Գլխավոր տեղեկություն
Համար
N 233-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.04.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

9 ապրիլի 2010 թվականի N 233-Ա

 

Ա. ԹՌՉՈՒՆՅԱՆԻ` ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Լեհաստանի Հանրապետության գիտական աստիճանների և գիտական կոչումների կենտրոնական հանձնաժողովում իրականացված բարեփոխումների արդյունքներին ծանոթանալու և համագործակցության ծրագիր մշակելու, ինչպես նաև Լեհաստանի գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի ինստիտուտի սեմինարում գիտական զեկուցմամբ հանդես գալու նպատակով Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Ա. Թռչունյանի` 2010 թվականի ապրիլի 6-9-ը Լեհաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Թռչունյանի` Լեհաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված կեցության և օրապահիկի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Ա. Թռչունյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 9

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան