջ կողմից` սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե դիմումը ներկայացնում է լիազորված անձը): Կառուցապատողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով վճարել քանդման թույլտվության տուրքը և քանդումն իրականացնել սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերին համապատասխան:

16. Կառուցապատողը, սահմանված կարգով նախագծային փաստաթղթերը համաձայնեցման ներկայացնելիս, կարող է սույն կարգի 11-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր առարկությունը ներկայացնել իրավասու մարմին` նշելով առարկության պատճառները:

Սույն կետով նախատեսված դեպքերում կառուցապատողը սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում շինարարության թույլտվություն ստանալու համար կարող է դիմել իրավասու մարմին` համաձայն N 1 ձևի դիմումին կցելով օբյեկտի` սահմանված կարգով համաձայնեցված և իր կողմից հաստատված նախագծային փաստաթղթերը (ներառյալ շինարարության տևողության ժամկետը), իսկ փուլերով մշակվող նախագծի դեպքում՝ միջանկյալ հաստատվող փուլի նախագծային փաստաթղթերը: Կառուցապատողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով վճարել շինարարության թույլտվության տուրքը և շինարարությունն իրականացնել սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերին համապատասխան:

(16-րդ կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

17. Սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերով սահմանված դեպքերում` իրավասու մարմինը տալիս է թույլտվություն կամ այն մերժում է (գրավոր իրազեկելով մերժման հիմքերի մասին) դիմումն ստանալու օրվանից`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 10-օրյա ժամկետում:

(17-րդ կետը խմբ. 03.03.11 N 257-Ն)

17.1. Կրկնակի դիմելու և իրավասու մարմնի ներկայացրած պահանջները դիմողի կողմից կատարվելու դեպքում թույլտվության կամ մերժման մասին հարցը քննարկվում է ոչ ավելի, քան`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` եռօրյա ժամկետում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 7-օրյա ժամկետում:

(17.1 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

18. Կառուցապատողը` նախքան շինարարություն սկսելը, ինչպես նաև դրա ընթացքում պարտավոր է օրենքով սահմանված կարգով` հասցվելիք վնասների փոխհատուցման համար համաձայնության գալ կառուցապատման կամ քանդման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ:

Փոխհատուցման ձևերի և չափի հետ կապված անհամաձայնության դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:

19. Օրենքով և սույն կարգով նախատեսված ժամկետներում (բացառությամբ գյուղական համայնքներում իրականացվող կառուցապատման և անհատական բնակելի տների) կառուցապատումը չավարտելու դեպքում իրավասու մարմինը կառուցապատողին գրավոր նախազգուշացնում է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու մասին:

20. Կառուցապատողը նախազգուշացումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում պարտավոր է դիմել իրավասու մարմին` շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու մասին հայտով:

21. Իրավասու մարմնի կողմից շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:

22. Կառուցապատողը պարտավոր է շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում ավարտել կառուցապատումը կամ օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը:

23. Սույն կարգի 20-րդ և 22-րդ կետերով սահմանված պահանջները չկատարելու դեպքում իրավասու մարմինը դիմում է դատարան` օրենքով սահմանված կարգով տվյալ օբյեկտը վաճառելու մասին հայցով:

24. Շինարարության թույլտվությունը ձևակերպվում է համաձայն N 3 ձևի, իսկ քանդման թույլտվությունը` համաձայն N 4 ձևի:

25. Շինարարության թույլտվության հետ միասին կառուցապատողին է տրվում շինարարության վարման մատյանը` դրոշմակնքված իրավասու մարմնի կողմից:

Շինարարության վարման մատյանի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

26. Թույլտվության տրամադրման օրվանից 2 տարվա ընթացքում աշխատանքները չսկսելու դեպքում կառուցապատողը պարտավոր է դիմել իրավասու մարմին` կառուցապատման և տեխնիկական պայմանների հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ տվյալներ ստանալու, դրանց փոփոխման արդյունքում լրամշակված նախագծային փաստաթղթերը սահմանված կարգով համաձայնեցնելու և սույն կարգին համապատասխան նոր թույլտվություն ստանալու համար:

27. Կառուցապատողը շինարարական (քանդման) աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ տեղեկացնում է համապատասխան իրավասու մարմնին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը` համաձայն N 5 ձևի, եթե թույլտվությամբ այլ ժամկետ նախատեսված չէ:

28. Կառուցապատողը շինարարության ընթացքում պարտավոր է 5-օրյա ժամկետում` սույն կարգի 27-րդ կետում նշված մարմիններին տեղեկացնել շինարարության թույլտվության և (կամ) N 5 ձևում նշված համապատասխան տեղեկանքի տվյալների փոփոխման մասին:

29. Շինարարության (քանդման) թույլտվության մեջ փոփոխություններ կատարվում են սույն կարգով նախատեսված ընթացակարգերին համապատասխան։

29.1. Սույն կարգով սահմանված ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:

(29.1 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

30. Եթե կառուցապատողն աշխատանքների կատարման ընթացքում թույլ է տվել սույն կարգի 26-րդ, 27-րդ և 28-րդ կետերով սահմանված դրույթների խախտում, ապա խախտումը բացահայտվելու պահից թույլտվության գործողությունը համարվում է կասեցված՝ մինչև կասեցման պատճառների վերացումը:

31. Սույն կարգը խախտելու համար քաղաքաշինական գործունեության սուբյեկտները կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

32. Շինարարության (քանդման) թույլտվության հետ կապված վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

(Հավելվածը խմբ. 29.12.05 N 2408-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 2-ի N 91 որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՄԱՆ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՑԱԾՐ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ (I ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ) ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ), ՈՐՈՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ

(Վերնագիրը փոփ. 03.03.11 N 257-Ն)

ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

I. ՇԵՆՔԵՐ

1. Հիմքեր

ա) նկուղային հարկերը շրջափակող արտաքին պարիսպների առանձին քարերի (աղյուսների) փոխում, փոխարինում,

բ) շենքերի նկուղների ներսից` հիմնապատերի առանձին թուլացած քարերի (աղյուսների) ամրացում,

գ) հավաքովի և միաձույլ բետոնե հիմնապատերի անհարթույթների և խոռոչների հարդարում,

դ) երեսապատում և հիմնապատերի նորոգում` նկուղային հարկերի ներսի կողմից (քարերի վերաշարում` ընդհանուր մակերեսի 2 տոկոսից ոչ ավելի),

ե) նկուղների ներսի կողմից հիմնապատերի սվաղում:


2. Պատեր և սյուներ

ա) պոկված կամ թուլացած առանձին քարերի (աղյուսների) ամրացում և նորերի տեղադրում շաղախի օգնությամբ,

բ) քարե (աղյուսե) պատերի նեղ ճեղքերի շաղախալցում,

գ) երկաթբետոնե պատերի և սյուների ամրանների պաշտպանիչ շերտերի վերականգնում,

դ) խոշորաբլոկային և խոշորապանելային պատերի ուղղահայաց և հորիզոնական ծայրակցատեղերի մաքրում և շաղախապատում` օդահոսքերից ու խոնավությունից ներքին տարածքներն ու մետաղական ամրացումները մեկուսացնելու նպատակով,

ե) քարե ցոկոլների նորոգում,

զ) քարե (աղյուսե) և բետոնե սյուների անկյունների և պաշտպանիչ անկյունների տեղադրում,

է) կլոր կամ քառանիստ գերաններից ու տախտակներից կառուցված պատերի խծուծվածքների փոխում, ճեղքերի և արանքների փակում` կանեփաթելի խրձերով,

ը) փայտյա կոնստրուկցիաների մետաղական ձգանների փոխում կամ նորերի տեղադրում:


3. Միջնորմներ

 

ա) թուլացած միջնորմների ամրացում,

բ) բոլոր տեսակի միջնորմների հնացած կոնստրուկցիաների նորոգում, փոխում,

գ) միջնորմների վերնամասերում և դրանց պատերի հետ միացման տեղերում նստվածքից առաջացած ճեղքերի փակում,

դ) փայտյա ցանցավոր միջնորմների առանձին ջարդված ցանցերի փոխարինում,

ե) փայտյա մաքուր միջնորմների միակցում (վերահավաքում),

զ) միջնորմների ապակեպատված հատվածներում ջարդված ապակիների փոխարինում:


4. Կտուրներ և ծածկեր

 

ա) ծպեղագերանների սարքերի ուժեղացում` տախտակի կտորներով կամ այլ լրացուցիչ ամրակապերով,

բ) կտուրների փայտյա կոնստրուկցիաների ամրացում` կցանումների, ծայրակցվածների և այլ միացումների թուլացած տեղերում լրացուցիչ հեղույսների և երկաթակապերի տեղադրմամբ,

գ) ծածկերի փայտյա ֆերմաների հեղույսների ձգում,

դ) երկաթբետոնե կոնստրուկցիաների (ֆերմաներ, հեծաններ, ծածկասալեր) մերկացած ամրանների պաշտպանիչ շերտերի վերականգնում,

ե) ապակեպատ ձեռնաելուստների շրջանակների բացման և փակման հարմարանքների նորոգում,

զ) փայտյա կոնստրուկցիաների հակասեպտիկ և հակահրդեհային ծածկապատումներ,

է) ձեղնահարկային լուսամուտների նորոգում,

ը) կտուր տանող ելքերի վերականգնում կամ նորոգում,

թ) մետաղյա կտուրների սանդերքների ու թիթեղաթերթերի եզրերի ամրացում` դրանց գագաթների ու տակամասերի ծածկմամբ,

ժ) մետաղյա ծածկի վրա կարկատանների տեղադրում,

ժա) կտուրների մասնակի (կտուրի ընդհանուր մակերեսի մինչև 10 տոկոսը) փոխում,

ժբ) մետաղյա ծածկերի առանձին մասերի նորոգում (ընդհանուր մակերեսից մինչև 10 տոկոսը փոխելով նորով),

ժգ) կղմինդրե և այլ հատասալիկներից հավաքվող ծածկերի նորոգում` աոանձին կղմինդրների ու սալիկների փոխմամբ,

ժդ) գլանափաթեթավոր նյութերից ծածկի (փափուկ կտուր) մասնակի նորոգում,

ժե) նավդանների, ջրհորդանների, ջրաթափերի նորոգում, առանձին պոկված թիթեղների ամրացում,

ժզ) ծխնելույզների, ծխաօդափոխիչ բլոկների և կտուրներից վեր բարձրացող այլ մասերի թիթեղապատվածքի նորոգում կամ փոխում, ինչպես նաև ծխաօդափոխիչ հորանների և կոյուղային կանգնակների գլխանոցների նորոգում,

ժէ) ձեղնասանդուղքների նորոգում և վերականգնում,

ժը) թիթեղյա կտուրների պարբերաբար ներկապատում,

ժթ) գլանափաթեթավոր նյութերից ծածկերի (փափուկ կտուրների) նավթաբիտումային մածուկապատում,

ի) ներքին ջրատարների ձագարափոսերի և վրադիրների նորոգում,

իա) ապակեպատ ձեղնաելուստների շրջանակների բացման և փակման սարքավորումների փոխում, փոխարինում,

իբ) տանիքների փոխում (նորացում)՝ առանց կոնստրուկտիվ փոփոխությունների:


5. Միջհարկային ծածկեր և հատակներ

 

ա) ծածկի երկաթբետոնե կոնստրուկցիաների (հեծաններ, հենագերաններ, սալեր), պաշտպանիչ շերտի վերականգնում,

բ) ցրտահարման ենթակա մետաղյա հեծանների լրացուցիչ ջերմամեկուսացում,

գ) ցեմենտային, բետոնե և ասֆալտապատ հատակների փոսերի լցում,

դ) հատակների ու դրանց հիմնատակերի նորոգում,

ե) կերամիկական, ցեմենտե, մարմարե և այլ սալիկավոր հատակների վնասված սալիկների փոխում, փոխարինում և պոկվածների տեղադրում,

զ) տախտակե հատակների խտացում, փոխում, փոխարինում,

է) լինոլեումային և գորգատիպ սինթետիկ փաթեթանյութային հատակների պոկված տեղերի սոսնձում, փոխում,

ը) մանրատախտակից հատակների նորոգում` առանձին մանրատախտակների փոխարինմամբ,

թ) պոկված շրիշակների ամրացում կամ փոխում,

ժ) ցեմենտե շրիշակների նորոգում,

ժա) ձեղնահարկային ծածկերի լրացուցիչ ջերմամեկուսացում:

 

6. Լուսամուտներ, դռներ ու դարպասներ

 

ա) դռների ու դարպասների ծռված փեղկերի ուղղում և դրանց ամրացում` փայտյա շերտաձողիկների կամ մետաղյա անկյունակների միջոցով,

բ) փեղկերի ամրացում` դրանց առանձին տախտակների փոփոխմամբ,

գ) նոր օդանցքների տեղադրում,

դ) կոտրված ապակիների փոխում, փոխարինում, ակոսատների ծածկում,

ե) լուսամուտների և դռների շրջանակների ու պատերի միջև եղած արանքների խծուծում (լցում) կանեփաթելի խրձերով, շաղախներով` փայտաշեն և քարաշեն կառույցներում,

զ) լուսամուտագոգերի տակերի արանքների փակում,

է) լուսամուտների և դռների փչացած պարագաների փոխում, նորի տեղադրում,

ը) մուտքի դռների և դարպասների ջերմամեկուսացում,

թ) արտաքին դռների զսպանակների և զսպիչների տեղադրում, ներքին դռների փոխում, փոխարինում,

ժ) արտաքին լուսամուտների և արտաքին դռների փոխում, փոխարինում, արտաքին պատերի բացվածքներում ցուցափեղկերի փոփոխություն,

ժա) պատշգամբների բազրիքների արտաքին տեսքի ձևափոխում` առանց կոնստրուկտիվ փոփոխությունների:


7. Սանդուղքներ և սանդղամուտքեր

 

ա) բետոնե և քարե սանդուղքների, աստիճանների, թեքանների ու հարթակների խորշերի և փոսերի լցում,

բ) փայտաշեն սանդուղքների ու հարթակների առանձին մաշված տախտակների փոխարինում,

գ) սանդուղքաբաժնի բռնաձողերի և ճաղասարքերի ամրացում, առանձին մասերում բռնաձողերի և այլ մասերի փոխարինում:


8. Ներքին հարդարում

 

ա) պատերի և առաստաղների սվաղների նորոգում,

բ) պատերի երեսապատման նորոգում, փոխում, փոխարինում,

գ) զետեղարանների և առանձին կոնստրուկցիաների ներկում,

դ) ներքին հարդարանքների փոխում, փոխարինում:


9. Ճակատապատեր

 

ա) շենքերի ճակատների երեսապատման պոկվող ու թուլացած սալիկների, քարերի, ծեփածո և քարատաշ ճարտարապետական դետալների, բազրիքների, քիվերի և այլ մասերի ամրացում,

բ) երեսապատումների նորոգում, փոխում, փոխարինում,

գ) շենքերի արտաքին սվաղի առանձին մասերի նորոգում,

դ) շենքերի նավդանների, ջրհորդանների, ջրափների, ջրընդունիչ ձագարների, քիվերի և այլ ելուստների թիթեղածածկերի նորոգում ու պահպանում,

ե) շենքերի ճակատապատերի ներկում,

զ) կայուն բաղադրությամբ ներկված կամ երեսապատված ճակատապատերի մաքրում, լվացում` փոշուց ու մրից,

է) քիվերի և այլ դեկորատիվ էլեմենտների լրիվ վերականգնում,

ը) ծեփածո էլեմենտների վերականգնում,

թ) ճակատապատերի մաքրում:


10. Վառարաններ

 

ա) վառարանների մանր նորոգումներ՝ դրա սարքավորումների մասնակի փոխմամբ, փլվածքների հեռացում և արտաքին հարդարում,

բ) վառարանների մեջ փլվածքների վերականգնում,

գ) ծխնելույզների և ծխանցքների նորոգում,

դ) ծխնելույզների ներկում:


11. Ջեռուցում

 

ա) ջեռուցման խողովակաշարերի և սարքերի լվացում ու կարգավորում,

բ) ջեռուցիչ սարքերի և խողովակաշարերի առանձին հատվածների անսարքությունների նորոգում,

գ) ընդարձակիչ բաքերի ջերմամեկուսացում,

դ) խողովակաշարերի և սարքերի ներկում:


12. Օդափոխություն

 

ա) օդատարների մասնակի փոխում,

բ) օդատարներում ներծծումների վերացում,

գ) օդափոխիչների, օդատարների, կալորիֆերների, էլեկտրաշարժիչների, հենասարքերի, հորանների, ճաղերի և այլ սարքերի նորոգում, փոխում,

դ) օդատարների և օդափոխիչ սարքավորումների ներկում,

ե) էլեկտրաշարժիչների նորոգում:


13. Ջրամատակարարում և կոյուղի

 

ա) ջրատար և կոյուղու խողովակների ու սարքերի հոսքերի և կաթոցների վերացում,

բ) ջրատար և կոյուղու խողովակաշարերի ամրացում և մասամբ նորոգում,

գ) ցրտահարվող մասերում խողովակաշարերի ջերմամեկուսացում,

դ) կոյուղու խողովակների և սարքերի մաքրում,

ե) խողովակաշարերի հատվածների նորոգում,

զ) առանձին սարքերի փոխում (զուգարանակոնքեր, կողիկներ, լվացարաններ, կոնքեր, ցայտաղբյուրներ, ծորակներ և այլն):


14. Տաք ջրամատակարարում և կապ

 

ա) ջերմափոխանակիչների և գալարախողովակների մաքրում նստվածքներից ու աղտոտումից,

բ) պոմպային և մոտորային կայանների մանր նորոգում,

գ) ջրածորակների փոխում, խողովակաշարերի ջերմամեկուսացում և այլ փոքրածավալ աշխատանքների կատարում «Ջեռուցում» ու «Ջրամատակարարում և կոյուղի» բաժիններում թվարկված աշխատանքներին համապատասխան,

դ) խողովակաշարերի մասերի փոխում:


15. Էլեկտրալուսավորում և կապ

 

ա) ներքին կախված էլեկտրասալերի ձգում և լրացուցիչ ամրակապերի դնում` տեղակայված պիտույքակազմերի փոխարինմամբ (անջատիչներ, կոթոռներ, վարդակներ),

բ) էլեկտրահաղորդալարերի առանձին հատվածների և էլեկտրասարքերի փոխում,

գ) պատերի, միջնորմների, միջհարկային ծածկերի նորոգման ժամանակ էլեկտրասնուցիչ ցանցի ապամոնտաժում և վերականգնում,

դ) խմբային բաշխիչ և ապահովիչ վահանակների մանր նորոգում:


II. ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ)


16. Ջրմուղ-կոյուղու կառուցվածքներ

 

1) ցանցեր, խողովակաշարեր և արմատուրա

ա) առանձին լայնակների կարանախցում,

բ) պողպատյա խողովակների առանձին ծայրակցատեղերի եռակցում կամ զոդում,

գ) արտահոսքի վերացման նպատակով առանձին տեղերի խցանում` կցորդիչներ, խամուտներ, բանդաժներ տեղադրելով, կամ առանձին խողովակների փոխարինում,

դ) առանձին խողովակների փոխում, փոխարինում (պահպանելով խողովակների տրամագիծը),

ե) խցակների լցում, հեղույսների ձգում և ձևավոր մասերի ու ամրանաձողերի առանձին խցակների փոխում,

զ) ձևավոր մասերի կցորդային միացումներում ու ամրանաձողերում միջադիրների և հեղույսների փոխում, փոխարինում,

է) ջրածորանների ամրակապերի նորոգում,

ը) ջրաբաշխիչ աշտարակների նորոգում.

 

2) հորեր

 

ա) հորերի պատերի առանձին ճեղքերի վերացում,

բ) առանձին ընկնող աղյուսների խցում,

գ) առանձին երթային բռնակների փոխում,

դ) աստիճանների նորոգում,

ե) վաքերի սվաղների նորոգում, վերականգնում,

զ) անցքերի նորոգում,

է) մտոցների քանդված մասերի նորոգում.

 

3) ջրաբաշխման և հիդրոտեխնիկական կառուցվածքներ

 

3.1) պատվարներ, ամբարտակներ, ջրընկեցքներ, ջրանցքներ

 

ա) բետոնե ջրթողիչների և ամբարտակի ճեղքերի վերալցում,

բ) ափեր ամրացնող ծածկույթի և շեղությունների ամրանների վնասվածքների վերացում (ընդհանուր մակերեսի մինչև 2 տոկոսի չափով),

գ) փայտյա կոնստրուկցիաների առանձին էլեմենտների փոխում,

դ) մետաղյա կոնստրուկցիաների հիմքային մասերի ամրացում և դրանց ներկում,

ե) երկաթբետոնե կոնստրուկցիաների վերջրյա մասերի պաշտպանիչ շերտերի վերականգնում,

զ) հողե կառուցվածքների ողողված շեղությունների լցում.

 

3.2) ջրային հորատանցքներ

 

ա) վերին ջրընդունիչ բաքի մաշված մասերի փոխարինում,

բ) ջրամուղ և օդամուղ խողովակների հիմնանցքերի խորացում կամ փոքրացում,

գ) ջրամուղ և օդամուղ խողովակների փոխում.

 

4) մաքրման կառուցվածքներ

 

ա) սվաղի առանձին հատվածների վերանորոգում` ճեղքերի փոխմամբ և երկաթայնացմամբ (սվաղված ընդհանուր մակերեսի մինչև 10 տոկոսի սահմաններում),

բ) մանր ճեղքերի հարդարում,

գ) մտոցների և աստիճանների նորոգում ու ներկում,

դ) առանձին բռնակների օգտագործում,

ե) ֆիլտրերի փողրակների կողերի երկրաչափական ձևերի վերականգնում,

զ) օդատարների նորոգում,

է) առանձին տեղերում մեկուսացումների նորոգում,

ը) երկհարկ տիղմազտիչների փողրակների նորոգում, փայտյա փողրակների առանձին տախտակների փոխում,

թ) կենսաբանական զտիչների շարվածքի առանձին մասերի նորոգում,

ժ) մղանցքների և խցերի հիդրոմեկուսացման փոխում.

 

5) խողովակաշարեր և ամրանաձողեր

 

ա) առանձին խողովակների ծայրակցատեղերի եռակցում կամ զոդում,

բ) առանձին խողովակների փոխում,

գ) խողովակաշարերի ջերմամեկուսացման և ջրամեկուսացման նորոգում, վերականգնում, փոխում,

դ) խցակների լցում, ամրանաձողի առանձին մասերի փոխում, հեղույսների ձգում,

ե) կցամիացումների հեղույսների և ներդիրների փոխում,

զ) ձևավոր մասերի, փականների, խտացուցիչների նորոգում, փոխում,

է) շարժական և անշարժ հենարանների փոխում:

 

16.1. Գազափոխադրում և գազամատակարարում.

 

ա) գազաֆիկացված բնակավայրերում շենքերի և շինությունների ներսում գոյություն ունեցող ցածր ճնշման բաշխիչ գազատարից մինչև գազասարքերը միացման շինարարական-մոնտաժային աշխատանքներ,

բ) գազատարների խողովակաշարերի տեղային վթարային վերանորոգման, վերականգնման շինարարական-մոնտաժային աշխատանքներ,

գ) գազատարների շարժական և անշարժ հենարանների վերանորոգում և վերականգնում,

դ) գազային սարքավորումների (արմատուրների) փականների նորոգում և փոխարինում,

ե) էլեկտրաքիմիական պաշտպանիչ կայանների նորոգում և փոխարինում:

(16.1 կետը լրաց. 16.09.10 N 1335-Ն)

16.2. 16.1-ին կետով նախատեսված աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:

(16.2 կետը լրաց. 16.09.10 N 1335-Ն)

 

17. Երկաթուղիներ, այդ թվում` մերձատար և ներգործարանային

 

1) հողային պաստառ

ա) թեքությունների մաքրում և բարեկարգում,

բ) դիտահորերի, կանալների, խրամառուների, վաքերի արագահոսների մաքրում և կարգավորում,

գ) ջրացամաքիչների մաքրում` գարնանային ջրհոսքերից հետո,

դ) չիմապատվածքների, սալարկների, ճեղանների մաքրում և մանր նորոգում,

ե) լիցքի ֆիլտրող մասի մաքրում և մանր շտկում,

զ) հողային պաստառի լայնացում` ոչ բավարար լայնություն ունեցող տեղերում` մինչև սահմանված չափերը,

է) հողային պաստառի վերականգնում` սարքերի, ողողատների, փլուզումների և ճահճուտների տեղերում.

 

2) երկաթուղիների վերին կառուցվածքներ

 

ա) նստվածքային, թեքված և շեղված տեղամասերի ուղղում,

բ) փայտակոճերի մտցնում գծերի տակ,

գ) ռելսերի ուղղում,

դ) ամրացումների փոխում,

ե) ռելսերի ծայրանքների կարգաբեկում,

զ) բացվածքների ձգում,

է) փայտակոճերի նորոգում,

ը) փայտակոճերի ցրում,

թ) բալաստային պրիզմաների կարգաբեկում,

ժ) գծային ամրակապերի մաքրում և յուղում,

ժա) առանձին փայտակոճերի փոխարինում,

ժբ) ճաքած ռելսերի փոխարինում,

ժգ) անցատեղերի առանձին էլեմենտների փոխարինում,

ժդ) ուղեցուցանիշների, ուղեփակոցների և կարճասյուների ներկում,

ժե) սլաքային անցատեղերի նորոգում` առանձին էլեմենտների փոխմամբ.

 

3) արհեստական կառուցվածքներ (կամուրջներ, թունելներ, խողովակներ)

 

ա) հեղույսների ձգում և փոխում,

բ) գլանանիվների կարգաբեկում,

գ) վնասված հատային էլեմենտների փոխում,

դ) հենարանների ճաքերի փակում,

ե) հենարանների արտաքին մասերի տորկրետացում կամ ցեմենտացում,

զ) առանձին պոկված կամ տեղաշարժված քարերի տեղերի ցեմենտում:

 

18. Ավտոմոբիլային ճանապարհներ`

 

ա) նստվածքների ուղղում՝ հարթեցմամբ և պնդեցմամբ,

բ) թափվածքների մաքրում,

գ) շեպերի ուղղում, հարթեցում և ամրացում,

դ) խրամուղիների ու ջրատար կանալների մաքրում,

ե) կողային առուների մաքրում, ակոսահանում և ամրացում,

զ) կողնակների լայնացում՝ ոչ բավարար լայնություն ունեցող տեղերում՝ մինչև սահմանված չափերը, ուղղում, ամրացում և լրացում,

է) ջրահեռացման վաքերի մաքրում, նորոգում և լրացում,

ը) ճանապարհային ծածկի առանձին տեղերի հարթեցում, ճեղքերի փակում,

թ) առանձին եզրաքարերի ուղղում, մայթերի նորոգում,

ժ) ճանապարհային նշանների և անվտանգության տարրերի նորոգում, փոխարինում և լրացում,

ժա) ճանապարհային նշագծման իրականացում,

ժբ) հենապատերի նորոգում և ուժեղացում,

ժգ) ճանապարհային ծածկի առանձին սալերի ուղղում և փոխում,

ժդ) ճանապարհային ծածկի փոսային նորոգում, քայքայված հատվածների փոխարինում,

ժե) արհեստական կառուցվածքների մաքրում, նորոգում և փոխարինում` սույն ցանկի 17-րդ կետի 3-րդ ենթակետի «գ»-«զ» պարբերություններով սահմանված ծավալներով,

ժզ) հողային պաստառի լայնացում՝ ոչ բավարար լայնություն ունեցող տեղերում՝ մինչև սահմանված չափերը։

Սույն կետով սահմանված աշխատանքների իրականացման ժամկետները` երթևեկությունը խոչընդոտելու կամ սահմանափակելու դեպքերում, համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և համայնքի ղեկավարի հետ:

(18-րդ կետը խմբ. 03.03.11 N 257-Ն)

 

19. Էլեկտրական ցանցեր և կապ

ա) կախված հաղորդալարերի վերաձգում,

բ) հաղորդալարերի կտրված տեղերի վերացում,

գ) առանձին մեկուսիչների փոխարինում,

դ) կողմնական ընձյուղների վրա լրացուցիչ ոլորքների տեղադրում,

ե) երկաթբետոնե և բետոնե կողմնական ընձյուղների ճաքերի և այլ վնասվածքների վերացում,

զ) առանձին հենասյուների ուղղում,

է) առանձին ընձյուղների ուղղում և փոխում:

 

Ընթացիկ նորոգման աշխատանքներն ապահովում են շենքերի, շինությունների, ինժեներական սարքավորումների, ինչպես նաև դրանց առանձին մասերի սիստեմատիկ պահպանումն ու շահագործման որակր և ներառում են վնասվածքների ու անսարքությունների վերացման կանխարգելիչ միջոցառումներ:

Ընթացիկ նորոգման աշխատանքների կազմակերպման համար կարող է կատարվել շենքերի և շինությունների ուսումնասիրություն, կազմվել թերությունների մասին ակտ, աշխատանքների ցանկ և, անհրաժեշտության դեպքում, նախահաշիվ:

Շենքերի արտաքին տեսքը փոփոխող ընթացիկ նորոգման սույն հավելվածում աստղանիշով նշված աշխատանքների համար կազմվում է էսքիզային նախագիծ և համաձայնեցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետում նշված իրավասու մարմնի հետ:

 

ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

ա) պատերի և առաստաղների սվաղում, ինչպես նաև գիպսե սալիկներով երեսապատում,

բ) պատերի և առաստաղների ներկում,

գ) պատերի պաստառապատում,

դ) սանհանգույցների պատերի` կերամիկական սալիկներով երեսապատում,

ե) սանհանգույցներում կախովի առաստաղների տեղադրում,

զ) հատակների ցեմենտապատում և ծածկույթի (մանրատախտակ` փայտյա, լինոլեում, կերամիկական, մարմարե, ցեմենտե և այլ սալիկներ) պատրաստում,

է) ներքին դռների, լուսամուտների և լուսամուտագոգերի ներկում,

ը) ջրի, կոյուղու, ջեռուցման խողովակաշարերի և ջեռուցման սարքերի ներկում,

թ) անհատական բնակելի տների և բնակարանների ներքին հարդարման աշխատանքներն ամբողջությամբ:

 

Շենքերի և շինությունների ներքին հարդարման աշխատանքներն ապահովում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում շինարարական աշխատանքները ոչ լրիվ կազմով իրականացնելիս նոր կառուցված շենքերի ներքին հարդարումը, ինչպես նաև գոյություն ունեցող շենքերի ներքին հարդարման լրիվ վերափոխումը կամ վերականգնումը:

Ներքին հարդարման աշխատանքների կազմակերպման համար կարող են կատարվել շենքերի և շինությունների ուսումնասիրություն, չափումներ, կազմվել աշխատանքների ցանկ և, անհրաժեշտության դեպքում, նախահաշիվ:

Ճարտարապետահատակագծային և (կամ) նախագծային առաջադրանքով ինտերիերի մշակման պայման նախատեսվելու դեպքում ներքին հարդարման աշխատանքները ներառվում են գեղարվեստակոնստրուկտորական նախագծային փաստաթղթերի կազմում:


ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

ա) շենքերին ու շինություններին հարակից բակային տարածքների կանաչապատում,

բ) *մայթերը և շենքերը շրջափակող սալահատակների փոխում, փոխարինում,

գ) *մայթերի առանձին եզրաքարերի ուղղում, վերաշարում, փոխում, փոխարինում,

դ) *մայթերն ու շենքերը շրջափակող տարածքների ասֆալտապատում և նորոգում` բացառելով հատակագծային նիշերի փոփոխությունները,

ե) *փոքր ճարտարապետական ձևերի և բակային կառուցվածքների (ծածկարան, ճոճանակ, ցայտաղբյուր, խաղահրապարակ, նստարաններ, աղբարկղ և այլն) տեղադրում,

զ) փոքր ճարտարապետական ձևերի և բակային կառուցվածքների (ծածկարան, ճոճանակ, ցայտաղբյուր, խաղահրապարակ, նստարաններ, աղբարկղ և այլն) նորոգում, առանձին մասերի փոխարինում,

է) *թեթև կոնստրուկցիաներով (մետաղյա խողովակ, ցանց և ճաղեր) ցանկապատում և դրանց փոխում, փոխարինում,

ը) անհատական բնակելի տների փակ ներբակային տարածքների լրիվ բարեկարգում (կանաչապատում, ծառատնկում, մայթեր, ծառուղիներ, ծածկարան, ճոճանակ, խաղահրապարակ, նստարաններ և այլն),

թ) գյուղական բնակավայրերում քարե կոնստրուկցիաներով անհատական բնակելի տների ներբակային տարածքների ցանկապատում (ներառյալ դրա տարրերի փոխումն ու փոխարինումը), եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ քաղաքաշինական փաստաթղթերով այլ բան սահմանված չէ:

 

Շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքներն ապահովում են տարածքների կանաչապատումը, ծառատնկումը, ինչպես նաև բարեկարգման տարրերի վերականգնումը, նորոգումը, փոխումը, փոխարինումը:

Բարեկարգման աշխատանքների կազմակերպման համար կարող է կատարվել տարածքների չափագրում, կազմվել անհրաժեշտ աշխատանքների ցանկ, իսկ վերականգնման, նորոգման, փոխարինման աշխատանքների դեպքում` թերությունների մասին ակտ:

Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման սույն հավելվածում աստղանիշով նշված աշխատանքների համար կազմվում է էսքիզային նախագիծ և համաձայնեցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետում նշված իրավասու մարմնի հետ:

(Բաժինը լրաց. 30.06.11 N 889-Ն)


 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

Հայաuտանի Հանրապետության մարզպետ,

համայնքի ղեկավար _________________________________________-ին

(իրավասու մարմինը, ղեկավարի անունը, ազգանունը)

 

Կառուցապատող_____________________________________________

(իրավաբանական անձի անվանումը,

 

________________________________________________________

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ տալ շինարարության թույլտվություն _________________________

(նոր կառուցում, վերակառուցում, կապիտալ նորոգում և այլն

 

________________________________________________________

օբյեկտի անվանումը, հակիրճ բնորոշումը, հզորությունը)

 

աշխատանքների կատարման համար__________________________________

(մարզը, համայնքը, փողոցը, շենքը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը)

 

հողամասի վրա:

 

Հայտնում եմ՝

 

1. Օբյեկտի նախագծային փաստաթղթերը՝

 

ա) մշակվել են_______________________________________________

(նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը,

__________________________________________________ կողմից.

օրենքով սահմանված դեպքերում՝ լիցենզիայի N - ը)

 

բ) սահմանված կարգով համաձայնեցվել են իրավասու մարմնի և օրենքով սահմանված այլ շահագրգիռ մարմինների հետ.

________________________________________________________

(նշել մարմինների անվանումները և համաձայնեցման ժամկետները)

 

գ) ստացել են ______ _____________ 200 թ. N  փորձաքննության դրական եզրակացությունը (կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը)

 

_________________________________________________ կողմից:

(նշել փորձաքննության մարմնի (մարմինների) անվանումը, լիցենզիայի N -ը կամ

երաշխավորագիր ներկայացնող կապալառուի անվանումը)

 

2. Օբյեկտի հիմնական ցուցանիշներն են՝ ______________________________

________________________________________________________

 

3. Պարտավորվում եմ շինարարական աշխատանքներն իրականացնել նախագծային

փաստաթղթերում նշված ________________________________ ընթացքում,

(նշել շինարարության տևողությունը)

 

գործող կարգին համապատասխան և սույն դիմումում նշված տեղեկությունների հետ

կապված բոլոր փոփոխությունների մասին հայտնել _______________________:

(նշել սույն կարգի 28-րդ կետով սահմանված
մարմինները)

 

 

Կառուցապատող ___________________________________________                                        (պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

(իրավաբանական անձի համար)

___ ________________ 200  թ.

(Ձևը փոփ. 09.04.09 N 370-Ն)

 

Ձև N 2

 

Հայաuտանի Հանրապետության մարզպետ,

համայնքի ղեկավար_________________________________________-ին

(իրավասու մարմինը, ղեկավարի անունը, ազգանունը)

 

Սեփականատեր (օգտագործող)____________________________________

(իրավաբանական անձի անվանումը,

 

________________________________________________________

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ տալ  _____________________________________________

(շենքերը, շինությունները)

 

քանդման թույլտվություն

 ______________________________________________հողամասի վրա

(մարզը, համայնքը, փողոցը, շենքը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը)

 

________________________________________________ նպատակով:

(նշվում է քանդման նպատակը)

 

Հայտնում եմ՝

 

1. Անշարժ գույքը փոփոխության ենթարկելու իրավազորությունը գրանցված է ՀՀ

կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

տարածքային մարմնի կողմից` N ___ ___ __________ 200 թ. վկայականով:

 

2. Քանդվող օբյեկտների հիմնական

ցուցանիշները՝______________________________________________

(ընդհանուր, բնակելի, օգտակար մակերեսը,

________________________________________________________

հարկայնությունը, շինանյութերը և այլն)

 

3. Նախագծային փաստաթղթերը՝

 

ա) մշակվել են ______________________________________________                                            (նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը,

__________________________________________________ կողմից.

օրենքով սահմանված դեպքերում՝ լիցենզիայի N - ը)

 

բ) սահմանված կարգով համաձայնեցվել են իրավասու մարմնի, օրենքով սահմանված

 այլ շահագրգիռ մարմինների հետ ________________________, ստացել են ՀՀ

(նշել մարմինների անվանումները և համաձայնեցման ժամկետները)

 

օրենսդրությամբ սահմանված փորձաքննության դրական եզրակացությունները _____

 

___________________________________________________ կողմից:

(նշել փորձաքննության մարմնի (մարմինների) կամ

երաշխավորագիր ներկայացնող կապալառուի անվանումը)

 

4. Պարտավորվում եմ քանդման աշխատանքներն իրականացնել նախագծային

փաստաթղթերում նշված _________________________________ընթացքում,

(նշել քանդման աշխատանքների տևողությունը)

 

գործող կարգին համապատասխան և սույն դիմումում նշված տեղեկությունների հետ

կապված բոլոր փոփոխությունների մասին հայտնել ________________________:

(նշել սույն կարգի 28-րդ կետով սահմանված մարմինները)

 

Սեփականատեր (օգտագործող)_____________________________________

(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

(իրավաբանական անձի համար)

___ ________________ 200  թ.

(Ձևը փոփ. 09.04.09 N 370-Ն)

 

Ձև N 3

 

 

 

Ներմուծեք նկարագրությունը_19336

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

______________________________________________________________

(ՀՀ մարզ, համայնք)

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

_____ _______________ 200 թ.    N ___

 

Տրված է կառուցապատող _______________________________________-ին

(իրավաբանական անձի անվանումը,

_________________________________________________________

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հողամասի գտնվելու վայրը)

 

____________________________________________________օբյեկտի

(օբյեկտի անվանումը, հակիրճ բնութագիրը, հիմնական ցուցանիշները)

 

___________________________________աշխատանքների կատարման համար,

(նոր կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և այլն)

 

այդ թվում՝ գլխավոր հատակագծի վրա նշված _____________________________

(օժանդակ և ոչ հիմնական կառույցների անվանումները)

 

Օբյեկտի նախագծային փաստաթղթերը`

 

մշակվել են _____________________________________________

(նախագծային փաստաթղթերի փուլը, նախագծային աշխատանքների

__________________________________________________կողմից,

կապալառուի անվանումը, օրենքով սահմանված դեպքերում՝ լիցենզիայի N-ը)

 

ստացել են`___ ______ 200 թ. N_______ դրական____________փորձագիտական

(նշել փորձաքննության տեսակը)

 

եզրակացություն (եզրակացություններ) ________________________ կողմից,

(նշել փորձաքննության մարմնի (մարմինների) անվանումը, լիցենզիայի N - ը)

 

կամ (օրենքով սահմանված դեպքերում)`__________ 200 թ. N________գրավոր

 

երաշխավորագիր` ____________________ նախագիծը թողարկող պատասխանատու

(նշել նախագիծը թողարկող պատասխանատու կապալառուի
երաշխավորության պայմանագրի N
-ը )

 

կապալառուի կողմից,

սահմանված կարգով համաձայնեցվել են իրավասու մարմնի, օրենքով սահմանված այլ 

 

շահագրգիռ մարմինների ______________________________________ հետ:

(նշել մարմինների անվանումները և համաձայնեցման ժամկետները)

 

Շինարարական աշխատանքներն իրականացնել ____________________ ընթացքում:

(նախագծային փաստաթղթերում նշված շինարարության տևողությունը)

 

Շինարարության վարման մատյանը բաղկացած է__էջից, կարված և դրոշմակնքված է

___________________________________________________կողմից:

(թույլտվություն տվող իրավասու մարմնի անվանումը)

 

Նախագծային փաստաթղթերը փոփոխվել են

(լրացվում է սույն կարգի 29-րդ կետով նախատեսված դեպքերում) _______________

(նախագծային աշխա-

 

____________________________________________________կողմից

տանքների կապալառուի անվանումը, օրենքով սահմանված դեպքերում՝ լիցենզիայի N - ը)

 

և սահմանված կարգով համաձայնեցվել են իրավասու մարմնի _______________ հետ:

(նշել մարմնի անվանումը և

համաձայնեցման ժամկետը)

 

Հատուկ պայմաններ`

1. Կառուցապատողը նախքան շինարարություն սկսելը, ինչպես նաև դրա ընթացքում,

պարտավոր է հասցվելիք վնասների փոխհատուցման համար համաձայնության գալ

կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ:

2. (լրացվում է սույն կարգի 13-րդ կետով սահմանված դեպքերում)

Հաշվի առնելով, որ կառուցվող օբյեկտի շինարարությունը հնարավոր չէ առանց գլխավոր

հատակագծի վրա____________________________համարների տակ նշված 

 (նշվում են ամբողջությամբ կամ
մասամբ քանդման ենթակա օբյեկտները,

 

շենքի (շենքերի) և կամ շինության (շինությունների) __________________քանդման`

դրանց հիմնական ցուցանիշները, ընդհանուր մակերեսը,

հարկայնությունը, շինանյութերը և այլն)

 

սեփականատիրոջը (օգտագործողին)________________________________

(նշվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմնի կողմից

պետական գրանցման վկայականի N-ը)

 

տրված սույն թույլտվությունը նաև քանդման թույլտվություն է: Օբյեկտի քանդման

աշխատանքներն իրականացնել նախագծային փաստաթղթերով ամրագրված

հաջորդականությամբ:

 

3. Թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական և զուգահեռ աշխատանք կարող է իրականացվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, նախագծային փաստաթղթերին և նորմատիվ-տեխնիկական պահանջներին համապատասխան:

_______________
(ստորագրությունը)

_______________
(անունը, ազգանունը)

Կ. Տ.

 

(իրավաբանական անձի համար)

___ ________________ 200  թ.

(Ձևը փոփ. 09.04.09 N 370-Ն)

 

 

Ձև N 4

 

 

Ներմուծեք նկարագրությունը_19336

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

__________________________________________________________

(ՀՀ մարզ, համայնք)

 

ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

_____ _______________ 200 թ.    N ___

 

Տրված է կառուցապատող _______________________________________-ին

( դիմող իրավաբանական անձի անվանումը,

_________________________________________________________

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հողամասի գտնվելու վայրը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի N-ը)

 

գլխավոր հատակագծի վրա ________________________համարների տակ նշված

(նշվում են ամբողջությամբ կամ մասամբ քանդման

ենթակա օբյեկտները,

 

շենքի (շենքերի) և կամ շինության (շինությունների)________________________

դրանց հիմնական ցուցանիշները,

 

__________________________________սեփականատիրոջը (օգտագործողին)`

ընդհանուր մակերեսը, հարկայնությունը, շինանյութերը և այլն)

 

քանդման աշխատանքներն իրականացնելու համար:

 

Քանդումն իրականացվում է` __________________նպատակով`________

(նշվում է քանդման նպատակը)

__________________________________________________ընթացքում:

(նախագծային փաստաթղթերում նշված քանդման աշխատանքների տևողությունը)

 

Նախագծային փաստաթղթերը՝

 

ա) մշակվել են ________________________________________________

(նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը,

 

___________________________________________________ կողմից.

օրենքով սահմանված դեպքերում՝ լիցենզիայի N - ը)

 

բ) սահմանված կարգով համաձայնեցվել են իրավասու մարմնի, օրենքով սահմանված այլ

շահագրգիռ մարմինների հետ ______________________________________,

(նշել մարմինների անվանումները և համաձայնեցման ժամկետները)

 

ստացել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված փորձաքննության դրական եզրակացությունները

 

__________________________________________________ կողմից:

(նշել փորձաքննության մարմնի (մարմինների) կամ երաշխավորագիր 
ներկայացնող կապալառուի անվանումը)

 

Քանդման ենթակա են միայն թույլտվության մեջ նշված օբյեկտները:

 

Հատուկ պայմաններ`

 

1. Կառուցապատողը նախքան աշխատանքներն սկսելը, ինչպես նաև դրանց ընթացքում, պարտավոր է հասցվելիք վնասների փոխհատուցման համար համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ:

2. Թույլտվության հիման վրա ցանկացած աշխատանք կարող է իրականացվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

_______________
(ստորագրությունը)

_______________
(անունը, ազգանունը)

Կ. Տ.

 

(իրավաբանական անձի համար)

(Ձևը փոփ. 09.04.09 N 370-Ն)

 

Ձև N 5

 

Հայաuտանի Հանրապետության մարզպետ,

համայնքի ղեկավար_________________________________________-ին

(իրավասու մարմինը, ղեկավարի անունը, ազգանունը)

 

Կառուցապատող_____________________________________________

(իրավաբանական անձի անվանումը,

 

________________________________________________________

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայտնում եմ, որ  _____________________________________________

(կառուցվող օբյեկտի անվանումը, շինարարության թույլտվության N-ը,

____________________________________________________

շինարարությունն սկսելու ժամկետը)

 

շինարարությունն իրականացվելու է _________________________________

(շինարարական աշխատանքների կապալառուի անվանումը,
լիցենզիայի N - ը)

 

կողմից ____ _____________ 200 թ. N ____________ պայմանագրի համաձայն,

 

տեխնիկական հսկողությունն իրականացվելու է __________________________

(կազմակերպության անվանումը,

________________________________________________________

մասնագետի պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսահամարը)

 

կողմից _____ ______________ 200 թ. N __________ պայմանագրի համաձայն,

 

հեղինակային հսկողությունն իրականացվելու է__________________________

(օրենքով սահմանված դեպքերում` կազմակեր-
պության անվանումը,

 

_________________________________________________ պաշտոնը, մասնագետի անունը, ազգանունը, հեռախոսահամարը)

 

կողմից _____ ____________ 200 թ. N ____________ պայմանագրի համաձայն:

 

Կառուցապատող _____________________________________________ (պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

(իրավաբանական անձի համար)

___ ________________ 200  թ.

(Ձևը փոփ. 09.04.09 N 370-Ն)

(2-րդ հավելվածը լրաց. 29.12.05 N 2408-Ն)